Կար-չկար, մի գյուղ կար։ Այդ գյուղի մարդիկ շատ կատակասեր էին։ Երբ լույսը բացվում էր, սկսվում էր զրնգուն ծիծաղի կարկաչը։ Մի անգամ կողքի գյուղի չար մարդիկ, որոնք հեռվից լսում էին նրանց զվարթ ծիծաղն ու զայրանում, որոշում են պատերազմել և կտրել նրանց ծիծաղի ձայնը։ Նրանք զորքով գալիս են դեպի կատակասերների գյուղը։ Կատակասերները նաև շատ հնարամիտ են լինում։ Շարք են կազմում, շատ կատակներ անում ու սկսում քա՜հ- քա՜հ ծիծաղել։ Դրանից ծիծաղի փոթորիկ է առաջանում,քշում -տանում չար գյուղացիներին։Այդպիսով փրկվում են բարի մարդիկ։