Կապույտ զատիկ

Կապույտ զատիկը

Լինում է, չի լինում մի փոքրիկ զատիկ է լինում։ Նա ունենում է մի քույրիկ ու մի եղբայր։ Նրանք այնքա՜ն իրար նման են լինում, որ թևերի վրայի պուտիկներն էլ են նույնչափ լինում։ Բոլորը շփոթում էին նրանց, ու փոքրիկ զատիկը միշտ տխրում էր դրանից։ Մի անգամ՝ մի արևոտ օր, հանկարծակի անձրև տեղաց, երկնքում հայտնվեց երփնրանգ ծիածանը։ Զատիկը հիացած նայեց ծիածանին, շատ հավանեց նրա կապույտ գույնը ու սկսեց ցածրաձայն շշնջալ․

-Երանի՜ ես այդ գույն լինեի, որ ոչ ոք չշփոթեր ինձ։ Նա այդպես մտածելով քենեց, առաոտյան, երբ արթնացավ, այ՜ քեզ հրաշք, թևիկները ծածկված էին կապույտ գույնով։ Զատիկի ուրախությանը չափ չկար։

Կապույտ զատիկ