Consistency is one of the most important qualities a person needs to achieve success in life. Success does not happen instantly; it requires continuous effort, patience, dedication, and the ability to keep working toward a goal. A consistent person creates strong habits, improves their skills, and makes progress step by step over time. Consistency is important in education, sports, work, and many other areas because it helps people stay focused and keep improving. People who are consistent are more likely to overcome challenges, learn from their mistakes, and achieve better results. Even small actions repeated every day can lead to great achievements in the future. Without consistency, it is difficult to reach long-term goals and become successful. In conclusion, consistency is the foundation of success because it helps people stay motivated, continue improving, and turn their dreams into reality.
Автор: Լեո Մելիքյան
Ինչպես է կարգապահությունը կառուցում հաջողություն
Ընդհանրապես ասում են, որ ավելի լավ է մարդ աշխատասեր լինի, քան շատ խելացի, բայց՝ ծույլ․․․
Իսկ եթե աշխատասեր է ու կարգապահ միշտ հասնում է իր նպատակակետին։
Մեր կյանգում ամեն ինչ էներգիա է, այն հետ է վերադառնում մեզ՝ ըստ մեր կատարած աշխատանքի։
Լինում է, որ աշխատանքը երբեմն ավարտվում է ոչ հաջող, պետք չէ հուսահատվել, քանի որ այն մեզ տալիս է փորձ, ժամանակ՝ ավելի կատարելագործվելու, հարցն այլ կողմից դիտարկելու և հաջողության հասնելու։
Այդ ամենը կոչվում է կարգապահություն, քանի որ նպատակին հասնելու համար նույն պարբերականությամբ անում ես այն ամենը ինչը հաջողության է տանում։
Եթե մարդն ուզում է սպորտային կազմվածք ունենա և մկաներ զարգացնի, պետք է սիստեմատիկ զբաղվի սպորտով և կատարի ուժային վարժություններ։ Մի քանի ամիս կարգապահորեն կատարելով այդ վարժությունները՝ կստանա իր երազած մարմինը։
Ցանկացած բնագավառում այդպես է, եթե ամեն օր պահես կարգապահությունը, կհասնես հաջողության։
Խոսքը հասցնել, թե խնդիրը լուծել
Խնդիրը լուծելը ավելի լավ որոշում է, քան խոսքը հասցնելը, որովհետև այն վերացնում է դժվարության իրական պատճառը և բերում է արդյունքի։ Երբ մարդիկ փորձում են լուծում գտնել, նրանք պահպանում են միմյանց նկատմամբ հարգանքն ու վստահությունը և խուսափում են ավելորդ վեճերից։ Ուստի «Խոսքը հասցնել, թե խնդիրը լուծել» հարցին ես ընտրում եմ խնդիրը լուծելը, քանի որ այն օգնում է հաղթահարել դժվարությունները և ստեղծել խաղաղ ու առողջ հարաբերություններ։
Իմ մասին
Բարև ձեզ, իմ անունը Լեո Մելիքյան է։
Ես ապրում եմ Երևանում և այստեղ եմ անցկացնում իմ առօրյայի մեծ մասը։ Երևանը ինձ համար հարազատ քաղաք է, որտեղ ես սովորում եմ, զարգանում և զբաղվում եմ իմ սիրելի գործերով։
Ես արմատներով Գորիսից և Բերդ քաղաքից եմ։ Ինձ համար շատ կարևոր է իմ արմատները, քանի որ դրանք իմ ընտանիքի պատմության և մշակույթի մի մասն են։
Ես սովորում եմ Մխիթար Սեբաստացի կրթահամալիրում (ՄՍԽ) 3-րդ դասարանից։ Այս դպրոցում ես ձեռք եմ բերել շատ գիտելիքներ, նոր հմտություններ և ծանոթացել եմ տարբեր հետաքրքիր մարդկանց հետ։ Դպրոցը օգնում է ինձ զարգանալ ոչ միայն ուսման մեջ, այլ նաև որպես անհատ։
Ես ունեմ բազմաթիվ հետաքրքրություններ և միշտ փորձում եմ սովորել նոր բաներ։ Ինձ հետաքրքրում են տարբեր ոլորտներ, և ես սիրում եմ զարգացնել իմ գիտելիքները, բացահայտել նոր գաղափարներ և աշխատել իմ նպատակների վրա։
Ես զբաղվում եմ բրազիլական ջիու-ջիցու մարտարվեստով։ Այս մարզաձևը ինձ օգնում է դառնալ ավելի ուժեղ, կարգապահ և ինքնավստահ։ Այն սովորեցնում է ինձ համբերություն, կենտրոնացում և երբեք չհանձնվել դժվարությունների ժամանակ։
Ազատ ժամանակ ես սիրում եմ գնալ Բերդ քաղաք, որտեղ ժամանակ եմ անցկացնում պապիկիս հետ։ Մենք միասին գնում ենք որսի, և այդ պահերը ինձ համար շատ հետաքրքիր ու հիշարժան են։ Բնության մեջ անցկացրած ժամանակը օգնում է ինձ հանգստանալ և ավելի մոտ լինել իմ արմատներին։
Ես նաև սիրում եմ կարդալ, սովորել և զարգացնել իմ գիտելիքները։ Իմ նպատակն է միշտ առաջ շարժվել, ձեռք բերել նոր հմտություններ և ապագայում հասնել մեծ հաջողությունների։
Հայոց լեզու, 9-րդ դասարան
1. Լրացնել բաց թողնված տառերը
Փղձկալ, տատկալի, դժոխք, փայլծառ, դժնեմ, թուխս, ուխտատեղի, թութ, գաղտնիք, գաղթօջախ, մաղթանք, աճատել, սանդուղք, հայճապակի, ցնցուղ, ոխբ։
2. Գրե՛լ միասին, անջատ կամ գծիկով
Թել-ասեղ, ներս գցել, տոհմից տոհմ, ազգանուն, մուգ կարմիր, ըստ ամենայնի, վեցից յոթ, հիսունհինգ, հնուց ի վեր, ըստ իս, զինծառայող, թույլ տալ, ի ծնե, առ Աստված, բաց կանաչ, թև առնել։
3. Ըստ անհրաժեշտության գրել մեծատառով
Պարսից ծոց,
Արտաշես Բարեպաշտ,
Հյուսիսատլանտյան դաշինք,
Աղբյուր Սերոբ,
Բերմուդյան եռանկյունի,
Ռուսաստանի Դաշնություն,
Հայկական Տավրոս,
Հռոդոսի կոթող,
Հաղթանակի կամուրջ,
Քեոփսի բուրգ,
Հայրենական մեծ պատերազմ,
Հյուսիսային պողոտա,
Հակոբ Մեղապարտ,
Էջմիածնի մատենադարան,
Արտեմիսի տաճար։
4. Կապերը
- առաջ — կապ՝ «գնալուց առաջ»
- հետ — կապ՝ «ընկերոջ հետ»
- վրա — կապ՝ «սեղանի վրա»
- երեսից — կապ՝ «քրոջ երեսից»
Մնացած դեպքերում դրանք այլ խոսքի մասեր են։
5. Հրամայական եղանակ
Ա.
Վերջացնել — վերջացրո՛ւ, վերջացրե՛ք, մի՛ վերջացրու, մի՛ վերջացրեք
Մանրացնել — մանրացրո՛ւ, մանրացրե՛ք, մի՛ մանրացրու, մի՛ մանրացրեք
Հիանալ — հիանա՛, հիանացե՛ք, մի՛ հիանա, մի՛ հիանացեք
Կամենալ — կամեցի՛ր, կամեցե՛ք, մի՛ կամեցիր, մի՛ կամեցեք
Թռչել — թռի՛ր, թռե՛ք, մի՛ թռիր, մի՛ թռեք
Անցնել — անցի՛ր, անցե՛ք, մի՛ անցիր, մի՛ անցեք
Բ.
Վազել — վազի՛ր, վազե՛ք, մի՛ վազիր, մի՛ վազեք
Կարդալ — կարդա՛, կարդացե՛ք, մի՛ կարդա, մի՛ կարդացեք
Հասնել — հասի՛ր, հասե՛ք, մի՛ հասիր, մի՛ հասեք
Կպչել — կպի՛ր, կպե՛ք, մի՛ կպիր, մի՛ կպեք
Վախենալ — վախեցի՛ր, վախեցե՛ք, մի՛ վախեցիր, մի՛ վախեցեք
Միանալ — միացի՛ր, միացե՛ք, մի՛ միացիր, մի՛ միացեք
Հիացնել — հիացրո՛ւ, հիացրե՛ք, մի՛ հիացրու, մի՛ հիացրեք
6. Կրավորական ձև
Ա և Բ նախադասություններում Ա-ն ներգործական է, իսկ Բ-ն՝ կրավորական։
- Կնոջ դեմքը կնճռոտվել էր անցած տարիներից։
- Դահլիճը լավ կահավորվել էր։
- Մշակութային շատ արժեքներ ստեղծվել են մեր ժողովրդի կողմից։
7. Կրավորական դարձնել
- Այս նկարը պատին ամրացվել էր պապիս կողմից։
- Այս գիրքը նաև կարդացվել էր ընկերոջս կողմից։
- Ոտքերը թրջվել էին առավոտյան ցողից։
- Շունը կապվել էր ծառից տիրոջ կողմից։
- Առավոտվա դեպքը տարբեր ձևերով պատմվում էր տարբեր մարդկանց կողմից։
- Թեթև ցնցում գրանցվել էր սարքերի կողմից։
- Մարդիկ զգուշացվել էին սպասվող փոթորկի մասին ինստիտուտի աշխատակիցների կողմից։
- Այդ երեխան գտնվել էր որսորդների կողմից անտառում։
- Տղան միշտ կախարդվում էր նույն երազից։
- Քարերը տաշվում ու իրար կողքի էին դրվում վարպետի խնամքոտ ձեռքով։
- Շինարարությունն ավարտին հասցվել էր։
8. Գոյականները համապատասխան հոլովով
Վարդանը հպարտությամբ էր նայում որդուն։ Կարծես դեռ երեկ էր, որ նա մերկ ոտքերով ու կարճ շալվարով թռչկոտում էր պարտեզում, իսկ այսօր, իր բարեկազմ հասակով, վերին շրթունքը զարդարող բեղերի փնջով և աչքերի խելացի արտահայտությամբ արդեն հասուն տղամարդու կերպարանք էր ստացել։
Նրանք գնում էին անտառը ձգվող նեղ արահետով, արևի շողերը ճյուղերի արանքով թափանցում էին ցած, ոսկե երանգով վառում բազմերանգ ծաղիկները։
Վարդանը կանգ առավ, գլխով ցույց տվեց բարձունքի ճեղքից բխող բարակ աղբյուրը։ Վճիտ ջուրը կարկաչով ցած էր հոսում թփերի արանքով ու կորչում խոտերի մեջ։
9. Հոմանիշների 5 եռյակ
- Վհատվել — հուսահատվել — հուսալքվել
- Վատաբանել — փնովել — պախարակել
- Մարել — հանգցնել — շիջել
- Պղծել — ապականել — արատավորել
- Ջլատել — մասնատել — պառակտել
10. Ճիշտ շարունակությունը
Ճիշտ պատասխանն է՝
բ․ բայց ինքն ամբողջ կյանքում բացարձակապես ոչինչ չէր կատարել։
11. Ճշտել հատուկ անունների գրությունը
Ցլիկ Ամրամ,
Բյուզանդական կայսրություն,
Դավթակ Քերթող,
Հակոբ Մեղապարտ,
Արտեմիսի տաճար,
Լյուքսենբուրգի Մեծ Դքսություն,
Վազգեն Կաթողիկոս,
Գարեգին Նժդեհ։
12. Հոմանիշ դարձվածքները փոխարինել
- շունչը վրեն հազիվ տրփում է → շնչում է
- սիրտը փուլ է գալիս → հուզվում է
- բաց է անում աչքերը → արթնանում է
- վեր է կենում → բարձրանում է
- կանգնում → պարզվում է
- իր գլխին եկածը → կատարվածը
- ետևիցն է ընկել → հետապնդում է
Դաս. 24.
§ 35. Լուսանկարչական ապարատ: Աչք և տեսողություն:
1. Նկարագրեք մթնախցիկի կառուցվածքը:
Մթնախցիկը փակ տուփ է կամ խցիկ, որի մի կողմում կա փոքր անցք։ Լույսը այդ անցքով անցնում է ներս և դիմացի պատի վրա առաջացնում առարկայի շրջված պատկեր։ Ներսը մութ է, որպեսզի կողմնակի լույս չխանգարի պատկերի առաջացմանը։
2. Ի՞նչ նմանություն ունեն լուսանկարչական ապարատի խցիկը և մթնախցիկը: Իսկ որն է դրանց տարբերությունը:
Նմանությունն այն է, որ երկուսն էլ լույսի միջոցով պատկեր են առաջացնում։ Երկուսն էլ ունեն փակ խցիկ, որտեղ լույսը անցնում է և ստացվում է պատկեր։
Տարբերությունն այն է, որ մթնախցիկը ունի միայն փոքր անցք, իսկ լուսանկարչական ապարատը՝ ոսպնյակ, որը ավելի հստակ պատկեր է տալիս։ Ապարատը նաև կարող է պահպանել պատկերը։
3. Նկարագրեք լուսանկարչական ապարատի աշխատանքի սկզբունքը:
Առարկայից եկող լույսը անցնում է ոսպնյակի միջով, բեկվում է և խցիկի ներսում առաջացնում փոքրացված, իրական և շրջված պատկեր։ Այդ պատկերը գրանցվում է ժապավենի կամ թվային սենսորի վրա։
4. Ինչն է կոչվում սևանկար-պատկեր և ինչը արտանկար պատկեր:
Սևանկար-պատկերը այն պատկերն է, որտեղ լուսավոր և մութ մասերը փոխված են (նեգատիվ)։
Արտանկար պատկերը վերջնական բնական պատկերն է, որտեղ գույներն ու լուսավորությունը իրականին համապատասխան են (պոզիտիվ)։
5. Ինչպես է կառուցված աչքը:
Աչքը բաղկացած է եղջերաթաղանթից, բիբից, ծիածանաթաղանթից, ակնաբյուրեղից, ապակենման մարմնից և ցանցաթաղանթից։ Ցանցաթաղանթի վրա առաջանում է պատկերը, իսկ տեսողական նյարդը այն փոխանցում է ուղեղին։
6. Ինչու է աչքը համարվում օպտիկական համակարգ: Որոնք են այդ օպտիկական համակարգի հիմնական մասերը:
Աչքը օպտիկական համակարգ է, որովհետև լույսի ճառագայթները բեկում է և պատկեր առաջացնում։
Հիմնական մասերն են՝
- եղջերաթաղանթ
- բիբ
- ակնաբյուրեղ
- ապակենման մարմին
- ցանցաթաղանթ
7. Ի՞նչ է ակոմոդացիան:
Ակոմոդացիան աչքի հարմարվելու հատկությունն է՝ տարբեր հեռավորությունների վրա գտնվող առարկաները հստակ տեսնելու համար։ Դա կատարվում է ակնաբյուրեղի ձևի փոփոխությամբ։
English exam subjects
Save our space
Your school trips- Speak about your last trip
If you could change one important thing in your country what would you change-Use reasons and specific examples
My favorite corner in the school
The internet in my life- Advantages and disadvantages of media education
Do we work to live or live to work
Blog as an educational tool- What are the advantages and disadvantages of using it as a educational tool
Educational camps in your school-Which camp do you prefer summer or winter
Folk music and dance classes in our school-The song and dance which i like the most of all
Sports and arts in my life
Healthy lifestyle
I would like my favorite occupation to be my speciality
A friend in need is a friend in deed
My favorite elective school subjects-are they connected with my future profession
What are the advantages of studying of MSKH
Լոռու մարզ
ՀԱՐՑԵՐ ԵՎ ԱՌԱՋԱԴՐԱՆՔՆԵՐ
Նկարագրե՛ք Լոռու մարզի աշխարհագրական դիրքը։
Լոռու մարզը գտնվում է Հայաստանի հյուսիսում։ Սահմանակից է Վրաստանին, ինչպես նաև Տավուշի, Կոտայքի, Արագածոտնի և Շիրակի մարզերին։ Լեռնային մարզ է, հարուստ անտառներով և գետերով (Դեբեդ գետ)։
Վերլուծե՛ք Լոռու բնառեսուրսային ներուժը։
Լոռին հարուստ է անտառներով, ջրային ռեսուրսներով, ինչպես նաև հանքանյութերով (պղինձ և մոլիբդեն)։ Ունի բերրի հողեր, որոնք նպաստում են գյուղատնտեսությանը։
Առանձնացրե՛ք Լոռու քաղաքները և հայտնի գյուղերը։
Քաղաքներ՝ Վանաձոր, Ալավերդի, Ստեփանավան, Սպիտակ, Թումանյան, Ախթալա, Շամլուղ, Տաշիր։
Հայտնի գյուղեր՝ Դսեղ, Օձուն, Հաղպատ, Սանահին, Դեբեդ, Շնող։
Մարզում արդյունաբերության մեջ ի՞նչ ճյուղեր են գերակշռում։
Գերակշռում են հանքարդյունաբերությունը, քիմիական արդյունաբերությունը, սննդի և թեթև արդյունաբերությունը։
Գյուղատնտեսության մեջ ի՞նչ ճյուղեր են գերակշռում։
Անասնապահություն, բուսաբուծություն (հացահատիկ, կարտոֆիլ), մեղվաբուծություն։
Մարզում ինչպիսի՞ նշանավոր վայրեր գիտես։
Հաղպատ և Սանահին վանքեր, Օձունի եկեղեցի, Լոռու բերդ, Դսեղ գյուղ։
Ինչ առանձնահատկությամբ է աչքի ընկնում մարզը։
Աչքի է ընկնում իր անտառներով, գեղեցիկ բնությամբ, լեռնային կլիմայով և պատմամշակութային հուշարձաններով։
Վերլուծե՛ք Լոռու բնակչության առանձնահատուկ գծերը։
Բնակչությունը հիմնականում հայեր են, աշխատասեր և հյուրընկալ։ Շատերը զբաղվում են գյուղատնտեսությամբ և արդյունաբերությամբ, կա նաև միգրացիա աշխատանքի նպատակով։
16.04 այրման ռեակցիաներ
Օդի բաղադրություն x(N2) – 79%. x(O2)= 20%. 1%(x(Co2)=0,04%. He,Ne,Ar,Kr,Xe,Rn,Og
Ուղղորդող հարցադրումներ.
- Թթվածնի ենթախմբի ընդհանուր բնութագիրը, թթվածնի դիրքը պարբերական համակարգում(ո՞ր պարբերության, ո՞ր խմբի տարր է), թթվածնի իզոտոպների բաղադրությունը(պրոտոնների, նեյտրոնների, էլեկտրոնների քանակը իզոտոպներում)
- Թթվածնի տարածվածությունը Երկրագնդի վրա
- Թթվածնի վալենտականությունը և օքսիդացման աստիճանը միացություններում, գրեք օրինակներ
- Թթվածնի ֆիզիկական, քիմիական, ֆիզիոլոգիական հատկությունները
- Ինչպիսի՞ ռեակցիաների օգնությամբ են ստանում թթվածինը լաբորատորիայում և արդյունաբերության մեջ
- Ինչպիսի՞ թունավոր նյութեր կարող են պարունակվել օդում(պինդ, հեղուկ,գազային)
- Օզոն, օզոնային շերտի վերացմամբ ի՞նչ վտանգ է սպառնում կենդանական աշխարհին, օզոնային ճեղքերի առաջացման պատճառները որո՞նք են
- Ո՞ր ռեակցիաներն են կոչվում այրման ռեակցիաներ, սահմանեք և գրեք այրման ռեակցիաների օրինակներ
- Որտե՞ղ է կիրառվում թթվածնը:
Լաբորատոր փորձեր՝ <<Այրման ռեակցիաներ, օդի բաղադրության որոշումը>>
Անհատական աշխատանքներ.
- << Ինչպիսի՞ թունավոր նյութեր կարող են պարունակվել օդում (պինդ, հեղուկ,գազային) >>
- << Օզոնային ճեղքերի առաջացման պատճառները որո՞նք են>>




