ՀԱՐՑԵՐ ԵՎ ԱՌԱՋԱԴՐԱՆՔՆԵՐ
Նկարագրե՛ք Լոռու մարզի աշխարհագրական դիրքը։
Լոռու մարզը գտնվում է Հայաստանի հյուսիսում։ Սահմանակից է Վրաստանին, ինչպես նաև Տավուշի, Կոտայքի, Արագածոտնի և Շիրակի մարզերին։ Լեռնային մարզ է, հարուստ անտառներով և գետերով (Դեբեդ գետ)։
Վերլուծե՛ք Լոռու բնառեսուրսային ներուժը։
Լոռին հարուստ է անտառներով, ջրային ռեսուրսներով, ինչպես նաև հանքանյութերով (պղինձ և մոլիբդեն)։ Ունի բերրի հողեր, որոնք նպաստում են գյուղատնտեսությանը։
Առանձնացրե՛ք Լոռու քաղաքները և հայտնի գյուղերը։
Քաղաքներ՝ Վանաձոր, Ալավերդի, Ստեփանավան, Սպիտակ, Թումանյան, Ախթալա, Շամլուղ, Տաշիր։
Հայտնի գյուղեր՝ Դսեղ, Օձուն, Հաղպատ, Սանահին, Դեբեդ, Շնող։
Մարզում արդյունաբերության մեջ ի՞նչ ճյուղեր են գերակշռում։
Գերակշռում են հանքարդյունաբերությունը, քիմիական արդյունաբերությունը, սննդի և թեթև արդյունաբերությունը։
Գյուղատնտեսության մեջ ի՞նչ ճյուղեր են գերակշռում։
Անասնապահություն, բուսաբուծություն (հացահատիկ, կարտոֆիլ), մեղվաբուծություն։
Մարզում ինչպիսի՞ նշանավոր վայրեր գիտես։
Հաղպատ և Սանահին վանքեր, Օձունի եկեղեցի, Լոռու բերդ, Դսեղ գյուղ։
Ինչ առանձնահատկությամբ է աչքի ընկնում մարզը։
Աչքի է ընկնում իր անտառներով, գեղեցիկ բնությամբ, լեռնային կլիմայով և պատմամշակութային հուշարձաններով։
Վերլուծե՛ք Լոռու բնակչության առանձնահատուկ գծերը։
Բնակչությունը հիմնականում հայեր են, աշխատասեր և հյուրընկալ։ Շատերը զբաղվում են գյուղատնտեսությամբ և արդյունաբերությամբ, կա նաև միգրացիա աշխատանքի նպատակով։