Պատասխանել հետևյալ հարցերին.

•Ի՞նչ է պատմությունը։

Գիտությունների ոլորտ, ինչպես նաև հումանիտար գիտություն, որի ուսումնասիրության առարկան ընդգրկում է մարդու գործունեությունը, աշխարհայացքները, սոցիալական կապերը, կյանքի կազմակերպումը անցյալում։

•Ի՞նչ է տալիս մարդուն պատմության ուսումնասիրությունը։

Պահել, պահպանել և ապագա սերունդներին փոխանցել նախորդ սերունդների կուտակած ամենամեծ հարստությունը` փորձը, և այդպիսով նպաստել մարդկային ցեղի շարունակական զարգացման գործընթացին։

•Ի՞նչ եղանակներով է մարդն ուսումնասիրում պատմություն։

Պատմիչների աշխատությունների հիման վրա, հնագիտական պեղումների շնորհիվ ։

• Ի՞նչ ենք ակնկալում ուսումնասիրել «Պատմություն»  առարկայի շրջանակում։

Ակնկալում եմ ուսումնասիրել անցյալում տեղի ունեցած կարևոր իրադարձությունները։

• Ի՞նչ պատմական վայրերում եք եղել, ինչու՞ է այդ վայրը համարվում պատմական նշանակության։

Ամռանը այցելել էինք Հայրավանք։ Վանքը գտնվում է Սևանա լճի ափին։

Հայրավանքի Սբ. Ստեփանոս եկեղեցին կառուցվել է 9-րդ դարում, ունի քառակոնք կենտրոնագմբեթ հորինվածք և համարվում է հայկական ճարտարապետության եզակի նմուշներից, կառուցված է բազալտից, իսկ կամարները, ութանիստ թմբուկով գմբեթը՝ սրբատաշ տուֆից։

1211 թվականին եղբայրներ Հովհաննես և Ներսես վարդապետները նորոգել են եկեղեցին ու կառուցել երկսյուն, երդիկավոր ութանիստ, շթաքարեզարդ գմբեթով գավիթ։

Հայրավանքի պարսպապատ փոքրիկ բակում կան 16-րդ դարի տապանաքարեր ու խաչքարեր, իսկ պարսպից դուրս խցերի և տնտեսական շենքերի ավերակներն են։ Հայրավանքը գործել է մինչև 19-րդ դարը։ 1980-ական թվականներին վանքը նորոգվել է, եկեղեցու գմբեթը՝ վերակառուցվել։ Հայրավանքի «Մարդաղավնյաց» անունը կապված է կաթողիկոս Ղազար Ա Ջահկեցու գրի առած մի ավանդության հետ, ըստ որի, 1381-ին՝ Լենկթեմուրի արշավանքի ժամանակ, Հայրավանքի վանահայր Հովհանը Քրիստոսի Խաչափայտի մասունքով խաչի զորությամբ բռնակալի գերեվարած հազարավոր հայերի փոխակերպել է աղավնու և ազատ արձակել։

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s