Պատասխանել հետևյալ հարցերին.
•Ի՞նչ է պատմությունը։
Գիտությունների ոլորտ, ինչպես նաև հումանիտար գիտություն, որի ուսումնասիրության առարկան ընդգրկում է մարդու գործունեությունը, աշխարհայացքները, սոցիալական կապերը, կյանքի կազմակերպումը անցյալում։
•Ի՞նչ է տալիս մարդուն պատմության ուսումնասիրությունը։
Պահել, պահպանել և ապագա սերունդներին փոխանցել նախորդ սերունդների կուտակած ամենամեծ հարստությունը` փորձը, և այդպիսով նպաստել մարդկային ցեղի շարունակական զարգացման գործընթացին։
•Ի՞նչ եղանակներով է մարդն ուսումնասիրում պատմություն։
Պատմիչների աշխատությունների հիման վրա, հնագիտական պեղումների շնորհիվ ։
• Ի՞նչ ենք ակնկալում ուսումնասիրել «Պատմություն» առարկայի շրջանակում։
Ակնկալում եմ ուսումնասիրել անցյալում տեղի ունեցած կարևոր իրադարձությունները։
• Ի՞նչ պատմական վայրերում եք եղել, ինչու՞ է այդ վայրը համարվում պատմական նշանակության։
Ամռանը այցելել էինք Հայրավանք։ Վանքը գտնվում է Սևանա լճի ափին։
Հայրավանքի Սբ. Ստեփանոս եկեղեցին կառուցվել է 9-րդ դարում, ունի քառակոնք կենտրոնագմբեթ հորինվածք և համարվում է հայկական ճարտարապետության եզակի նմուշներից, կառուցված է բազալտից, իսկ կամարները, ութանիստ թմբուկով գմբեթը՝ սրբատաշ տուֆից։
1211 թվականին եղբայրներ Հովհաննես և Ներսես վարդապետները նորոգել են եկեղեցին ու կառուցել երկսյուն, երդիկավոր ութանիստ, շթաքարեզարդ գմբեթով գավիթ։
Հայրավանքի պարսպապատ փոքրիկ բակում կան 16-րդ դարի տապանաքարեր ու խաչքարեր, իսկ պարսպից դուրս խցերի և տնտեսական շենքերի ավերակներն են։ Հայրավանքը գործել է մինչև 19-րդ դարը։ 1980-ական թվականներին վանքը նորոգվել է, եկեղեցու գմբեթը՝ վերակառուցվել։ Հայրավանքի «Մարդաղավնյաց» անունը կապված է կաթողիկոս Ղազար Ա Ջահկեցու գրի առած մի ավանդության հետ, ըստ որի, 1381-ին՝ Լենկթեմուրի արշավանքի ժամանակ, Հայրավանքի վանահայր Հովհանը Քրիստոսի Խաչափայտի մասունքով խաչի զորությամբ բռնակալի գերեվարած հազարավոր հայերի փոխակերպել է աղավնու և ազատ արձակել։