1. Կատարիր կոտորակների գումարումը:

3/9+2/9=5/9

3+2/9=5/9

2. Կատարիր կոտորակների հանումը:

8/9−6/9=2/9

8-6/9=2/9

3. Կատարիր հանումը:

1−6/1=-5

4. Լուծի՛ր:

x+1/33=1

x=1-1/33

x=1/1-1/33=32/33

5. Լուծիր՝

t/23+4/23=1

t+4/23=1

t=1-4/23

t=23-4

t=19

6. Գումարիր կոտորակները:

Գրիր անկրճատելի կոտորակ:

1/25+1/15=8/75

7. Հաշվիր կոտորակների տարբերությունը:

Տեղադրիր անկրճատելի կոտորակ:

7/10−1/7=39/70

8. Կատարիր կոտորակների հանումը:

Գրիր անկրճատելի կոտորակ:

23/24−4/8=23-12/24=11/24

9. Կատարիր հանումը՝ 1/183−1/244=4-3/732=1/732

Լրացրու դատարկ պատուհանները՝ 

13⋅(⋅−14⋅(⋅=

10. Տրված է 9/20 = m +1/5 հավասարումը:

m+1/5=9/20

m=9/20-1/5

m=9-4/20=5/20

m=1/4

Գտիր m-ն: 

Պատասխան՝ m=1/4

11. Լրացրու դատարկ պատուհանները:

x/y-1/23=13/23

x/y=13/23+1/23

x/y=14/23

1.տանը ավարտել <<Իմ ստեղծած խաղալիքը>>

Եթե ես հնարավորություն ունենամ խաղալիք ստեղծելու` այն կունենա կորած իրերը գտնելու հնարավորություն։ Էկրանի վրա կսկանաորի կորած իրի պատկերը։ Ու նա կտա ինֆորմացիա, թե որտեղ է գտնվում տվյալ առարկան։

Այդ միտքը իմ մեջ առաջացել է այն ժամանակ, երբ շտապում ես, ու չես գտնում քո կորած իրը: Եթե սկանավորելու հնարաորություն չունես, կարող ես որոնման դաշտում գրել կորած իրի անունը, և ֆոտոխցիկի շնորհիվ գտնել իրը։

2.Լրացնել բաց թողնված տառերը․

աղջիկ, աղքատ, այսoր, առաջին, արգելել, երգ, արդար, արձակուրդ, բարձր, անօգնական, զարթնել, երջանիկ, երփներանգ, համբուրել, նուրբ, հագնել, ճամփա, ընթերցել, համերգ, տնօրեն, թագավոր, որսորդ, բախտ:

3.Հանգստյան օրերին կարդալ Հրանտ Մաթևոսյանի <<Գոմեշը>> պատմածքը ․

Սարի գլխին մի կտոր սպիտակ սառույց կար, սառույցի վերևը խանձարուրի կապերը լուռ քանդում էր մի փոքրիկ ամպ: Ամպի տակ հրճվում էր արտուտիկը, իսկ ամպի վրայով, նախիրների վրայով, բազեի, սարերի, ուրթերի ու անտառների վրայով ուրիշ աշխարհների մաքուր քամիները հուրհրալով տանում էին մի մեծ արև:

Խոտն այդտեղ չտեսնված համով էր, և հանդապահը հիմա-հիմա պիտի գար գոռար նախրի վրա՝ թե նրանք ինչու են ուտում համեղ խոտը, և նախիրն արածում էր ագահությամբ: Վայ թե վաղուց էին կշտացել, բայց հանդապահը չէր գալիս: Սառույցից մի հատ առու էր սկսվում ու գալիս գնում կովերի միջով: Կովերն ականջի ծայրով լսում էին, որ առուն կա: Խոտ էին ուտում, փորի տակ նրանց կրծերակները վարար-վարար կաթ էին տանում, և նրանք իրենց անընդհատ ասում էին՝ թե առուն կա:
Տաք բուրմունքի մեջ ընկղմված գոմեշն արածում էր մի ձորակում: Հովերն այդ ձորակից ոչ մի բուրում չէին տարել, որովհետև չէին մտել ձորակ: Նախիրը հիմա կարող էր գալ, տրորել ու կեղտոտել այդ ձորակը, դրա համար էլ գոմեշն արածում էր պոզահարելով ու սպառնալով: Մեկ էլ՝ խոտն անհամացավ, դարձավ ուղղակի չոր ծղոտ: Առվակը մոտիկ էր: Բայց մեջքն սկսեց պաղել: Ուրեմն ամպը բռնել էր արևի դեմը: Գոմեշն ուզեց ստվերը մեջքից թոթափել սարսռոցով, բայց կաշին կարծրանում էր նրա վրա: Գլուխը բարձր՝ գոմեշն սպասեց թե ինչ է լինելու հետո, և արյունը նրա երակներում դանդաղում ու ցամաքում էր, ապա դարձավ կպչուն, խցվեց ու կանգ առավ, իսկ աշխարհը խլանում ու հանգչում էր նրա ականջներում: Աշխարհը մեռել ու մթնել էր, հիմա ամպը պայթելու էր, պահ էին մտել հովը, արտույտը, առուն… մեկ էլ երակները լայնացան և արյունը վազեց վարար, հեշտ, քչքչոցով:
Գոմեշը ելավ ձորակից, և մշուշի մեջ գեղեցիկ էին կովերը, հեռաստանները, լուռ ամպը, բայց նախրի մեջ չկար մի ուրիշ գոմեշ: Արյունը տաքանում էր նրա մեջ, մանրիկ ցավով ու ջերմությամբ արթնացան սրունքները, իսկ ողնաշարն արդեն դուրեկան ցոլքերով ծակծկվում էր վզից մինչև պոչը: Նա ոտ փոխեց՝ որ գնա, կռվի կովերի ցուլի հետ, բայց տեսավ, որ չի ուզում գնալ, չարությունը հալվում ու դուրս է սահում իրենից:
Խոր լռության մեջ խոտերը թելը-թելին շղարշե բուրմունք էին հյուսում այդ կանաչ աշխարհի երեսով մեկ և բուրմունքի հետ հյուսվում էր մի քաղցր թախիծ:
Գոմեշը մռլնգաց:
Կովերը նայեցին՝ հանդապահը չէր, գոմեշն էր, մռլնգում էր: Կովերը շարունակեցին արածել անտեր փափուկ խոտի առատության մեջ, լավ ջրի մոտիկության, իրենց մետաքսե ցուլի ներկայության, կաթի վարար վազքի ու գոլ արևից իրենց պարարտ գոհության մեջ:
Գոմեշը ճանապարհվեց ուրթ: Կուրծը փաղաքշանքով հունցվում էր զույգ ոտի արանքում և գոմեշը գնում էր կթվելու նանին: Սարահարթի ուրթը ճոճվեց նրա հայացքի մեջ ու կորավ, ձորակում գոմեշը մի երկու բերան խոտ պոկեց ու մոլորվեց: Հա, գնում էր ուրթ: Իսկ ինչու է նախիրը դեռ արածում: Նախիրը կովեր են, ինքը մեկ հատիկ գոմեշ է – ա՛յսպե՜ս:
Նա կանգնեց վրանի դռանը, կանչեց ու սպասեց նանի դուրս գալուն:
– Եկել ե՞ս,– ասաց նանը:
– Էս օրը ճաշին էս ինչո՞ւ ես եկել,– ասաց նանը:
– Նախիրը հանդում՝ դու վեր ես կացել եկել:
– Դե լավ, որ եկել ես՝ արի կթեմ:
– Կուրծդ կիսատ՝ էս ո՞ւր ես եկել:
Կթվորը լավ չէր կթում, կուրծը ցավեցնում էր: Գոմեշը ծռեց պարանոցը, հոտ քաշեց՝ նանի հոտն էր, նանի ձայնն էր, բայց այս անգամ իսկի լավ չէր կթում: Գոմեշը տեսավ որ չի ուզում կթվել: Հեռու հեռաստաններից դենը, տաք մշուշների մեջ գոմեշների խմբեր են կանգնած և նրանցից մեկը անտառների ու ճանապարհների գլխով հղում է իր թախիծը սրան:
– Հը՜, Սաթիկ… նանիդ տրորում ես, էլ քեզ ո՞վ կկթի:
– Չէ, կաթ չես բերել, եղածն էլ չտվեցիր:
– Վույ, վույ, վույ, վույ, նանիդ տրորեցիր:
– Մինա՜ս… գոմեշն աչքիս մի տեսակ է երևում:
– Հա՜… գոմեշս ցուլ է ուզում:
– Գոմեշս ցուլ է ուզում: Հուլիս, օգոստոս, սեպտեմբեր… մարտ… մարտ, մայիս… լավ ժամանակ ես ծնելու: Ձագիդ բոխու տերև կտամ… կանաչ արև կլինի, մայիս կլինի…
Գոմեշը բլրի գլխին կանգ առավ ու աստծու կանաչ աշխարհի վրայով նայեց հեռվի շեկ հովիտներին:
Աղվեսը մեռել էր ծերպերի մեջ լերկ մի տեղ՝ որպեսզի խոտերը չխանգարեն և երկնքի բազեն անպայման տեսնի նրա դին: Եվ այնքան ճիշտ էր մեռել աղվեսը, որ հովը քշում տանում էր նրա ագին:
Հեռուների շեկ հովիտներում մշուշների տակ գոմեշների շոգած խմբեր էին օրորվում և նրանց մեջ տաք ու զորեղ մեկը, գլուխը բարձր բռնած, իր կանչը հղում էր սրան: Գոմեշը մռլնգաց ու պոկվեց բլրի գլխից դեպի ձորը…
Էն ի՞նչ է անում, էն ի՞նչ է անում, էն ի՞նչ է անում էն անասունը,– վրա վազեց աղվեսը: Հազար ասի էդ անիծված տունն էդ փափուկ հողում չփորենք…

Իմ ստեղծած խաղալիքը

Եթե ես հնարավորություն ունենամ խաղալիք ստեղծելու այն կունենա կորած իրերը գտնելու հնարավորություն։ Այն հնարավորություն կունենա էկրանի վրա սկանաորելու կորած իրի պատկերը։ Ու նա կտա ինֆորմացիա, թե որտեղ է գտնվում տվյալ առարկան։

Այդ միտքը իմ մեջ առաջացել է այն ժամանակ, երբ շտապում ես, ու չես գտնում քո կորած իրը: Եթե սկանավորելու հնարաորություն չունես, կարող ես որոնման դաշտում գրել կորած իրի անունը, և ֆոտոխցիկի շնորհիվ գտնել իրը։

Հեքիաթ,  ակցիա,   բամիա , այծյամ,  էներգիա,  Անդրեաս,  եղյամ,

էքսկուրսիա, խավյար,  կղզյակ,  Սուքիաս,  կրիա,   միլիարդ,  վայրկյան,  Բենիամին,

մումիա,  Սիսիան,  փասյան,  միմյանց,  Արաքսյա, դաստիարակ,  լյարդ,  քիմիա,

օվկիանոս, անցյալ Ազարիա, Անանյա, Եղյա,  Երեմիա,  հեծյալ,

Զաքարյա, Մարիամ, Ամալյա,  Օֆելյա։

Իսկ այտեղ ըստ անհրաժեշտության գրեք յ տառը։

Կայուուն, հայելի, Միքայել, զրոյական, էություն, նայել,   վայելել,

 էակ,   ատամնաբույժ, Ռաֆայել, միայն, պոեմ, պոետ,

միասին, հիանալ, թեյել, խնայել, հիանալ, որդիական։

Հայկական լեռնաշխարհ

Բացատրել «հայրենիք» հասկացությունը։

Աշխարի բոլոր ժողովուրդներն ունեն իրենց հայրենիքը, դա այն տարածքն է որտեղ նրանք ապրում են դարեր շարունակ, կերտում՝ իրենց պատմությունը, ստեղծում մշակութային արժեքներ։
• Ո՞րն է հայ ժողովրդի հայրենիքը։

Հայերի հայրենիքը Հայաստանն է։
• Ի՞նչ անվանումներով է հայտնի հայոց հայրենիքը։

Մեր հայրենիքը կոչել են Ուրարտու, Արմենիա, իսկ մեր հարևան վրացիները՝ Սոմխեթի։
• Ի՞նչ ժողովրդներ են ապրում ՀՀ-ում։ Հայաստանում բնակվում հայեր, որոնք բնիկներն են և կազմում են մեծամասնություն սակայն ապրում են նաև ազգային փոքրամասնություններ, որոնք կորցրել են իրենց հայրենիքն ու բնակվում են Հայաստանում. դրանք են՝ եզդիները, քրդերը, ասորիները, կան նաև մոլոկաններ, ռուսներ, վրացիներ, պարսիկներ, հնդիկներ։
• Նկարագրել Հայկական լեռնաշխարհի տեղն ու դիրքը։

Հայաստանի տարածքը հարևան երկրների համեմատ բարձր է։ Այդ պատճառով հաճախ անվանում են նաև Լեռնաին երկիր, Լեռնաին կղզի։ Հայկական լեռնաշխարհի սահմանները հարավում հասնում են Հայկական Տավրոսի, հյուսիս-արևմուտք Պոնտոսի լեռներին։ Հյուսիսում կուր գետն է արևելքում Կասպից ծովը և Ուրմիա լիճը։ Արևմութքում Փոքրասիական սարահարթը։ Լեռնաշխհարի կենտրոնական մասը կոչվել է Միջնաշխարհ։
• Ի՞նչ լճեր կան հայկական լեռնաշխարհում, ո՞ր լիճն է գտնվում ՀՀ ներկայիս տարածքում։ Եղե՞լ եք արդյոք այդ լճի ափին։ Ի՞նչ գիտես լճի մասին։

Հայկական լեռնաշխարհում կան երեք խոշոր լճեր՝ Ուրմիա, Վանա և Սևանա։ Այժմ ՀՀ միակ լիճը Սևանն է, որ կոչում ենք նաև Գեղամա ծսվ։ Մենք հաճախ ենք լինում Սևանում, քանի որ այն Երևանից հեռու է ընդամենը 60կմ-ով։
•  Ի՞նչ լեռներ կան Հայկական լեռնաշխարհում։

Հայկական բարձրավանդակի ամենա բարձր լեռը Մեծ Արարատն է (Մասիս-5165, Սիս-3925մ) Արարատից արևմուտք ձգվում է Հայկական պար լեռնաշղթան ՀՀ ամենա բարձր լեռը Արագածն է (4096մ)։ Բոլոր լեռները հրաբխային հանգած գագաթներ են, բացի մեկից, որը հանգած չէ (Թոնդուրեկն է։)

Իմ ապագան

Երբ ես ավարտեմ դպրոցը, ուզում եմ դառնալ կիբերսպորտսմեն, որովհետև այդ աշխատանքը ինձ շատ դուր է գալիս։ Այդ խաղերը մարդու մոտ զարգացնում են ռեակցիան, հիշողությունը և ուշադրությունը։ Դրանից բացի՝ այն կարող է մեծ եկամուտ բերել։ Կարող ես օնլայն ընկերներ ձեռք բերել և հաճելի ժամանակ անցկացնել։

  1. Գրիր սովորական կոտորակի տեսքով՝ մեկ երկրորդ: 1/2
  2. Տրված է 8/31 կոտորակը: Գտիր կոտորակի տարրերը: 31 հայտարար 8 համարիչ
  3. Ճանապարհի երկարությունը 14 կմ է: Մեքենան անցել է այդ ճանապարհի 7 կմ-ը: 7/14
  4. Պարզիր, թե շոկոլադի սալիկի ո՞ր մասն է մնացել, եթե սկզբում կար 28 բաժին: 26/28
  5. Որոշիր, թե ո՞ր կոտորակն է համապատասխանում B տառին: 9/10
  6. Որոշիր, թե ինչպե՞ս է կոչվում մետրի մեկ տասներորդ մասը: 100/10=10սմ
  7. Կոտորակի տեսքով գրիր, թե ցենտների ո՞ր մասն է կազմում 9կգ-ը: 9/100 ց
  8. Միլիոնի հարյուրերորդ մասը փոքրացրին 1000-ով և արդյունքը նույնպես փոքրացրին հարյուր անգամ: 10/100
  9. Տատիկը գնեց 4 կգ 400 գ շաքարավազ և դրա 7/11ով կեռասի մուրաբա պատրաստեց 4000×7/11=2800=2կգ 800գ

Հաշվիր, թե որքա՞ն շաքար օգտագործվեց մուրաբա պատրաստելու համար:  

Պատասխան՝ 

 կգ 

 գ

  1. Գործվածքի կտորը 192 մ է: Կտորի 38-րդ մասը օգտագործեցին զգեստ կարելու համար, իսկ 7/24-ը՝ տաբատ: 192×3:8=72մ: 72մ օգտագործել են զգեստ կարելու համար։ 192×7:24=56մ։ Տաբատ կարելու համար օգտագործվեց 56մ գործվացք

Ամենամեձ և ամենափոքր ընդանուր բազմապատիկը

.Արդյո՞ք 55 և 58 թվերը փոխադարձաբար պարզ են, եթե նրանց պարզ արտադրիչների վերլուծությունը այսպիսին է՝

55=5⋅11 58=2⋅29

Պատասխան՝ այո

2.Որոշիր բոլոր այն թվերը, որոնք x/6 կանոնավոր կոտորակի համարիչում x-ի փոխարեն տեղադրելով կոտորակի համարիչը և հայտարարում գրված 6 թիվը՝ լինեն փոխադարձաբար պարզ թվեր:

Պատասխան (թվերը գրիր աճման կարգով, առանց բաց տեղերի՝ դրանք անջատելով ; նշանի միջոցով):

x/6 կոտորակի համարիչում կարելի է տեղադրել x= 6/6, 12/6, 18/6, 24/6, 30/6, 36/6 թվերը:

3. Ճի՞շտ է, որ ԱԸԲազ [10;12]=30 Պատասխան՝ այո

4.Հաշվիր ԱԸԲաժ(33;21)-ը: Պատասխան՝ ԱԸԲաժ(33;21)= այո

5.ԳտիրԱԸԲազ [77;20]-ը

Պատասխան՝ ԱԸԲազ [77;20]= այո

6.Որոշիր60, 70 և 80 թվերի ամենամեծ ընդհանուր բաժանարարը:

Պատասխան՝ ԱԸԲաժ(60;70;80)=10

7.Մարզադպրոցի համար գնել են 172 կարճ թևերով և 387 երկար թևերով մարզաշապիկներ: Մարզաշապիկները բաժանել են կոմպլեկտների, այնպես որ յուրաքանչյուրում լինեն միևնույն թվով մարզաշապիկներ երկու տեսակներից և