Ես գիտեմ, որ մեր հայրենիքը հենց այն երկիրն է, որտեղ կանգ է առել Նոյի տապանը, և մարդկությունը սկսվել է հենց իմ երկրից։ Աստված կամեցել է, որ կյանքը սկսվի մեր երկրից․․․

Շատ թշնամիներ ենք ունեցել, որոնք կամեցել են տիրանալ մեր երկրին, բայց դա նրանց չի հաջողվել։

Ես վստահ եմ, որ այս դժվարին օրերն էլ կանցնեն, իմ հայրենիքը կհզորանա, մարդիկ կապրեն երջանիկ, ազատ ու անկախ մեր երկրում։ Իսկ ես, ու իմ ընկերները պետք է լավ սովորենք, գրագետ ու խելացի մարդիկ դառնանք, որպեսզի շարունակենք շենացնել մեր երկիրը։

Оставьте комментарий