Երբ ես ավարտեմ դպրոցը, ուզում եմ դառնալ կիբերսպորտսմեն, որովհետև այդ աշխատանքը ինձ շատ դուր է գալիս։ Այդ խաղերը մարդու մոտ զարգացնում են ռեակցիան, հիշողությունը և ուշադրությունը։ Դրանից բացի՝ այն կարող է մեծ եկամուտ բերել։ Կարող ես օնլայն ընկերներ ձեռք բերել և հաճելի ժամանակ անցկացնել։