- Ի՞նչ է կլիման: Տվյալ վայրին բնորոշ միանման եղանակների բազմամյա կրկնությունը կոչվում է կլիմա:
- Որո՞նք են կլիմա ձևավորող հիմնական գործոնները: Աշխարհագրական լայնությունը, տեղանքի բարձրությունը, օվկիանոսների ազդեցությունը, գերիշխող քամիները, ծովային հոսանքները և այլն:
- Ձեր բնակավայրի կլիման ձևավորող ո՞ր գործոնն է գլխավորը։ Քամիները, աշխարհագրական լայնությունը, տեղանքի բարձրությունը։
- Թվարկեք կլիմայի հիմնական տիպերը: Ո՞ր կլիմայի տիպն է բնորոշ ձեր բնակավայրին: Երկրագնդի վրա առանձնացվում են կլիմայի հետևյալ հիմնական տիպերը՝ ծովային, ցամաքային, մուսսոնային և միջերկրածովային: Մեր բնակավայրին բնորոշ է մուսսոնային կլիմայի տիպը։
- Ինչո՞վ է ծովային կլիման տարբերվում ցամաքայինից: Ծովային կլիման ձևավորվում է ծովերի և օվկիանոսների առափնյա շրջաններում, իսկ ցամաքային կլիման ձևավորվում է ցամաքների վրա։
- Ինչո՞վ է մուսսոնային կլիման տարբերվում միջերկրածովայինից: Մուսսոնային կլիմայի ձևավորման գլխավոր պատճառը մուսսոնային քամիններն են, որոնք դիտվում են ծովափնյա շրջաններում: Ձմեռը ցուրտ է ու չոր։ Ամառը տաք է ու խոնավ։ Միջերկրածովային կլիմայի դեպքում ձմեռը մեղմ է ու խոնավ, իսկ ամառը՝ չոր ու շոգ։ Այս կլիման բնորոշ է Միջերկրական ծովի առափնյա շրջաններին: