1. Ի՞նչ է կլիման: Տվյալ վայրին բնորոշ միանման եղանակների բազմամյա կրկնու­թյունը կոչվում է կլիմա:
  2. Որո՞նք  են կլիմա ձևավորող հիմնական գործոնները: Աշխարհագրական լայնությունը, տե­ղանքի բարձրությունը, օվկիանոսների ազդեցությունը, գերիշխող քամիները, ծովային հոսանքները և այլն:
  3. Ձեր բնակավայրի կլիման ձևավորող ո՞ր գործոնն է գլխավորը։ Քամիները, աշխարհագրական լայնությունը, տեղանքի բարձրությունը։
  4. Թվարկեք կլիմայի հիմնական տիպերը: Ո՞ր կլիմայի տիպն է բնո­րոշ ձեր բնակավայրին: Երկրագնդի վրա առանձնացվում են կլիմայի հետևյալ հիմնական տիպերը՝ ծովային, ցամաքային, մուսսոնային և միջերկրածովային: Մեր բնակավայրին բնորոշ է մուսսոնային կլիմայի տիպը։
  5. Ինչո՞վ է ծովային կլիման տարբերվում ցամաքայինից: Ծովային կլիման ձևավորվում է ծովերի և օվկիանոսների առափնյա շրջաններում, իսկ ցամաքային կլիման ձևավորվում է ցամաքների վրա։
  6. Ինչո՞վ է մուսսոնային կլիման տարբերվում միջերկրածովայինից: Մուսսոնային կլիմայի ձևավորման գլխավոր պատճառը մուսսոնային քամիններն են, որոնք դիտվում են ծովափնյա շրջաններում: Ձմեռը ցուրտ է ու չոր։ Ամառը տաք է ու խոնավ։ Միջերկրածովային կլիմայի դեպքում ձմեռը մեղմ է ու խոնավ, իսկ ամառը՝ չոր ու շոգ։ Այս կլիման բնորոշ է Միջերկրական ծովի առափնյա շրջաններին:

Ինչ կլինի, եթե․․․ ձմեռ չլինի

Եթե ձմեռ չլինի, ապա շոգ կլինի, բնությունը քուն չի մտնի, ծառերն ու ծաղիկները չեն հանգստանա, բերք չիլինի, երեխաները ձմեռային խաղեր չեն խաղա, լեռներից հոսող սառնորակ աղբյուրներ չենք ունենա;

Կյանքում ամեն ինչ իր կարևոր դերն ունի , արանց որի՝ մի շարք ևրևույթներ կտուժեն, և կյանքը արաջվանը չի լինի։