Պատմվածքում ո՞ր ծեսն է նկարագրված։ Պատմի՛ր, հետաքրքիր տեղեկություններ դո՛ւրս գրիր այդ ծեսի մասին։ Պատմվածքում նկարեգրված է <<Բարեկենդան ծեսը>>։ Բարեկենդան նշանակում է բարի կենդանություն։ Բարեկենդանը հեթանոսական տոն էր, սակայն եկեղեցին այն դարձրել է Մեծ Պահքի նախորդող շաբաթվա տոն։
Պատմվածքից դո՛ւրս գրիր հատուկ գոյականները։ Աստված, Սողոմոն, Դանիել, Թիֆլիս, Մանուկ-խանը, Բաղդադ, Ավագը, Մեծ պաս։
Գրի՛ր տրված բառերի հոմանիշները՝ իմաստուն, համրանալ, խնդություն, անշուք, չքավոր, աղախին, խուրջին, պարգև։ Իմաստուն-գիտուն, խելացի, գիտակ, բանիմաց; համրանալ-լռել, չխոսել, անբարբառ դառնալ, լեզուն կուլ տալ, պապանձվել, բերանը ջուր առնել; խնդություն-ուրախություն; անշուք-տեսք չունեցող, շուք չունեցող; չքավոր-աղքատ, չունևոր, ընչազուրկ; աղախին-ծառա, սպասավոր, նաժիշտ; խուրջին-մեծ կողով, մեծ զամբյուղ, մեծ պայուսակ, ջվալ; պարգև-նվեր, ընծա։
Գրի՛ր տրված բառերի հականիշները՝ իմաստուն, հարուստ, անպատիվ, տխուր, խավար, ծանրություն։ իմաստուն-անխելք; հարուստ-աղքատ, չքավոր, ընչազուրկ; անպատիվ-պատվական; տխուր-ուրախ; խավար-լույս; ծանրություն-թեթևություն։