Քառակուսի։ Քառակուսու պարագծի և մակերեսի հաշվումը
Դասարանական առաջադրանքներ
1․ Հաշվի՛ր 12սմ կողմով քառակուսու պարագիծը։P=4×12=48սմ
2․ Հաշվի՛ր 3դմ կողմով քառակուսու մակերեսը։S=3×3=9դմ²
3․ Քառակուսու երեք կողմերի գումարը 36սմ է։ Որքա՞ն է այդ քառակուսու մակերեսը։36:3=12սմ S=12×12=144սմ²
4․ Քառակուսու պարագիծը 36 սմ։ Որքա՞ն է այդ քառակուսու մակերեսը։ 36:4=9 S=9×9=81սմ²
5․ Հաշվի՛ր քառակուսու պարագիծը, եթե հայտնի է, որ նրա մակերեսը 25սմ2 է։ P=4×5=20սմ
6․ Քառակուսու պարագիծը 100դմ է։ Որքա՞ն է այդ քառակուսու մակերեսը։100:4=25դմ S=25×25=625դմ²
Տնային առաջադրանք
1․ Հաշվի՛ր 21սմ կողմով քառակուսու պարագիծը։ P=4×21=84սմ
2․ Հաշվի՛ր 8դմ կողմով քառակուսու մակերեսը։ S=8×8=64դմ²
3․Քառակուսու երեք կողմերի գումարը 42սմ է։ Որքա՞ն է այդ քառակուսու մակերեսը։ 42:3=14 S=14×14=196սմ²
4․ Քառակուսու պարագիծը 44 սմ։ Որքա՞ն է այդ քառակուսու մակերեսը։ 44:4=11 S=11×11=121սմ²
5․ Հաշվի՛ր քառակուսու պարագիծը, եթե հայտնի է, որ նրա մակերեսը 49սմ2 է։ P=4×7=28սմ