Իմ կարծիքը հեռավար ուսուցման մասին

Ես Լեո Մելիքյանն եմ, սովորում եմ երրորդ դասարանում։  Ինչպես աշխարհի շատ երկրներում, մեզ մոտ ևս փակվել են դպրոցները, որպեսզի չվարակվենք Կորոնավիրուսով։ Մի քանի օր է՝ տնից ենք օնլայն դաս անում։ Այսօր դասը շատ զվարճալի անցավ, քանի որ ընկեր Մանուշակի հանձնարարելուց անմիջապես հետո, փորձում էինք առաջինը ես ու եղբայրս տպել էկրանին վարժությունը։ Ընկերների հետ տեսազանգը անսովոր էր,բայց շատ հաճելի։