Ամենամեձ և ամենափոքր ընդանուր բազմապատիկը

.Արդյո՞ք 55 և 58 թվերը փոխադարձաբար պարզ են, եթե նրանց պարզ արտադրիչների վերլուծությունը այսպիսին է՝

55=5⋅11 58=2⋅29

Պատասխան՝ այո

2.Որոշիր բոլոր այն թվերը, որոնք x/6 կանոնավոր կոտորակի համարիչում x-ի փոխարեն տեղադրելով կոտորակի համարիչը և հայտարարում գրված 6 թիվը՝ լինեն փոխադարձաբար պարզ թվեր:

Պատասխան (թվերը գրիր աճման կարգով, առանց բաց տեղերի՝ դրանք անջատելով ; նշանի միջոցով):

x/6 կոտորակի համարիչում կարելի է տեղադրել x= 6/6, 12/6, 18/6, 24/6, 30/6, 36/6 թվերը:

3. Ճի՞շտ է, որ ԱԸԲազ [10;12]=30 Պատասխան՝ այո

4.Հաշվիր ԱԸԲաժ(33;21)-ը: Պատասխան՝ ԱԸԲաժ(33;21)= այո

5.ԳտիրԱԸԲազ [77;20]-ը

Պատասխան՝ ԱԸԲազ [77;20]= այո

6.Որոշիր60, 70 և 80 թվերի ամենամեծ ընդհանուր բաժանարարը:

Պատասխան՝ ԱԸԲաժ(60;70;80)=10

7.Մարզադպրոցի համար գնել են 172 կարճ թևերով և 387 երկար թևերով մարզաշապիկներ: Մարզաշապիկները բաժանել են կոմպլեկտների, այնպես որ յուրաքանչյուրում լինեն միևնույն թվով մարզաշապիկներ երկու տեսակներից և

Իմ առօրյան և նախասիրությունները

Ես Լեո Մելիքյանն եմ։ Սովորում եմ 6.6 դասարանում։ սիրում եմ խաղեր խաղալ համակարգչով և ինքնագլոր քշել։

Իմ առօրյան փոխվել է սեպտեմբերի մեկիից․ առավոտյան արթնանում եմ ժամը-7-ին, լվացվում, հագնվում, նախաճաշում և բակում սպասում դպրոցի տրանսպորտին։ Դպրոցում սիրում եմ բոլոր առարկաները, քանի որ դրանք շատ հետաքրքիր են դասավանդվում։ Ֆիսկուլտուրան ընտրել եմ սեղանի թենիս, Իսկ ընտրություն գործնեյությունը՝ հրաձիքություն։

Ես զգում եմ, որ մի խնդիր ունեմ․ անընդհաթ ուզում եմ համակարգչիս խաղը խաղալ։

Պատասխանել հետևյալ հարցերին.

•Ի՞նչ է պատմությունը։

Գիտությունների ոլորտ, ինչպես նաև հումանիտար գիտություն, որի ուսումնասիրության առարկան ընդգրկում է մարդու գործունեությունը, աշխարհայացքները, սոցիալական կապերը, կյանքի կազմակերպումը անցյալում։

•Ի՞նչ է տալիս մարդուն պատմության ուսումնասիրությունը։

Պահել, պահպանել և ապագա սերունդներին փոխանցել նախորդ սերունդների կուտակած ամենամեծ հարստությունը` փորձը, և այդպիսով նպաստել մարդկային ցեղի շարունակական զարգացման գործընթացին։

•Ի՞նչ եղանակներով է մարդն ուսումնասիրում պատմություն։

Պատմիչների աշխատությունների հիման վրա, հնագիտական պեղումների շնորհիվ ։

• Ի՞նչ ենք ակնկալում ուսումնասիրել «Պատմություն»  առարկայի շրջանակում։

Ակնկալում եմ ուսումնասիրել անցյալում տեղի ունեցած կարևոր իրադարձությունները։

• Ի՞նչ պատմական վայրերում եք եղել, ինչու՞ է այդ վայրը համարվում պատմական նշանակության։

Ամռանը այցելել էինք Հայրավանք։ Վանքը գտնվում է Սևանա լճի ափին։

Հայրավանքի Սբ. Ստեփանոս եկեղեցին կառուցվել է 9-րդ դարում, ունի քառակոնք կենտրոնագմբեթ հորինվածք և համարվում է հայկական ճարտարապետության եզակի նմուշներից, կառուցված է բազալտից, իսկ կամարները, ութանիստ թմբուկով գմբեթը՝ սրբատաշ տուֆից։

1211 թվականին եղբայրներ Հովհաննես և Ներսես վարդապետները նորոգել են եկեղեցին ու կառուցել երկսյուն, երդիկավոր ութանիստ, շթաքարեզարդ գմբեթով գավիթ։

Հայրավանքի պարսպապատ փոքրիկ բակում կան 16-րդ դարի տապանաքարեր ու խաչքարեր, իսկ պարսպից դուրս խցերի և տնտեսական շենքերի ավերակներն են։ Հայրավանքը գործել է մինչև 19-րդ դարը։ 1980-ական թվականներին վանքը նորոգվել է, եկեղեցու գմբեթը՝ վերակառուցվել։ Հայրավանքի «Մարդաղավնյաց» անունը կապված է կաթողիկոս Ղազար Ա Ջահկեցու գրի առած մի ավանդության հետ, ըստ որի, 1381-ին՝ Լենկթեմուրի արշավանքի ժամանակ, Հայրավանքի վանահայր Հովհանը Քրիստոսի Խաչափայտի մասունքով խաչի զորությամբ բռնակալի գերեվարած հազարավոր հայերի փոխակերպել է աղավնու և ազատ արձակել։

Золатая осень

Наступила осень: очень прекрасная и красивая Листья стали желтее. Время двигаеться быстрее. На улице не так уж жарко. Люблю этот сезон- будет аромат дождей.

Первого сентября мы захотели встретить расвет и осень В Амберде. Амберд находиться в Аштаратском районе не далеко от Бюракан. Расвет и осень очень друг на друга похоже: у них есть красный, золотистый, оранжевый, желтый цвет. Мы сделали очень красивие фотографии. Сейчас начало осени, пока есть время для золотой осени.
В Ереване все сезоны погоды красивие, но осень своими цветами самая красивая. Сейчас в Армении много туристов и они восхищены наших вкусних фруктов.

(Здесь я поставил фото где я встречаю расвет и говорю »Добро пожаловать осень» нашу прекрасную страну.

Լուծում ենք մայիս ամսվա մաթեմատիկական ֆլեշմոբի երրկորդ մակարդակի խնդիրներից

1. ABCD քառակուսու կողմը 6 է, (տես նկարը): Որքա՞ն է AOD եռանկյան մակերեսը: 6×3=18: Պատ․ AOD եռանկյան մակերեսը հավասար է 18-ի։

Подпись отсутствует

2. Վարպետը և օգնականը միասին պատրաստել են 160 դետալ: Որքա՞ն դետալ է պատրաստել օգնականը, եթե հայտնի է, որ վարպետը 3 անգամ շատ դետալ է պատրաստել օգնականից: Օգնականը պատրաստել է 40 դետալ, իսկ վարպետը պատրաստել է 120 դետալ, այսինքն՝ 3 անգամ շատ, 3×40=120:

3. Հայրիկը 42 տարեկան է՝ 29 տարով փոքր պապիկից և երեք անգամ մեծ որդուց: Քանի՞ տարեկան է պապիկը և քանի՞ տարեկան որդին: Պապիկը 71 տարեկան է, այսինքն՝ 42+29=71, իսկ որդին 14 տարեկան է, այսինքն՝ 42:3=14:

4. Դասարանի 32 սովորողներից 23-ը սիրում է կատու պահել, իսկ 18-ը՝ շուն: Գիտենք նաև, որ 10 սովորող և՛ կատու է սիրում պահել, և՛ շուն: Քանի՞ սովորող է, որ կենդանասեր չէ: 23+18=41: 41-10=31: 32-31=1: Պատ․ 1 սովորող կենդանասեր չէ։

5. Վերելակը առաջին հարկից չորրորդ հարկ բարձրանում է 18 վայրկյանում: Քանի՞ վայրկյանում այն առաջին հարից կբարձրանա հինգերորդ հարկը: 18:3=6: 18+6=24: Պատ․ վերելակը առաջին հարկից կբարձրանա հինգերորդ հարկը 24 վայրկյանում։

Առյուծ

Կարդա՛ տեքստը և կատարի՛ր առաջադրանքները:

Առյուծը գազանների արքան է: Այդ «տիտղոսին» ոչ ոք չի կասկածում, և ոչ մեկը չի վիճարկում: Իսկ ինչո՞ւ հատկապես առյուծին է շնորհվել այդ տիտղոսը: Նա գիշատիչներից ամենաուժե՞ղն է: Հազիվ թե: Ուժով, կարելի է ասել, զիջում է վագրին: Ամենաճարպի՞կն է: Նույնպես՝ ոչ. Նա զիջում է ընձառյուծին: Գիշատիչներից ամենախոշո՞րն է: Դարձյալ ոչ. սպիտակ արջը 700-800 կիլոգրամ է կշռում, նույնիսկ վագրը, որ 300 կիլոգրամ է, ավելի խոշոր ու ծանր է: Հասուն արու առյուծի առավելագույն քաշը 230 կիլոգրամից ավել չէ: Եվ, համենայն դեպս, առյուծն է գազանների արքան: Եվ նա այդ տիտղոսը կրելու իրավունքն ունի: Ըստ երևույթին, առյուծին գազանների արքա են կոչել ոչ թե ուժի, այլ՝ կեցվածքի համար, վեհ ու հպարտ կեցվածքի և նույնքան վեհ ու հպարտ բնավորության համար: Առյուծը բաց տարածությունների բնակիչ է, չի թաքնվում դարանում ու սպասում որսի: Նա որսի վրա բացահայտ է գնում՝ իր մռնչոցով բոլորին նախազգուշացնելով, որ գազանների արքան որսի է ելել: Եվ ամեն մի կենդանի էակ դողում է այդ «արքայական մռնչոցից»: Բայց առյուծը նաև մեծահոգի է, երբեք չի ոչնչացնում կենդանիներին, եթե կուշտ է:

1․ Ինչո՞ւ է առյուծը համարվում գազանների արքա: Առյուծը համարվում է գազանների արքա իր վեհ ու հպարտ կեցվածքի, ինչպես նաև վեհ ու հպարտ բնավորության համար։

2․ Դո՛ւրս գրիր առյուծին բնութագրող բառեր: Ուժեղ, ճարպիկ, մեծահոգի, խոշոր, հպարտ, վեհ։

3․ Գրի՛ր հոմանիշները՝ արքա, խոշոր, վեհ, կասկածել: Թագավոր, մեծ, հպարտ, երկմտել։

4․ Գրի՛ր հականիշները՝ ոչ, ծանր, խոշոր, մեծահոգի, ոչնչացնել, կուշտ: Այո, թեթև, փոքր, փոքրոգի, վերացնել, սոված, քաղցած։

5. Ճարպկությամբ ո՞ւմ է զիջում առյուծը: Ընձառյուծին։

6․ Տեքստից դո՛ւրս գրիր 5 բայ /գործողություն ցույց տվող բառ/։ Չի վիճարկում, չի կասկածում, զիջում է, կրելու, չի թաքնվում։

7․ Տեքստում գրված թվականները գրի՛ր տառերով։ Յոթ հարյուր, ութ հարյուր, երեք հարյուր, երկու հարյուր երեսուն։

8․ Նախադասության ընդգծված բառերին «ինչպիսի՞» հարցին պատասխանող լրացումներ ավելացրո՛ւ։ 1 Մեծ որս, ծանր որս, դժվար որս, հեշտ որս։ 2 Սարսափազդու մռնչոց, բարձր մռնչոց, ցավոտ մռչոց։ 3 Հպարտ արքա, ուժեղ արքա, վեհ արքա, արքայից արքա։

Նա որսի վրա բացահայտ է գնում՝ իր մռնչոցով բոլորին նախազգուշացնելով, որ գազանների արքան որսի է ելել:

9․ Լրացրո՛ւ բաց թողած տառերը․

Գաղտնիք, վայրէջք, պառկել, զարդարվել, արթնանալ։

10․ Կազմի՛ր երեքական բառ հետևյալ ածանցներով՝

-վածք- սանրվածք, թխվածք, ասացվածք

-ային- մարդկային, ջրային, ցամաքային,

-ական- մանկական, գրական, ստեղծագործական

-ակ- տնակ, գետակ, գնդակ

-եղեն- մսեղեն, հյութեղեն, ջրեղեն

11․ Համացանցից գտի՛ր հետաքրքիր փաստեր առյուծի մասին, 3-4 նախադասությամբ ներկայացրո՛ւ։ Առյուծը համարվում է կենդանիների արքան։ Այն կատվազգիների ընտանիքի գիշատիչ կաթնասւն է։ Արուներն ունեն կրծքավանդակը և պարանոցը ծածկող բաշ, որով էլ տարբերվում են էգերից։ Առյուծի ձագին անվանում էն կորյուն:

Երկրագնդի ոլորտների փոխադարձ կապերը

  1. Ի՞նչ է բնությունը: Բնությունը-դա երկրագնդի բոլոր չորս ոլորտների՝ ջրոլորտի, քարոլորտի, մթնոլորտի և կենսոլորտի փոխազդեցությունն է, որոնք միասին կազմում են բնությունը:
  2. Ի՞նչ դեր ունի Արեգակը երկրագնդի ոլորտների փոխադարձ կա­պում։ Առաջնայինը երկրագնդի ոլորտների այդ փոխադարձ կապում Արեգակն է, որը տալիս է էներգիա: Դա շատ կարևոր է երկրագնդի կայու­նության համար:
  3. Կարո՞ղ եք բերել երկրագնդի ոլորտների փոխադարձ կապի օրինակ: Տեղում է անձրև, այնուհետև շողում է արեգակը, անձրևի ջուրը գոլորշիանում է և ցողի տեսքով նստում է քարերի և ապարների վրա, իսկ անձրևորդերը և խխունջները դուրս էն գալիս հողի տակից։

Թումանյանական օրեր (թումանյանական ընտանեկան ֆլեշմոբ)

Այս տարի՝ փետրվար ամսին, մենք այցելել ենք Հովհաննես Թումանյանի տուն-թանգարան։ Այցելությունը շատ հետաքրքիր էր։ Թանգարանը մեծ տպավորություն թողեց մեր վրա, մենք այնտեղ տեսանք <<Ամենայն հայոց>> բանաստեղծի անձնական օգտագործման իրերը, տեսանյութով տեսանք բանաստեղծին, ինչպես նաև նրա հայրենի Դսեղ գյուղի փոքր, ապակեպատ քանդակը։ Մենք իսկապես վայելեցինք այդ թումանյանական օրը և սկսեցինք ավելի շատ սիրել նրա գրած բանաստեղծությունները և պատմվածքները, որոնք այժմ էլ շատ ժամանակակից են, օրինակ՝ <<․․․ու մեր աչքերը նայում էն կարոտ հեռու աստղերին, երկնքի ծերին, թե երբ կբացվի պայծառ առավոտ հայոց լեռներում, կանաչ լեռներում>>։