
հարցեր
Ի՞նչ գիտեք Շանիդար հնավայրի մասին։

Բացատրե՛ք նեոլիթյան հեղափոխության էությունը։

Մի քանի նախադասությամբ պատմե՛ք Ոսկե եռանկյունու մասին։


Ներկայացրե՛ք պղնձի-քարի դարի էությունը։ Էնեոլիթյան ի՞նչ հուշարձաններ կարող եք թվարկել։


հարցեր
Ի՞նչ գիտեք Շանիդար հնավայրի մասին։

Բացատրե՛ք նեոլիթյան հեղափոխության էությունը։

Մի քանի նախադասությամբ պատմե՛ք Ոսկե եռանկյունու մասին։


Ներկայացրե՛ք պղնձի-քարի դարի էությունը։ Էնեոլիթյան ի՞նչ հուշարձաններ կարող եք թվարկել։

Բացատրել «հայրենիք» հասկացությունը։
Աշխարի բոլոր ժողովուրդներն ունեն իրենց հայրենիքը, դա այն տարածքն է որտեղ նրանք ապրում են դարեր շարունակ, կերտում՝ իրենց պատմությունը, ստեղծում մշակութային արժեքներ։
• Ո՞րն է հայ ժողովրդի հայրենիքը։
Հայերի հայրենիքը Հայաստանն է։
• Ի՞նչ անվանումներով է հայտնի հայոց հայրենիքը։
Մեր հայրենիքը կոչել են Ուրարտու, Արմենիա, իսկ մեր հարևան վրացիները՝ Սոմխեթի։
• Ի՞նչ ժողովրդներ են ապրում ՀՀ-ում։ Հայաստանում բնակվում հայեր, որոնք բնիկներն են և կազմում են մեծամասնություն սակայն ապրում են նաև ազգային փոքրամասնություններ, որոնք կորցրել են իրենց հայրենիքն ու բնակվում են Հայաստանում. դրանք են՝ եզդիները, քրդերը, ասորիները, կան նաև մոլոկաններ, ռուսներ, վրացիներ, պարսիկներ, հնդիկներ։
• Նկարագրել Հայկական լեռնաշխարհի տեղն ու դիրքը։
Հայաստանի տարածքը հարևան երկրների համեմատ բարձր է։ Այդ պատճառով հաճախ անվանում են նաև Լեռնաին երկիր, Լեռնաին կղզի։ Հայկական լեռնաշխարհի սահմանները հարավում հասնում են Հայկական Տավրոսի, հյուսիս-արևմուտք Պոնտոսի լեռներին։ Հյուսիսում կուր գետն է արևելքում Կասպից ծովը և Ուրմիա լիճը։ Արևմութքում Փոքրասիական սարահարթը։ Լեռնաշխհարի կենտրոնական մասը կոչվել է Միջնաշխարհ։
• Ի՞նչ լճեր կան հայկական լեռնաշխարհում, ո՞ր լիճն է գտնվում ՀՀ ներկայիս տարածքում։ Եղե՞լ եք արդյոք այդ լճի ափին։ Ի՞նչ գիտես լճի մասին։
Հայկական լեռնաշխարհում կան երեք խոշոր լճեր՝ Ուրմիա, Վանա և Սևանա։ Այժմ ՀՀ միակ լիճը Սևանն է, որ կոչում ենք նաև Գեղամա ծսվ։ Մենք հաճախ ենք լինում Սևանում, քանի որ այն Երևանից հեռու է ընդամենը 60կմ-ով։
• Ի՞նչ լեռներ կան Հայկական լեռնաշխարհում։
Հայկական բարձրավանդակի ամենա բարձր լեռը Մեծ Արարատն է (Մասիս-5165, Սիս-3925մ) Արարատից արևմուտք ձգվում է Հայկական պար լեռնաշղթան ՀՀ ամենա բարձր լեռը Արագածն է (4096մ)։ Բոլոր լեռները հրաբխային հանգած գագաթներ են, բացի մեկից, որը հանգած չէ (Թոնդուրեկն է։)
Պատասխանել հետևյալ հարցերին.
•Ի՞նչ է պատմությունը։
Գիտությունների ոլորտ, ինչպես նաև հումանիտար գիտություն, որի ուսումնասիրության առարկան ընդգրկում է մարդու գործունեությունը, աշխարհայացքները, սոցիալական կապերը, կյանքի կազմակերպումը անցյալում։
•Ի՞նչ է տալիս մարդուն պատմության ուսումնասիրությունը։
Պահել, պահպանել և ապագա սերունդներին փոխանցել նախորդ սերունդների կուտակած ամենամեծ հարստությունը` փորձը, և այդպիսով նպաստել մարդկային ցեղի շարունակական զարգացման գործընթացին։
•Ի՞նչ եղանակներով է մարդն ուսումնասիրում պատմություն։
Պատմիչների աշխատությունների հիման վրա, հնագիտական պեղումների շնորհիվ ։
• Ի՞նչ ենք ակնկալում ուսումնասիրել «Պատմություն» առարկայի շրջանակում։
Ակնկալում եմ ուսումնասիրել անցյալում տեղի ունեցած կարևոր իրադարձությունները։
• Ի՞նչ պատմական վայրերում եք եղել, ինչու՞ է այդ վայրը համարվում պատմական նշանակության։
Ամռանը այցելել էինք Հայրավանք։ Վանքը գտնվում է Սևանա լճի ափին։
Հայրավանքի Սբ. Ստեփանոս եկեղեցին կառուցվել է 9-րդ դարում, ունի քառակոնք կենտրոնագմբեթ հորինվածք և համարվում է հայկական ճարտարապետության եզակի նմուշներից, կառուցված է բազալտից, իսկ կամարները, ութանիստ թմբուկով գմբեթը՝ սրբատաշ տուֆից։
1211 թվականին եղբայրներ Հովհաննես և Ներսես վարդապետները նորոգել են եկեղեցին ու կառուցել երկսյուն, երդիկավոր ութանիստ, շթաքարեզարդ գմբեթով գավիթ։
Հայրավանքի պարսպապատ փոքրիկ բակում կան 16-րդ դարի տապանաքարեր ու խաչքարեր, իսկ պարսպից դուրս խցերի և տնտեսական շենքերի ավերակներն են։ Հայրավանքը գործել է մինչև 19-րդ դարը։ 1980-ական թվականներին վանքը նորոգվել է, եկեղեցու գմբեթը՝ վերակառուցվել։ Հայրավանքի «Մարդաղավնյաց» անունը կապված է կաթողիկոս Ղազար Ա Ջահկեցու գրի առած մի ավանդության հետ, ըստ որի, 1381-ին՝ Լենկթեմուրի արշավանքի ժամանակ, Հայրավանքի վանահայր Հովհանը Քրիստոսի Խաչափայտի մասունքով խաչի զորությամբ բռնակալի գերեվարած հազարավոր հայերի փոխակերպել է աղավնու և ազատ արձակել։