1. Համառոտ ներկայացրե՛ք Երվանդ I Սակավակյացի և Տիգրան I Երվանդյանի գահակալության շրջանները։ Փորձե՛ք գնահատել նրանց գործունեությունը։
Երվանդ I Սակավակյացի իշխանության տարիներին հայկական հողերը միավորվեցին մեկ պետության մեջ։ Նա մեծ ուշադրություն էր դարձնում բանակի հզորացմանը և կարողացավ կազմավորել մոտ 48 հազար զինվորից բաղկացած բանակ։ Այդ ամենի շնորհիվ Հայաստանը կարողացավ պաշտպանել իր ինքնուրույնությունը։ Նրանից հետո իշխանության եկավ որդին՝ Տիգրան I Երվանդյանը։ Նա համագործակցեց Կյուրոս Մեծի հետ և միասին կարողացան վերջ տալ Մարաստանի տիրապետությանը։ Այս հաղթանակից հետո Հայաստանը դարձավ ավելի մեծ և հզոր պետություն։ Կարծում եմ՝ այս երկու արքաներն էլ շատ կարևոր աշխատանք են կատարել, քանի որ նրանց շնորհիվ Հայաստանը ամրապնդեց իր դիրքերը և դարձավ ավելի ուժեղ։
2. Համեմատե՛ք Վանի թագավորության և Հայկազուն Երվանդականների թագավորության պետական կարգը։
Վանի թագավորության և Հայկազուն Երվանդականների ժամանակ Հայաստանի կառավարման համակարգում կային և՛ նմանություններ, և՛ տարբերություններ։ Երկու պետություններում էլ երկրի գլխավոր ղեկավարը թագավորն էր, որի իշխանությունը փոխանցվում էր հորից որդուն։ Վանի թագավորությունում ամբողջ իշխանությունը հիմնականում գտնվում էր արքայի ձեռքում։
Նրան համարում էին աստվածների կողմից ընտրված ղեկավար և Հալդի աստծո ներկայացուցիչ։ Իսկ Երվանդականների օրոք թագավորից բացի երկրի կառավարման մեջ մասնակցություն ուներ նաև ազնվականությունը, որը որոշ հարցերում ազդեցություն ուներ։ Բացի դրանից՝ Երվանդունիների ժամանակ Հայաստանը որոշ ժամանակ գտնվում էր Պարսկաստանի գերիշխանության տակ, բայց կարողանում էր պահպանել իր ներքին կառավարման համակարգը։ Այսպիսով՝ երկու թագավորություններում էլ արքան ուներ գլխավոր դիրք, սակայն Վանի թագավորությունում նրա իշխանությունն ավելի մեծ էր, իսկ Երվանդականների օրոք ավելի մեծ դեր ուներ նաև ավագանին։
