Թեմա՝ մնացորդով բաժանում

Ոչ բոլոր թվերն են ամբողջությամբ բաժանվում մեկ ուրիշ թվի վրա։ Նման դեպքում բաժանման արդյունքում ստանում ենք թերի քանորդ ու մնացորդ։

Բաժանելի։ բաժանարար=թերի քանորդ(մնացորդ)

Բաժանելի=բաժանարար*թերի քանորդ+մնացորդ

Բաժանարար=(Բաժանելի-մնացորդ)։թերի քանորդ

Օրինակ՝ 17։5=3(2մն․), 17-ը բաժանելին է, 5-ը՝ բաժանարար, 3-ը՝ թերի քանորդ, իսկ 2-ը՝ մնացորդ։

17=5*3+2

5=(17-2):3

Բաժանման արդյունքում ստացված մնացորդը միշտ փոքր է այն բնական թվից, որի վրա թիվը բաժանել ենք։

Օրինակ՝ բնական թիվը 5-ի բաժանելիս կարող ենք ստանալ 1, 2, 3 կամ 4 մնացորդ։

Առաջադրանքներ։

Օրինակներ՝

Գտեք բաժանելին, եթե բաժանարարը 11 է, թերի քանորդը՝ 3,

մնացորդը՝ 2։

11*3+2=35

Գտիր բաժանարարը, եթե բաժանելին 16 է, թերի քանորդը՝ 5,

մնացորդը՝ 1։

(16-1):5=15:5=3

1)Գտեք բաժանելին, եթե բաժանարարը 13 է, թերի քանորդը՝ 6,

մնացորդը՝ 1։

2) Գտիր բաժանարարը, եթե բաժանելին 155 է, թերի քանորդը՝ 4,

մնացորդը՝ 3։

3)Գտեք բաժանելին, եթե բաժանարարը 42 է, թերի քանորդը՝ 6,

մնացորդը՝ 5։

4) Գտիր բաժանարարը, եթե բաժանելին 159 է, թերի քանորդը՝ 5,

մնացորդը՝ 4։

5)Գտեք բաժանելին, եթե բաժանարարը 18 է, թերի քանորդը՝ 11,

մնացորդը՝ 7։

6) Գտիր բաժանարարը, եթե բաժանելին 126 է, թերի քանորդը՝ 11,

մնացորդը՝ 5

7) Ի՞նչ ամենամեծ մնացորդ կարող է ստացվել բնական թիվը

35-ի բաժանելիս։

8)Ի՞նչ ամենամեծ մնացորդ կարող է ստացվել բնական թիվը

18-ի բաժանելիս։

9)Ի՞նչ ամենամեծ մնացորդ կարող է ստացվել բնական թիվը

101-ի բաժանելիս։

10) Սիրելի սովորողներ, այժմ ինքներդ կազմեք նմանատիպ առաջադրանքներ։

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s