Թեստ 2

Ավետիք Իսահակյան

ԵՂՆԻԿԸ

«Մի անգամ իմ բարեկամ մի որսորդ մեր հանդի անտառուտ սարերից մի եղնիկ նվեր բերեց երեխաներիս համար»:
Այսպես սկսեց ընկերս աշնանային մի երեկո, երբ նստած միասին նրա պատշգամբում, հիացած նայում էինք հեքիաթական վերջալույսով վարվռուն սարերին, որոնց վրա մակաղած հոտերի նման մեղմորեն հանգչում էին ոսկեգեղմ անտառները:
«Այդ մի մատաղ ու խարտյաշ եղնիկ էր̀  խորունկ, սև ու ջինջ աչքերով, որ ծածկվում էին երկայն, նուրբ թարթիչների տակ:
Կամաց-կամաց մեր վրա սովորեց նա. էլ չէր փախչում, չէր վախենում մեզնից. մանավանդ շա՜տ մտերմացել էր երեխաներիս հետ. նրանց հետ միասին վազվզում էր պարտեզում, նրանց հետ ճաշում էր, նրանց հետ քնում:
Մի բան ինձ շատ էր զարմացնում: Եղնիկը թեև այնպես ընտելացել էր մեզ, սովորել էր մեր տանն ու դռանը, բայց մեկ-մեկ մեզնից թաքուն բարձրանում էր այս պատշգամբը և ուշագրավ, լռիկ նայում էր հեռու` անտառներով փաթաթված սարերին. ականջները լարած խորասույզ լսում էր անտառների խուլ ու անդուլ շառաչը, որ երբեմն ուժեղանում էր, երբեմն բարականում` նայելով հովերի թափին: Նայում էր նա այնպե՜ս անթարթ և այնպե՜ս ինքնամոռաց, որ երբ պատահում էր բարձրանում էի պատշգամբը, ինձ բավական միջոց չէր նկատում և երբ հանկարծ ուշքի էր գալիս, նետի պես ծլկվում էր մոտիցս… Արդյոք գիտե՞ր նա, որ ինքը ղողանջուն անտառների ազատ երեխան է եղել, որ մայրը այնտեղ է կաթ տվել իրեն, որ այնտեղ է իր հայրը եղջյուրները խփել կաղնիներին: Արդյոք, գիտե՞ր, որ այդ խուլ շառաչը անուշ-անուշ օրորել է իրեն առաջին անգամ, և ո՞վ գիտե, գուցե, երազներ է բերել իրեն, սիրուն երազներ… Խե՜ղճ եղնիկ… Կարոտ` իր սիրած գուրգուրող անտառներից և զանգակ աղբյուրներից, իր խարտյաշ մորից և շնկշնկան հովերի հետ վազող ընկերներից` հիմա տանջվում, տառապում է մեզ մոտ, մտածում էի ես: Եվ այնպես սրտանց ցավակցում էի նրան… Չէ՞ որ նա էլ մեզ պես մտածող և զգայուն հոգի ունի:
Ես շատ էի հարգում նրան, խնդրեմ չծիծաղես վրաս, այո՛, այնքան, որ երբ նա բարձրանում էր պատշգամբը, հեռացնում էի երեխաներիս, և թողնում էինք նրան մենակ իր ապրումների հետ…
Երբ գրկում էի նրան, այդ նազելի էակին, և նայում էի լեռնային աղբյուրների նման վճիտ աչուկների մեջ` տեսնում էի այնտեղ մի թախծալի, երազուն կարոտ…
Մի գիշեր, մի քամի գիշեր էր, սարերից անսանձ փչում էր քամին, դուռն ու պատուհանները ծեծում ու ծեծկում: Պարզ լսվում էր, որ այնտեղ, անտառում, դարավոր կաղնիներն ու վայրի ընկուզենիները ճակատում էին հողմի դեմ` աղմկում և գոռում: Եվ քամին բերում էր անընդհատ անտառի այդ լիակուրծք խշշոցն ու մռունչը, ու թվում էր թե` հենց մեր դռան առջև է աղմկահույզ, հողմածեծ անտառը: Երեխաներս վախից կուչ էին եկել. մինչդեռ եղնիկը դողում էր մի խենթ սարսուռով: Աչքերը կայծակին էին տալիս: Անթարթ, ամբողջովին լսելիք դառած` ականջ էր դնում նա անտառի հուժկու շառաչին, որ խոսում էր նրա հետ մայրենի լեզվով:
Անտառը կանչում է նրան, ընկերների ազատ վազքն է տեսնում նա մթին թավուտների մացառուտ ժայռերն ի վեր,- մտածում էի ես:
Մի փոքր հետո ավելի սաստկացավ քամին` փոթորիկ դառնալու չափ. մեկ էլ աղմուկով բացվեցին լուսամուտի փեղկերը, և մի ուժգին շառաչ միանգամից ներս խուժեց: Եղնիկը հանկարծակի մի ոստումով ցատկեց լուսամուտի գոգը` աչքերը սուզելով շառաչուն խավարի մեջ: Ես իսկույն վրա վազեցի բռնելու նրան, սակայն նա մի ակնթարթի մեջ թռավ լուսամուտից պարտեզը և ծածկվեց խավարների մեջ…
Դե՛հ, հիմա՛ գնա ու գտիր նրան իր հայրենի անծայր անտառներում…»:

  1. Տեքստի չորս բառերում տառի փոխարեն վանդակ է դրված, դու՛րս գրիր այդ բառերը՝ լրացնելով բաց թողած տառերը:
    ակնթարթ—————————————————

պատշգամբը—————————————————
երբ—————————————————

փախչում—————————————————

  1. Տեքստից դու՛րս գրիր տրված բառերի հոմանիշները.

ա/զուլալ     վճիտ պարզ հստակ պայծառ մաքուր ականակիտ ————————————————
բ/լուռ          Անձայն անխոս անմռունչ անաղմուկ անշշուկ անշշունջ անբարբար լռակյաց լռելյան լռիկ լռին սուսուփուս,մունջ, կախագլուխ, լուռ ու մունջ, լուռ ու մուռ, լռիկ-մնջիկ, սուսիկ-փուսիկ, (բրբ.) կրկոլփ, կուկափ, ———————————
գ/ակնդետ — ուշադիր նայել, ակնապիշ:————————————————
դ/ընտանիա.է. Ընտել, սովոր, ձեռնասուն, (հնց.) ընդակից, ձեռական: 2. Սովորական: 3. Ընտանեկան, տնական, առտնին, տանու (բրբ.): 4. Մտերմական, բարեկամական: 5. Ազգական, ազգակից, արյունակից, արյունամերձ, ընտանեկից, մերձավոր, հարազատ, տնեցի, (Ուց.) մոտասեր, միատուն, տնակից, հանկավոր: ————————————————

  1. Դարձվածքները և համապատասխան բացատրությունները գրի՛ր իրար դիմաց.

ա/ լույս աշխարհ գալ դ/ծնվել,հայտնվել————————————————
բ/խելքը գլխին            գ/դատող, բանիմաց, խելացի————————————————
գ/կողը հաստ              —————բ/համառ, ինքնասածի, կամակոր———————————
դ/ճաշը եփել               —ա/մեկին պաժել, լավ ծեծել———————————————

ա/մեկին պաժել, լավ ծեծել
բ/համառ, ինքնասածի, կամակոր
գ/դատող, բանիմաց, խելացի
դ/ծնվել,հայտնվել

  1. Տեքսից դու՛րս գրիր չորս բարդ բառ:

ոսկեգեղմ———————————————

ուշագրավ——————————————
վերջալույս——————————————

խորասույս——————————————

  1. Տրված օտար բառերը փոխարինի՛ր հայերեն համարժեքներով.

ա/զակազ- պատվեր————————
 բ/մալինա- ազնվամորի————————

գ/կենգուրու -ագեվազ———————

դ/ստարտ -սկիզբ, մեկնարկ————————

  1. Տեքստից դու՛րս գրիր եզակի թվով գործածված չորս բառ:
    բարեկամ-————————————————

որսորդ-————————————————

եղնիկ-————————————————

պարտեզ- ————————————————

  1. Տրված բառերից յուրաքանչյուրի դիմաց նշված է, թե այն ինչ խոսքի մաս է: Ո՞ր տարբերակում է սխալ նշված.
    ա/որսորդ – գոյական
    բ/եղնիկ – գոյական
    գ+/առաջին –ածական
    դ/ազատ –ածական
  2. Տեքստից դու՛րս գրիր մեկական հարցական և բացականչական նախադասություն:
    Չէ՞ որ նա էլ մեզ պես մտածող և զգայուն հոգի ունի:———————————————————————————————————————————————————Խե՜ղճ եղնիկ…——————————————————————————————————————————————————— ——————————————————————————————————————————————————————————
  3. Գրի՛ր մեկ պարզ ընդարձակ նախադասություն, որի մեջ ստորակետ լինի:
    Հայրիկս բարի, խելացի է։————————————————————————————————————————————————————————————————————————————————
  4. Ինչպիսի՞ն էր եղնիկը: Նկարագրի՛ր եղնիկին ̀ օգտագործելով տեքստի բառերը:
    ——Այդ մի մատաղ ու խարտյաշ եղնիկ էր̀  խորունկ, սև ու ջինջ աչքերով, որ ծածկվում էին երկայն, նուրբ թարթիչների տակ:——————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————
  5. Ի՞նչն էր զարմացնում հեղինակին.

ա/ Եղնիկը շատ գեղեցիկ էր ̀  խորունկ, սև ու ջինջ աչքերով:

բ/Մտերմացել էր երեխաների հետ, նրանց հետ ճաշում էր, նրանց հետ քնում:
գ/Եղնիկը հանկարծակի մի ոստյունով ցատկեց լուսամուտի գոգը՝ աչքերը սուզելով շառաչյուն խավարի մեջ:

դ/+ Եղնիկը թեև ընտելացել էր ընտանիքին ու տանը,բայց մեկ-մեկ թաքուն բարձրանում էր պաշգամբ և լռիկ նայում անտառներով փաթաթված սարերին:

  1. Ինչի՞ն կարող էր կարոտել եղնիկը:

Կարոտ` իր սիրած գուրգուրող անտառներից և զանգակ աղբյուրներից, իր խարտյաշ մորից և շնկշնկան հովերի հետ վազող ընկերներից:————————————————————————————————————————————————————————————————————————————————

  1. Ինչո՞ւ է հեղինակը հարգում եղնիկին։———————————————————————————————————————————————————Որովհետև նա էլ մեզ պես մտածող և զգայուն հոգի ունի:—————————————————————————————————————————————————————————————————————
  1. Նկարագրի՛ր անտառը հողմի ժամանակ:
    —Դարավոր կաղնիներն ու վայրի ընկուզենիները ճակատում էին հողմի դեմ` աղմկում և գոռում:———————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————

Տեքսից դու՛րս գրիր այն նախադասությունը, որը քեզ  հուզեց:
—Ես իսկույն վրա վազեցի բռնելու նրան, սակայն նա մի ակնթարթի մեջ թռավ լուսամուտից պարտեզը և ծածկվեց խավարների մեջ…——————————————————————————

Ամերիկայի հայտնագործումը. մաս I

Ինչպես գիտենք, միջին դարերում Հնդկաստանը և Չինաստանը հա­րուստ երկրների համբավ ունեին: Վաճառականներն այնտեղից բերում էին թանկարժեք ապրանքներ՝ մարգարիտ, սուրճ, թեյ, համեմունք, մետաքս, ոսկի, արծաթ: Նրանք այդ երանելի երկրներ էին հասնում կիզիչ անապատներով, բարձրաբերձ լեռներով ու խորը կիրճերով անցնող, վտանգներով լի ճանապարհներով: Մյուս կողմից էլ ավազակներն ու ծովահենները փակել էին դեպի Հնդկաստան և Չինաստան տանող քարավանային ճանապարհները, և անխնա կողոպտում էին վաճա­ռականներին կամ էլ նրանցից պահանջում էին բարձր մաքսեր: Դրա համար էլ շատերի ցանկությունն էր գտնել դեպի Հնդկաստան և Չինաստան տանող կարճ ու ապահով ճանապարհներ: Այդ շատերից մեկն էր նաև Քրիստափոր Կոլումբոսը:

Արևելքի երկրների ճո­խությունների մասին նա կարդացել էր Մարկո Պոլոյի գրքից: Կոլումբոսը ընդունում էր Երկրի գնդաձևությունը: Նա ուսումնասիրել էր ժամանակի աշխարհի նոր քարտեզները, որտեղ Եվրոպայից արևմուտք պատկերված էին Ասիայի արևելյան ափերը:
Նա իր այդ ծրագիրը ներկայացնում է Պորտուգալիայի թագավորին: Սակայն մերժում ստանալով՝ թողնում է այդ երկիրը և տեղափոխվում Իսպանիա: Այստեղ երկար ժամանակ բանակցում է Իզաբելա թագուհու հետ: Թագուհին համաձայնում է աջակցել Կոլումբոսին՝ իրականացնելու իր համարձակ ծրագիրը: Եվ ահա, 1492 թվականի օգոստոսի 3-ին Կոլումբոսի երեք նավից բաղկացած նավախումբը 90 հոգանոց անձնակազմով դուրս է գալիս իսպանական Պալոս նավահանգստից և ուղղություն վերցնում դեպի արևմուտք:
Որոշ ժամանակ անց նավա­խմբում խռովություն է բարձրանում: Խռովարարները Կոլումբոսից պահանջում են անհապաղ Իսպանիա վերադառնալ: Կոլումբոսին դժվարությամբ հաջողվում է խաղաղեցնել անձնակազմին և շարունակել ճանապարհը: Հոկտեմբերի 12-ին՝ գիշեր­վա 2-ին, առջևից ընթացող նավից լսվում են «ցամաք, ցամա՜ք» բա­ցականչությունները: Առավոտյան ճանապարհորդների առջև գծագրվում են գեղեցիկ կղզու՝ փարթամ բուսականությամբ ծածկված ափերը: Կոլումբոսը կղզին անվանում է «Սան Սալվադոր», այսինքն՝ «Սուրբ Փրկիչ»: Կոլումբոսի և նրա մարդկանց ուրախությունն անսահման մեծ  էր: Կոլումբոսին թվում էր, թե իրոք իրականացել էր իր մտահղացումը:

Ճանապարհորդություններ Աֆրիկայով

Վասկո դա Գամայի ղեկավարած նավատորմը դեպի Հնդկաստան տանող ծովային ճանապարհի հայտնագործման նպա­տակով, շրջանցեց Աֆրիկան հարավից, ապա  հասավ Հնդկաստան և միաժամա­նակ ապացուցեց, որ Աֆրիկան առան­ձին մայրցամաք է: Աֆրիկայի հյուսիսային և հյուսիս- արևելյան շրջանները մարդկության հնագույն բնօրրաններից են: Այստեղ՝ Նեղոս գետի ստորին հոսանքում էր գտնվում Հին Եգիպտոսը, որը հայտնի է իր բուրգերով: Հետաքրքիր է, որ այս շրջաններից հարավ ընկած է աշ­խարհի ամենամեծ անապատը՝ Սահարան՝ իր անծայրածիր և անան­ցանելի անապատային ավազաններով: Աֆրիկայի ներքին շրջանները հետազոտել են շատ ճանապարհորդներ, արշավախմբեր, որոնցից առանձնանում են անգլիացի հետազոտող Դավիթ Լիվինգստոնի գլխավորած արշավախմբի  30 տարի կատարած ուսումնասիրությունները:

Լիվինգստոնը հասարակածից հարավ ընկած առաջին ուսումնասիրողներից է:  Օգտվելով տեղաբնիկների բարյացակամ վերաբերմունքից՝ նա ճանապարհորդում է Հարավային Աֆրիկայով: Զամբեզի գետի գետաբերանից դեպի ակունք շարժվելով նա հայտնաբերում է աշխարհի գեղատեսիլ ջրվեժներից մեկը և այն կոչում է Անգլիայի թա­գուհի Վիկտորիայի անունով: Տանգանիկա և Նյասա լճերի հայտնագործումը և Վիկտորիա լճի ուսումնա­սիրությունը Լիվինգստոնին մղում են նոր ճանապարհորդություն­ների, որոնց նպատակը Աֆրիկայի ամենաերկար գետի՝ Նեղոսի ակունքների հայտնագործումն էր: Վիկտորիա լիճ թափվող գետերի ուսումնասիրության արդյունքում Լիվինգստոնը հայտնագործեց Նեղոսին ծնունդ տվող վտակներից Սպիտակ Նեղոսը:
Պարզվում է, որ դեռևս Հին Եգիպտոսում դարեր շարունակ Նեղոսը առեղծվածային է համարվել: Եվ դա պատահական չէ:
Նայիր Աֆրիկայի քարտեզին և կտեսնես, որ Նեղոսը, կտրելով տոթակեզ հսկա անապատները, չի ցամաքում և հոսելով Եգիպտոսով՝ թափվում է Միջերկրական ծով: Նեղոսի առեղծվածի լուծումը նրա ակունքների հայտնաբերումն էր, որը վերագրվում է Լիվինգստոնին:
Հարկ է նշել, որ ինչպես մյուս ճանապարհորդությունները, այնպես էլ Աֆրիկայի հետազոտումը, իր դրական կողմերով հանդերձ հանգեցրեց նաև բացասական հետևանքների: Եվրոպացիները սկսեցին Աֆրիկայի տեղաբնիկներին՝ նեգրերին, որպես ստրուկներ վաճառել նոր հայտ­նագործված Ամերիկայում

Հարցեր և առաջադրանքներ:

1.Ի՞նչ իրադարձություններ և պայմաններ խթանեցին Աֆրիկայի ներքին շրջանների ուսումնասիրություննե­րին:

2.Դասընկերոջդ հետ քննարկի՜ր, թե ինչ դրական և բացասական հետևանքներ ունեցան Աֆրիկայի ներքին շրջանների ուսումնասիրությունները:

Սահարա անապատը. Աֆրիկայի բարձրադիր ափերը, կենտրոնական շրջանների խոնավ ու տոթ օդը, դժվարան­ցանելի անտառները բնական անմատչելի արգելքի դեր են կատարել մայրցամաքի ներքին շրջանների հետազոտման գործում: Դավիթ Լիվիգստոնը հայտնագործեց Զամբեզի և Կոնգո գետերի վրա գտնվող Վիկտորիայի և իր անունով կոչվող՝ Լիվինգստոնի ջրվեժները և այլն:

Թեսթ 1

Կար-չկար մի տղա, որն ամբողջ օրը սրան-նրան ձանձրացնում էր իր հարցերով: Հարցեր տալն, իհարկե, վատ բան չէ, ընդհակառակը, հարցասիրությունը գովելի է, բայց վատն այն է, որ այդ տղայի հարցերին ոչ ոք չէր կարողանում պատասխանել:

Ասենք՝ գալիս էր ու հարցնում.

-Ինչո՞ւ դարակները սեղան ունեն:

Մարդիկ զարմանքից աչքերը չռում էին կամ էլ հենց այնպես պատասխանում.

-Դարակները նրա համար են, որ նրանց մեջ որևէ բան դնեն, օրինակ՝ սպասք, դանակ, պատառաքաղ և այլն:

-Ես գիտեմ՝ ինչի համար են դարակները, բայց ինչո՞ւ դարակները սեղան ունեն:

Մարդիկ թոթովում էին ուսերը ու հեռանում:

Մի ուրիշ ան□ամ նա հարցնում էր.

-Ինչո՞ւ պոչը ձուկ ունի:

Կամ թե՝  ինչո՞ւ բեղերը կատու ունեն:

Տղան մեծանում էր, բայց շարունակում էր մնալ ինչուիկ և այն էլ ոչ թե սովորական, այլ՝ հակառակ ինչուիկ:

Մեծանալուց հետո էլ նա դիմում էր բոլորին զանազան հարցերով: Պարզ է, որ ոչ ոք չէր կարողանում պատախանել նրա հարցերին: Բոլորովին հուսահատվելով՝ հակառակ ինչուիկը տեղափոխվեց մի սարի գագաթ, իր համար խրճիթ շինեց և այնտեղ հնարում էր նոր-նոր հարցեր: Հնարում էր, գրում  տետրի մեջ, իսկ հետո մեծ տանջանքով աշխատում գտնել դրանց պատասխանները: Սակայն ամբողջ կյանքում նա այդպես էլ եր□եք չգտավ իր հարցերի պատասխանները: Եվ ինչպե՞ս գտներ, եթե նրա տետրում գրված էր.«Ինչո՞ւ ստվերը բարդի ունի: Ինչո՞ւ ամպերը նամակ չեն գրում: Ինչո՞ւ նամականիշները գարեջուր չեն խմում»:

Աստիճանաբար նրա մորուքն աճեց, երկա~ր մորուք դար□ավ. նա չէր էլ մտածում սափրել: Դրա փոխարեն նա նոր հարց հորինեց՝ «Ինչո՞ւ մորուքը դեմք ունի»:

Երբ նա մեռավ, մի գիտնական ուսումնասիրեց նրա կյանքը և զարմանալի հայտնագործություն արեց: Պարզեց, որ ինչուիկը սովոր էր գուլպաները շրջերես հագնել և այդպես էլ հագնում էր իր ամբողջ կյանքում: Հենց այդ պատճառով էլ մինչև վերջ չսովորեց ճիշտ հարցեր տալ:

Հապա նայիր քո գուլպաներին. ճի՞շտ ես հագել:

  1. Տեքստի չորս բառերում տառի փոխարեն վանդակ է դրված, դու՛րս գրիր այդ բառերը՝ լրացնելով բաց թողած տառերը: ամբողջ, անգամ, երբեք, դարձավ,
  • Ի՞նչ է նշանակում տեքստում հանդիպող շրջերես բառը:
    ա/երեսառած

բ/կամակոր   

գ+/հակառակ կողմով
դ/բոլորին հակառակ

  • Գրի՛ր տեքստում ընդգծված բառերի հականիշները:
    ————Վատ—————             —————լավ—————

————սովորական—————             —————անսովոր—————

————պարզ—————             —————բարդ—————
—————երկար————             —————կարճ—————

  • Տեքստի տրված բառերից  որո՞ւմ վերջածանց չկա.

ա/սովորական
բ/ինչուիկ
գ/բոլորովին
դ/գարեջուր+

  • Տեքստի տրված բառերից ո՞րն է դրված եզակի թվով.

ա/աչքերը      շատ                 

բ/ հարցերին     —————————————                   

գ/ դարակները  —————————————                   

դ/ խրճիթ+         —————————————                    

  • Տեքսից դու՛րս գրիր երկուական գոյական և ածական:

——————տղա—————      ———————վարդ—————
——————խրճիթ—————      ——————երկար——————

  • Վերականգնի՛ր տրված բայերի ուղիղ ձևերը:
    ա/ձանձրացնում է               ————ձանձրացնել———————
    բ/չէր կարողանում               —————չկարողանալ——————
    գ/դնեն                                     —————դնել———————
    դ/դարձավ                              ——————դարնալ——————
  • Գտի՛ր ընդգծված նախադասության ենթական ու ստորոգյալը:
    ենթակա       ————Բարդու ստվեր ստվերը, ամպերը, նավականիշները————

ստորոգյալ     —————ունի, չէն գրում չեն դնում—————

  • Ո՞րն է կլոր տարի դարձվածքի իմաստը.

ա/մի քանի տարի ամբողջ տարի
բ/ամբողջ կյանքում
գ/ամբողջ տարին+
դ/ տարվա կեսը

  1. Այն ի՞նչն է, այն ի՞նչը.
    Մի փոքրիկ պապիկ,
    հագին հազար շապիկ:
                                      ——————կաղամբ——————
  1. Մեկ նախադասությամբ նկարագրի՛ր հարցասեր տղային:
    ——————————————Այդ տղան շատ ————————հետաքրքրասերդդդ էր:————————————————————————————————————————————————————————————

  2. Ինչո՞ւ  էր դժվար պատասխանել տղայի հարցերին.

ա/հարցերը շատ էին դժվար
բ/տղան հետաքրքիր ինչուիկ էր
+գ/տղան հակառակ ինչուիկ էր
դ/տղան անընդհատ հարցեր էր տալիս

  1. Բոլորովին հուսահատվելով ̀ ի՞նչ արեց ինչուիկը:
    ———Մեծանալուց հետո էլ նա դիմում էր բոլորին զանազան հարցերով: Պարզ է, որ ոչ ոք չէր կարողանում պատախանել նրա հարցերին: Բոլորովին հուսահատվելով՝ հակառակ ինչուիկը տեղափոխվեց մի սարի գագաթ, իր համար խրճիթ շինեց և այնտեղ հնարում էր նոր-նոր հարցեր: Հնարում էր, գրում  տետրի մեջ, իսկ հետո մեծ տանջանքով աշխատում գտնել դրանց պատասխանները: Սակայն ամբողջ կյանքում նա այդպես էլ եր□եք չգտավ իր հարցերի պատասխանները: Եվ ինչպե՞ս գտներ, եթե նրա տետրում գրված էր.«Ինչո՞ւ ստվերը բարդի ունի: Ինչո՞ւ ամպերը նամակ չեն գրում: Ինչո՞ւ նամականիշները գարեջուր չեն խմում»:—————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————
  2. Հորինի՛ր նմանատիպ երեք հարց ու պատասխանի՛ր:
    ————Ինչու՞ է սպիտակը թուղթ։ Որ գրեն։————————Ինչու՞ մազերը գլուխ ունեն։ Որպեսզի գետնին չթափվեն։—————————————————————————————Ինչու՞ է ափսեն չի խոսում։ Որովհետև բերան չունի։———————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————
  3. Նայի՛ր շուրջդ. գտի՛ր թարս հարցեր :

——————————————————————Ինչու՞ է առաստաղը ներքևում։—————————Ինչու՞ է շունը մլավում։ Ինչու՞ է ձյունը տաք—————————————————————————————————————————————————

4 ժամում՝ գիտենալով, որ 1 ժամում հոսում է 240լ։ 4×340=960լ

Տնային առաջադրանքներ

1Որքա՞ն ճանապարհ կանցնի կրիան 10 րոպեում, եթե նրա շարժման արագությունը 12մ/ր է։ 10×12=120մ

2 Որքա՞ն ճանապարհ անցած կլինի արբանյակը թռիչքից 15վ հետո, եթե նրա թռիչքի արագությունը 8կմ/վ է։ 15×8=120մ

3. Ավտոմեքենան 90կմ/ժ արագությամբ  A քաղաքից մեկնեց 360կմ հեռավորության վրա գտնվող B քաղաքը։ A քաղաքից դուրս գալուց 3ժ հետո որքա՞ն կլինի նրա հեռավորությունը B քաղաքից։ 90×3=270 360-270=90կմ

4 A և B վայրերից իրար ընդառաջ միաժամանակ դուրս եկան երկու ավտոմեքենա։ Առաջին ավտոմեքենան շարժվում էր 75կմ/ժ արագությամբ, իսկ երկրորդը՝ 80կմ/ժ արագությամբ։ Շարժվելուց 3ժ հետո նրանք հանդիպեցին։ Հաշվի՛ր A և B վայրերի միջև եղած հեռավորությունը։ 75×3=225կմ 80×3=240 225+240=465կմ գնացելեն

5. A վայրից հակադիր ուղղություններով միաժամանակ շարժվեցին երկու մեքենա։ Որքա՞ն կլինի նրանց միջև հեռավորությունը շարժվելուց 3ժ հետո, եթե մեքենաներից մեկի արագությունը 50կմ/ժ է, իսկ մյուսինը՝ 65կմ/ժ։ 50×3=165կմ 65×3=195կմ 165+195=360կմ

6 Կովը մեկ օրում ուտում է 20կգ խոտ։ որքա՞ն խոտ է անհրաժեշտ՝ 1 կովի մեկ շաբաթ կերակրելու համար։

7 Ծորակից 1ժամում հոսում է 240լ ջուր։ Քանի՞ ժամում կլցվի 2880լ տարողությամբ ջրավազանն այդ ծորակով։ 2880:240=12ժ

Ես գնում եմ դուրս տենում եմ առջ ինձ անից փախնում է շնի նման հետո: Թռչում եմ վերեվ գնում եմ գնում պանիր եմ շարում ասումա բարև արի ընկերանանք ես ասում եմ չե ես: Ընկեր ունեմ լավ հետո պանիրը գնաց պանիր ուտի։

1 Երկու թվերից մեկը 75-ն է, իսկ մյուսը դրանից մեծ է 4 անգամ։ Այդ թվերի գումարը քանի՞ անգամ է մեծ փոքր թվից։ 75×4=300 375:75=5 300+75=375

2․ Երկու թվերից մեկը 75-ն է, իսկ մյուսը դրանից փոքր է 3 անգամ։ Այդ թվերի գումարը քանի՞ անգամ է մեծ փոքր թվից։ 75:3=25 75+25=100 100:25=4

3 Պապիկը 60կգ խաղողը լցրեց արկղի և զամբյուղի մեջ։ Արկղում եղավ 5 անգամ ավելի, քան զամբյուղում։ Նա որքա՞ն խաղող լցրեց յուրաքանչյուրի մեջ։ 60:6=10 10×5=40 Պատ` 10, 50

4 Ուղղանկյան կողմերից մեկը 3 անգամ մեծ է մյուսից։ Գտի՛ր ուղղանկյան կողմերը, եթե պարագիծը 320 մմ է։  320:4=80 80×3=480 Պատ՝ 80, 480

5 Երկու տակառում կա ընդամենը 250լ հյութ։ Եթե առաջին տակառից 30լ լցնենք երկրորդի մեջ, ապա տակառներում հյութի քանակները կհավասարվեն։ Արքա՞ն հյութ կա յուրաքանչյուր տակառում։ 250:2=125 125-30=95 125+30=155 95+155=250

6 Հայկը 60մ ռետինե խողովակի համար վճարեց 1200դրամ պակաս, քան Արան վճարել էր այդ նույն խողովակից 75մ գնելու համար։ Հայկը որքա՞ն է վճարել իր գնած խողովակի համար։ 60մ=4800դրամ, 75մ =6000դր

7 Դպրոցից 306 աշակերտ 18 տեղանոց և 24 տեղանոց 14 ավտոբուսներով գնացին Ծաղկաձոր հանգստանալու։ Յուրաքանչյուր տեսակից քանի՞ ավտոբուս էին վարձել աշակերտները։24×9=216 աշակերտ 18×5=90 աշակերտ։ Պատ 9 հատ 24- տեղանոց ավտոբուս և 5 հատ  18 տեղանոց ավտոբուս:

8․ Դաշտում արածում էին սագեր և կովեր։ Նրանց ընդհանուր գլխաքանակը 18 էր, իսկ ոտքերի թիվը՝ 56։ Քանի՞ կով և քանի՞ սագ էր արածում դաշտում։  18:2=9

1. Լրացրո՛ւ բաց թողնված տառերը (գ,կ կամ ք):

Պինգվինները մարդկանց բարեկամներն են: Պինգվինի մարմնի և թևի փետուրները մուգ կապույտ են, իսկ փորը արծաթագույն է: Նրա մարմինը ձգված է, ճկուն: Մայր պինգվինը իր ձուն թաքցնում է փորի փափուկ բնում: Հայր և մայր պինգվինները սնվում են հերթով:

2. Կատարի՛ր առաջադրանքները:

  • Բարեկամ, արծաթագույն, պինգվին բառերը բաղադրիչների (մասերի) բաժանի՛ր:
  • Բարեկամ-բարի+կամեցող,  արծաթագույն-արծաթ+ա+գույն, պինգվին-պարզ բառ, բաղադրիչ չունի։
  • Բառարանի օգնությամբ գրի՛ր կապույտ  բառի հոմանիշները:
  •  Կապույտ-Երկնագույն, մով, ծավի, լուրթ, լազուր, լաջվարդ, մավի, բիլ
  • Տեքստի միջից գտի՛ր և դո՛ւրս գրիր չոր, թշնամի բառերի հականիշները:
  • Չոր-թաց, խոնավ, գաղջ:
  • Թշնամի-բարեկամ, ընկեր, դաշնակից, հարազատ:
  •  

Դասարական աշխատանք 05,02,2021

1.Տրված բառերը գործածի՛ր նախադասությունների մեջ կամ փոքրիկ պատմություն հորինի՛ր:

Հարավ, ավտոմեքենա, օվկիանոս, նավահանգիստ, նավթ. օ՜ֆ, ո՜ւ ֆ, ասֆալտ: Մենք դասարանով գնացինք հարավային դպրոց: Մեր հայրիկը նոր ավտոմեքենա գնեց, և ընտանիքով ամառը գնացինք օվկիանոս՝ նավահանգիստ: Օկվիանոսից մարդիկ նավթ էին հանում, և լսվում էր նրանց հոգնած ձայները՝ օ՜ֆ, ո՜ւֆ։ Այնքան շոգ էր, որ ասֆալտը հալում էր։

2.Տրված բառերից ամեն մեկով մի քանի նոր բառեր կազմի´ր:

Հարավ-հարավային, ավտո-ավտոմեքենա, ասֆալտ-ասֆալտապատ:

3. Կետերի փոխարեն գրի´ր տրված բառերից մեկը:

Թոռնիկն արագ թռավ տատի գիրկը (գիրկ, գիրք)
Միաժամանակ երեք գիրք Է կարդում: (գիրկ, գիրք)
Հորդ անձրևը կտրվելու միտք չուներ: (հորդ, հորթ)
Հորթը տրտինգ տալով վագեց մոր մոտ: (հորդ, հորթ)

4. Կետերի փոխարեն գրի´ր տրված բառերից մեկը:

Որթերի մեջ անծանոթ մի աղջիկ տեսա: (որդ, որթ)
Որդերի պատճառով ձկնորսության չգնացի: (որդ. որթ)
Շատ հաջող ավարտ ունեցավ մեր ձեռնարկը: (հաջող, հաչող)
Հաչող շանը կծան չի լինում: (հաջող, հաչող)
Երեխայի կտրիչ ատամներն արդեն դուրս էին եկել: (կտրիչ, կտրիճ)
Իմ բոլոր կտրիճ ընկերները հավաքվել են այսօր: (կտրիչ, կտրիճ)

5.Կետերի փոխարեն գրի´ր տրված բառերից մեկը:

Նստելու համար մի հարթ տեղ եմ փնտրում: (հարդ, հարթ)
Քամին ամբողջ հարդը բարձրացրել ու պտտում էր օդում: (հարդ, հարթ)
Տարբեր ախտ եր քայքայել էին մարմինը: (աղտ, ախտ)
Փոշիով ու աղտով էր ծածկված փողոցը: (աղտ, ախտ)
Մի ուղտ քարավանից առանձնացել էր: (ուղտ, ուխտ)
Քո արած ուխտը թանկ է բոլորիս համար: (ուղտ, ուխտ)

6. Կարմիրով ներկած բառերը փոխարինի´ր հոմանիշներով: Ընտրածդ բառերի գրությունը ճշտի´ր բառարանի օգնությամբ:

Խոսքս մի՛ ընդհատիր:
Մինչև ե՞րբ պիտի գաղտնի պահես:
Անձրևն ինչպես սկսվել էր, այնպես էլ ավարտվեց կամ կտրվեց:
Օդանավի վայրէջքը ոչ ոք չնկատեց:
Երեխայի նման հրճվում էին ու լիաթոք ծիծատսմ:
Եղնիկի հորթը մորն էր փնտրում:

7. Բաց թողնված տառերը լրացրո՛ւ:

Մի անգամ առավոտյան Ջելսոմինոն գնաց իրենց պարտեզն ու տեսավ՝  բոլոր տանձերը հասել  են:  Տանձերը, ախր, միշտ այդպես  են,   ոչ  ոքի  ոչինչ  չեն  ասում, բայց իրենց համար հասնում  են,  և մի գեղեցիկ  օր  էլ  տեսնում  ես՝  արդեն  հասել  արդեն,  ու  եկել է քաղելու ժամանակը:

«Ափսոս, որ սանդուղք  չեմ վերցրել հետս,- մտածեց Ջելսոմինոն: — Արի գնամ, տանից սանդուղք բերեմ ու մի հատ  էլ երկար ձող՝ վերևի ճյուղերից տանձը թափ տալու համար»:

Բայց այդ պահին  նրա գլխում մի ուրիշ միտք ծագեց, ավելի ճիշտ՝ մի փոքր քմահաճույք. «Իսկ եթե  օգտվեմ իմ ձայնի՞ց»:

7. Արտադրամասում 800լ մասուրի հյութի մի մասը լցրեցին 3լ տարողությամբ տուփերի մեջ, և այդ տուփերը, 5-ական տեղավորելով 40 արկղերի մեջ, ուղարկեցին խանութ: Քանի՞ լիտր հյութ մնաց արտադրամասում:40×5=200տուփ 200×3=600լտ

8․ Օգտագործելով 1, 4, 5, 8 թվանշանները՝ քանի՞ քառանիշ թիվ կարելի կազմել, որ բաժանվի 11-ի և թվի գրության մեջ թվանշանները չկրկնվեն։ 1485, 5841, 8415, 1584, 1845

9. Քառանիշ թիվը, որի գրառման մեջ չկա 0 թվանշանը, բաժանվում է 54-ի։ Երբ ջնջեցին նրա թվանշաններից մեկը՝ ստացված եռանիշ թիվը նույնպես բաժանվեց 54-ի։ Այնուհետև ջնջելով եռանիշ թվի թվանշաններից մեկը, ստացվեց 54։ Գտեք այդ քառանիշ թիվը։5412

10. Կարինեի պապիկը 66 տարեկան է։ Կարինեն իր պապիկից փոքր է 6 անգամ։ 5 տարի հետո Կարինեն քանի՞ տարով փոքր կլինի իր պապիկից։ 66:6=11 11+5=16 66+5=71 71-16=55