Իմ կարծիքը հեռավար ուսուցման մասին

Ես Լեո Մելիքյանն եմ, սովորում եմ երրորդ դասարանում։  Ինչպես աշխարհի շատ երկրներում, մեզ մոտ ևս փակվել են դպրոցները, որպեսզի չվարակվենք Կորոնավիրուսով։ Մի քանի օր է՝ տնից ենք օնլայն դաս անում։ Այսօր դասը շատ զվարճալի անցավ, քանի որ ընկեր Մանուշակի հանձնարարելուց անմիջապես հետո, փորձում էինք առաջինը ես ու եղբայրս տպել էկրանին վարժությունը։ Ընկերների հետ տեսազանգը անսովոր էր,բայց շատ հաճելի։

Ճամփորդություն Ջրվեժի արգելոց

Մենք  գնացել  ենք  Ջրվեժի  արգելոց  սահնակ  քշելու։  Հետո  ձնագնդիկով  խաղացինք,  ձնեմարդ էլ պատրաստեցինք։

Կախարդական Դդումը

Լինում է, չի լինում  մի  կախարդուհի։

Այդ   կախաարդուհին  ուզում  էր  կենդանի   ունենալ։  Մի անգամ էլ նա  կախարդական հյութը  վերցրեց, լցրեց դդումի վրա ու նրան մկնիկ դարձրեց:

ԴԴՈՒՄ