Կոմիտասի Աշուն

2. Կարմիրով գրված բառերը դուրս գրիր, ապա բառարանի օգնությամբ բացատրի՛ր: Օրան, օրան, Պաղեց Հևաց, հևաց Մարմանդ-մարմանդ, Դալուկ-դալուկ,

Օրան — Քաղած հացահատիկ՝ հունձ, որ պետք է կալսվի:

Պաղեց — Սառչել, ոգևորությունը՝ հոգեկան ջերմությունը՝ սերը նվազել՝ պակասել:

Հևաց — Ալյուրից թխած ամենօրյա ուտելիք

Մարմանդ- Հով, զով: Մարմանդ անտառ:

Դալուկ- Դեղնած

3. Կանաչով գրված բառերը դուրս գրիր, ապա գրիր այդ բառերի հոմանիշները:

առավոտ, արև, քող, քուն, մշուշ, քամի, ժիր:

 առավոտ-ցերեկվա սկիզբը, արևագալի՝ արևածագի ժամանակը:

արև- արփի, արեգակ, արուսյակ

քող- բարակ,թափանցիկ ու նուրբ գործվածք, որ գցում են երեսին, շղարշ:

քուն- նինջ, նիհր, մրափ

մշուշ- Մառախուղ, մեգ:

քամի- Հողմ, սյուք, պտուտահողմ, մրրիկ, փոթորիկ, զեփյուռ, հովիկ

ժիր-աշխույժ, կենսախինդ, կայառ:

4. Կապույտով գրված արտահայտությունները գրի՛ր մեկ բառով:

վար եկան, շար եկան, բուք արավ, սուգ արավ, սուգ արավ, մաղ տալով, շաղ տալով, փախ տվավ, կախ տվավ, ցիր եկան։

վար եկան- իջավ

շար եկան- շարվեցին

բուք արավ-փոթորկեց

սուգ արավ- սգաց, անձրևեց

մաղ տալով- մաղեց

շաղ տալով- տարածելով,ցրելով

փախ տվավ-հոսեց, փախավ

կախ տվավ- կախեց

ցիր եկան- ցրվեցին:

Ճանպարհ

Շատ հոգնած էի, չզգացի, թե ինչպես քնեցի։ Գունավոր կոնֆետների նման ամեն ինչ պտտվում էր շուրջս։ Կարծես օդում լինեի։ Քիչ հետո գունեղ կոնֆետները երկու մասի բաժանվեցին, և մի գեղեցիկ ճանապարհ բացվեց իմ առջև։ Այդ ճանապարհը դեպի հրաշքնրի աշխհարհ տանող ճանապարհն էր։ Ճանապարի եզրին մի առվակ կար, որի միջով ծիածանագույն ջուր էր հոսում։ Կռացա, որ խմեմ, հայտնվեցի ծիածանի վրա։ Ցատկոտեցի ու սղացի աշխարհի ամենագեղեցիկ սղարանով․ այնքան արագ էի սղում, որ վախից վեր թռա ու տեսնեմ, որ պառկած եմ անկողնում։

Ո՞ր հերոսին եմ ինձ նմանեցնում

Երբ մի վատ բան եմ տեսնում, իսկույն զայրանում եմ, քանի որ չեմ սիրում  անարդարություն։ Ինձ թվում է, որ ես նման եմ Սասունցի Դավթին։ Երբ նա իմացավ, որ Սասունը հարկ է տալիս Մսրա Մելիքին, շատ զայրացավ, թամբեց իր Քուռկիկ Ջալալին, կապեց Թուր-Կեծակին և գնաց կռվելու Մսրա Մելիքի դեմ։

Ծիծաղի փոթորիկը

Կար-չկար, մի գյուղ կար։ Այդ գյուղի մարդիկ շատ կատակասեր էին։ Երբ լույսը բացվում էր, սկսվում էր զրնգուն ծիծաղի կարկաչը։ Մի անգամ կողքի գյուղի չար մարդիկ, որոնք հեռվից լսում էին նրանց զվարթ ծիծաղն ու զայրանում, որոշում են պատերազմել և կտրել նրանց ծիծաղի ձայնը։ Նրանք զորքով գալիս են դեպի կատակասերների գյուղը։ Կատակասերները նաև շատ հնարամիտ են լինում։ Շարք են կազմում, շատ կատակներ անում ու սկսում քա՜հ- քա՜հ ծիծաղել։ Դրանից ծիծաղի փոթորիկ է առաջանում,քշում -տանում չար գյուղացիներին։Այդպիսով փրկվում են բարի մարդիկ։ Безымянныйխ

 

ՓՈԹՈՐԻԿ

 

Բայց դուք մի կարծեք, խնդրեմ, որ ես միայն անտառներում ու դաշտերում եմ ճանապարհորդել: Ոչ, ես շատ անգամ լողացել եմ նաև ծովերի ու օվկիանոսների վրայով, և ինձ հետ այնպիսի արկածներ են պատահել, որ ոչ ոքի հետ չեն պատահել:

Մի անգամ մի մեծ նավով Հնդկաստան էինք գնում: Եղանակը հրաշալի էր: Բայց երբ մի ինչ – որ կղզու մոտ խարիսխ գցեցինք, ուժեղ փոթորիկ բարձրացավ: Читать далее «ՓՈԹՈՐԻԿ»

Կապույտ զատիկ

Կապույտ զատիկը

Լինում է, չի լինում մի փոքրիկ զատիկ է լինում։ Նա ունենում է մի քույրիկ ու մի եղբայր։ Նրանք այնքա՜ն իրար նման են լինում, որ թևերի վրայի պուտիկներն էլ են նույնչափ լինում։ Բոլորը շփոթում էին նրանց, ու փոքրիկ զատիկը միշտ տխրում էր դրանից։ Մի անգամ՝ մի արևոտ օր, հանկարծակի անձրև տեղաց, երկնքում հայտնվեց երփնրանգ ծիածանը։ Զատիկը հիացած նայեց ծիածանին, շատ հավանեց նրա կապույտ գույնը ու սկսեց ցածրաձայն շշնջալ․

-Երանի՜ ես այդ գույն լինեի, որ ոչ ոք չշփոթեր ինձ։ Նա այդպես մտածելով քենեց, առաոտյան, երբ արթնացավ, այ՜ քեզ հրաշք, թևիկները ծածկված էին կապույտ գույնով։ Զատիկի ուրախությանը չափ չկար։

Կապույտ զատիկ

Աչքերի գանգատը

 

Ջաննի Ռոդարի

 

Գիտե՞ք, որ աչքերն էլ են  գանգատվում: Չե՞ք հավատում: Մի անգամ  իմ բախտը բերեց, ես կարողացա լսել, թե ինչպես են նրանք բողոքում:
-Ոչ ոք չգիտի,-տրտնջում էին նրանք,-թե ի՜նչ մեղք ենք մենք, խեղճ ենք մենք: Արդեն մի քանի դար է՝ մեր կյանքն  անտանելի է: Մենք միշտ տեսնում էինք, որԱրեգակը  պտտվում է  Երկրի շուրջը: Բայց  հայտնվեցին  Կոպերնիկոսն ուԳալիլեյը և ապացուցեցին, որ ես սխալվում եմ, ամեն ինչ հակառակն է՝ Երկի՛րն է պտտվում Արեգակի շուրջը:
Նայում էինք ջրի մեջ և տեսնում, որ նա մաքուր է ու թափանցիկ: Բայց հայտնվեց մի հոլանդացի Լևենգուկ, մանրադիտակ ստեղծեց և պարզվեց, որ մի կաթիլ ջրում ավելի շատ կենդանի էակ կա, քան ամենամեծ գազանանոցում:
Հիմա էլ, տե՛ս, գիշերը նայում ենք երկնքին, ա՜յ այնտեղ՝ վերև: Երկինքը սև է, ինչպես կասկածներն են լինում: Ամեն ինչ մեզ համար պարզ է, ախր մենք հրաշալի ենք տեսնում: Բայց  դուրս է գալիս, որ մենք էլի սխալվում ենք: Մեզ մոտեցնում են աստղադիտակին, որն ուղղված է դեպի երկինք: Դե երկինք է էլի՝ իր լուսնով, աստղերով: Ու հանկարծ մենք տեսնում ենք, որ այնտեղ միլիոնավոր աստղեր կան: Այնպես որ՝ հիմա ուզենք թե չուզենք, ապացուցված է, որ մենք ամեն ինչ սխալ ենք տեսնում: Երևի  լավ կլինի, որ մենք անցնենք թոշակի:
— Կեցցե՛ք: Բայց առանց աչքերի  ո՞վ է դիտելու մանրադիտակներով,
աստղացույցներով: Читать далее «Աչքերի գանգատը»