Դասարական աշխատանք 05,02,2021

1.Տրված բառերը գործածի՛ր նախադասությունների մեջ կամ փոքրիկ պատմություն հորինի՛ր:

Հարավ, ավտոմեքենա, օվկիանոս, նավահանգիստ, նավթ. օ՜ֆ, ո՜ւ ֆ, ասֆալտ: Մենք դասարանով գնացինք հարավային դպրոց: Մեր հայրիկը նոր ավտոմեքենա գնեց, և ընտանիքով ամառը գնացինք օվկիանոս՝ նավահանգիստ: Օկվիանոսից մարդիկ նավթ էին հանում, և լսվում էր նրանց հոգնած ձայները՝ օ՜ֆ, ո՜ւֆ։ Այնքան շոգ էր, որ ասֆալտը հալում էր։

2.Տրված բառերից ամեն մեկով մի քանի նոր բառեր կազմի´ր:

Հարավ-հարավային, ավտո-ավտոմեքենա, ասֆալտ-ասֆալտապատ:

3. Կետերի փոխարեն գրի´ր տրված բառերից մեկը:

Թոռնիկն արագ թռավ տատի գիրկը (գիրկ, գիրք)
Միաժամանակ երեք գիրք Է կարդում: (գիրկ, գիրք)
Հորդ անձրևը կտրվելու միտք չուներ: (հորդ, հորթ)
Հորթը տրտինգ տալով վագեց մոր մոտ: (հորդ, հորթ)

4. Կետերի փոխարեն գրի´ր տրված բառերից մեկը:

Որթերի մեջ անծանոթ մի աղջիկ տեսա: (որդ, որթ)
Որդերի պատճառով ձկնորսության չգնացի: (որդ. որթ)
Շատ հաջող ավարտ ունեցավ մեր ձեռնարկը: (հաջող, հաչող)
Հաչող շանը կծան չի լինում: (հաջող, հաչող)
Երեխայի կտրիչ ատամներն արդեն դուրս էին եկել: (կտրիչ, կտրիճ)
Իմ բոլոր կտրիճ ընկերները հավաքվել են այսօր: (կտրիչ, կտրիճ)

5.Կետերի փոխարեն գրի´ր տրված բառերից մեկը:

Նստելու համար մի հարթ տեղ եմ փնտրում: (հարդ, հարթ)
Քամին ամբողջ հարդը բարձրացրել ու պտտում էր օդում: (հարդ, հարթ)
Տարբեր ախտ եր քայքայել էին մարմինը: (աղտ, ախտ)
Փոշիով ու աղտով էր ծածկված փողոցը: (աղտ, ախտ)
Մի ուղտ քարավանից առանձնացել էր: (ուղտ, ուխտ)
Քո արած ուխտը թանկ է բոլորիս համար: (ուղտ, ուխտ)

6. Կարմիրով ներկած բառերը փոխարինի´ր հոմանիշներով: Ընտրածդ բառերի գրությունը ճշտի´ր բառարանի օգնությամբ:

Խոսքս մի՛ ընդհատիր:
Մինչև ե՞րբ պիտի գաղտնի պահես:
Անձրևն ինչպես սկսվել էր, այնպես էլ ավարտվեց կամ կտրվեց:
Օդանավի վայրէջքը ոչ ոք չնկատեց:
Երեխայի նման հրճվում էին ու լիաթոք ծիծատսմ:
Եղնիկի հորթը մորն էր փնտրում:

7. Բաց թողնված տառերը լրացրո՛ւ:

Մի անգամ առավոտյան Ջելսոմինոն գնաց իրենց պարտեզն ու տեսավ՝  բոլոր տանձերը հասել  են:  Տանձերը, ախր, միշտ այդպես  են,   ոչ  ոքի  ոչինչ  չեն  ասում, բայց իրենց համար հասնում  են,  և մի գեղեցիկ  օր  էլ  տեսնում  ես՝  արդեն  հասել  արդեն,  ու  եկել է քաղելու ժամանակը:

«Ափսոս, որ սանդուղք  չեմ վերցրել հետս,- մտածեց Ջելսոմինոն: — Արի գնամ, տանից սանդուղք բերեմ ու մի հատ  էլ երկար ձող՝ վերևի ճյուղերից տանձը թափ տալու համար»:

Բայց այդ պահին  նրա գլխում մի ուրիշ միտք ծագեց, ավելի ճիշտ՝ մի փոքր քմահաճույք. «Իսկ եթե  օգտվեմ իմ ձայնի՞ց»:

Ճամբարային երրորդ շաբաթվա ամփոփում

Ճամբարի առաջին օրը մենք ընկեր Քրիստինեի հետ Տորք Անգեղը բեմադրեցինք,կարդացինք Անդերսենի> Եղևնի հեքիաթը, խաղացինք շախմատ։

Մենք ջոկատով գնացինք հեծանիվի ստուգատես, որտեղ հեծանիվ քշեցինք։ Ինձ մոտ վատ էր ստացվում, քանի որ ես նոր էի հեծանիվ քշում։ Հեծանվի ստուգատեսից հետո մենք գնացինք Մայր դպրոց, որտեղ դիտեցինք 8-րդ դասարանցիների պատրաստած թատրոնը, որը կոչվում էր »Բան ունեմ ասելու »։

Զմրուխտյա գետակի վրա մի խեղճ ջրաղաց կար:

Ջրաղացի դռան առջև, կանաչ ուռենու տակ, թիկն էր տվել ջրաղացպանը և չիբուխը գոհ ծխում. կողքին նստել էր կինը, իսկ նրանց աչքերի առջև մի սիրուն մանուկ՝ նրանց երեխան, խաղ էր անում:

Մեղմիկ սոսափում էր ուռենին, և ջրաղացն անուշ մտմտալով, ասես հին օրերից մի հին հեքիաթ էր պատմում:

Ինչպես եղավ, մի օր այդ սիրուն մանուկը վազելով թիթեռնիկի հետևից, հեռացավ ջրաղացից, ընկավ մացառների մեջ, անցավ ձորակից ձորակ, կորցրեց ջրաղացի շավիղը ու գնաց, գնաց, հասավ մեծ ճանապարհին, նստեց եզերքին ու լաց եղավ:

Անցավ մի քարավան. մի ուղևոր տեսավ լացող մանուկին, խղճաց, վեր առավ և իր հետ տարավ:

Տարավ իր տունը, և որովհետև զավակ չուներ, որդեգրեց նրան:

Մանուկը մեծացավ, դարձավ մի շնորհալի երիտասարդ:

Ամենքը սիրում էին նրան և ուրախանում նրա վրա, բայց նա տխուր էր, միշտ տխուր:

Երբ երեկոները մենակ նստում էր իրենց շքեղ պատշգամբում, որի շուրջը բացվում էր պարտեզը՝ հովասուն ծառերով և կարկաչյուն շատրվաններով, նրա հոգին սլանում էր մի ուրիշ վայր, որ հեռավոր երազի պես մեկ երևում էր, մեկ չքանում…Երևում էր մի խեղճ ջրաղաց զմրուխտյա գետակի վրա, որ օր ու գիշեր մանկության պես սիրուն մի հին հեքիաթ էր պատմում, տեսնում էր երկու հարազատ դեմքեր՝ նստած կանաչ ուռենու տակ. մեկը մտքի մեջ ընկած չիբուխ է ծխում, մյուսը արցունքոտ աչքերով նայում է հեռուն:

-Ինչո՞ւ ես տխուր, իմ որդի, -ասում էր հարուստ հայրը նրան.-ի՞նչդ է պակաս, թե՞ սեր ունիս մի աղջկա, հայտնի՛ր, թե չէ, ի՞նչ կա…

Եվ խնջույք էր սարքել բարի հայրը որդուն ուրախացնելու համար. դահլիճները լուսավորված էին ջահերով. նազելի աղջիկները պատել էին երիտասարդի շուրջը, ասում ու ծիծաղում:

Երիտասարդը խնջույքի ժամանակ  աննկատ դուրս ելավ դահլիճներից, անհայտացավ խավարի մեջ ու էլ չվերադարձավ:

Նա գնաց, շրջեց, թափառեց շատ ու շատ տեղեր, հարցուփորձ արավ և մի օր վերջալույսի շողերի տակ տեսավ զմրուխտյա գետակի վրա մի խեղճ ջրաղաց: Տեսավ՝ ջրաղացին կռնակը տվել է մի հին խրճիթ, որի բուխարիկից մարմանդ ծուխ է ելնում:

Մոտեցավ խրճիթին, կամացուկ նայեց լուսամուտից ներս. նստել էր մի ալևոր մարդ և մտախոհ չիբուխ էր ծխում. մի երերուն պառավ ցամաքած ձեռքերով սեղան էր փռում:

Երբ նրանք հացի նստան, պառավը վերցրեց մի կտոր հաց ու ասավ.

-Այս էլ որդուս բաժինը:

-Ա~յ կնիկ, այս քանի տարի է, միշտ էլ որդուս բաժինն ես պահում ու առավոտ անծանոթ անցորդներին տալիս… Հե~յ, մեր որդին էլ չի գա:

-Ա~յ մարդ, աստված գիտե՝ մեր որդին հիմի ում պատի տակ կուչ է եկել. ուրիշի մոր ձեռքին է նայում, կարելի է այն մոր տղան էլ հեռու տեղ է, ու ես նրան իմ որդու բաժինն եմ տալիս. ի՜նչ իմանաս, կարելի է նա էլ իմ որդուն իր բաժինն է տալիս…

Այդ միջոցին ներս ընկավ որդին, գրկեց մորն ու հորը, համբուրեց և լաց եղավ:

-Ա~ ա~ , մեր որդին,-բացականչեցին ծերունիները և գրկների մեջ առան իրենց կորած, կարոտած որդուն և լաց եղան:

Օջախի մեջ կարմիր կրակը ուրախ-ուրախ թևին է տալիս, պայծառ ու տաք ժպիտով լցնում երջանիկ խրճիթը:

Ջրաղացը անուշ-անուշ մտմտալով, մանուկ օրերից մի հեքիաթ էր պատմում՝ մանկության պես սիրուն, մանկության պես ոսկի…

Տաք ձմեռ

Ես վերկացա ու տեսնում եմ ձյուն է գալիս։ Ես շատ ուրախացա, հագա իմ բոթասները և գնացի խաղալու։ Երբ ձյուն վերցրեցի ձեռքս, այն շատ տաք էր, շատ զարմացա։ Ես նորից վերցրեցի, ձնագնդիկը իսկապես տաք էր, և ես պառկեցի ձյան վրա։ Ձյունը այնքան տաք էր, որ ես չէի դիմանում։ Շատ արագ գնացի տուն, սառը ջուր բացեցի և ասացի էլ չեմ գնա ձյուն խաղալու։

4.Կետերը փոխարինի´ր  բ,  պ  կամ  փ  տառերով (բ-պ-փ-ի ուղղագրությունը տե՛ս այստեղ): Շարքի բառերից նշված երեքը կհանդիպես  հեքիաթում: Փորձիր գտնել  այդ բառերը հեքիաթում և դուրս գրել նախադասությունները: 

Սուրբ,  սրբել,  դարբին,  խաբել,  թպրտալ, ճամփա,  երփներանգ,  երբեք,  համբուրել,  փրփրել, հինգշաբթի, ճամփորդ,  դարպաս,  ճանապարհ,  խաբկանք,  աղբանոց,  իբրև,  եղբայր:

Սեբաստացիական հանելուկներ

ՈՒսուցչուհին իմ սիրոուն,

Հայերեն է սովորեցնում,

Հետաքրքիր դաս ենք անում,

ՈՒ բազմազան բառեր սերտում։

(Ընկեր Քրիստինե)

Իմ սիրելի սենյակը

Կանաչ այգի է հիշեցնում,

Տարբեր փափուկ էակներ,

Որ սպասում են մեր սիրուն։

(Բուսաբանության սենյակ)

1. Գրի´ր բառամիջումէ ունեցող  5 բառ  (է-ե-ի ուղղագրությունը տե՛ս այստեղ) :

Օրինակ՝  ամենաէժան, մանրէ, երբևէ, առէջ, անէանալ

2.Գրի´ր բառամիջումօ  ունեցող  5 բառ  (օ-ո-ի ուղղագրությունը տե՛սայստեղ:

Օրինակ՝ անօգնական, անօգուտ, չօգնել, կեսօր, այսօր, ոսկեզօծ, մեղմօրոր

3. Գրածդ  բառերը գործածելով՝ փոքրիկ պատմություն հորինիր (5-7 նախադասությամբ): Այսօր կեսօրին անօգնական շունիկը պառկել էր միջօրէի արևի տակ և անթարթ նայում էր անցորդներին։ Երբևէ ես նրան այդքան տխուր չէի տեսել։ Ես ու եղբայրս անասնաբույժ կանչեցինք, որը նրան դեղեր նշանակեց մանրէների դեմ։ Մի քանի օրից շունիկս առողջացավ։

Մտածկժոտ Աշուն

Մշուշների շղարշի տակ

Աշնան խաշամն է խշխշում,

Քամու ձեռքերն անհամարձակ,

Ամպի փեշերն են քաշքշում:

Ամպը լեզուն կուլ է տվել,

Հնար չունի որոտալու:

Ցերեկն էլ է ցրտից կծկվել,

Չէ, երևի ձյուն է գալու:

Առաջադրանքներ

 1. Կապույտով նշված բառերը բացատրի՛ր: Խաշամն-չոր տերև, անհամարձակ-առանձ համարձակության, որոտալու-ամպի ձայն հանելը գոռգոռալը, կծկվել-կուչ գալ։

2. Կանաչով նշված բառերի հոմանիշները գրի՛ր: Մշուշների շղարշ-մշուշներ ամպ թուխպ մառախուխ, Քամու- քամի փոթորիկ հողմ խորշակ մրրիկ,

3. Դո՛ւրս գրիր քեզ դուր եկած պատկերը:

Ցերեկն էլ է ցրտից կծկվել,

Չէ, երևի ձյուն է գալու:

4. Կարդալիս՝

  1. Ինչո՞վ է աչքի ընկնում բանաստեղծությունը՝ գույնո՞վ, ձայնո՞վ, թե՞ շարժումով: Դո՛ւրս գրիր այն տողերը, որտեղ “գույն” կա: Ինձ համար բանաստեղծության մեյ և՛ գույն, և՛ շարժում, և՛ ձայն կա, դժվար է առանձնացնել որևէ մեկը։

Ամեն, ամեն ինչ ոսկեզօծվել է,

Ոսկի են թվում տերև ու ճյուղ,

Ուր որ նայում ես, դեղին բոցեր են,

Դեղին հրդեհ է և դեղին ծուխ:

4.Գրի՛ր, թե տրված բառերի  մեջ քանի՞ տառ, քանի՞ հնչյուն կա:

Ոսկեզօծվել-10տ․11հ , տերև-,4տ, 5հ, ոսկի-,4տ 5հ, ջրվեժ-5տ 5հ

5.Բանաստեղծությունը գրավոր պատմի՛ր և նկարի՛ր:

Շատ գեղեցիկ աշուն է, ամեն ինչ ոսկեգույն է, դեղին, որ կարծես հրդեհ բռնկված լինի։ Քամին համերգ է տալիս ջրվեժի, առվակի, ծառի, ծտերի համար, որոնք ծափահարում են նրան։ Իսկ նա հավաքում է գետնատարած ոսկին՛ մեծահարուստի նման։

1.Հաշվի´ր, թե տրված բառերի մեջ քանի՞ տառ, քանի՞ հնչյուն կա:

Օրինակ՝

Երևան — 5 տառ, 7 հնչյուն:

Արև, ոզնի, ոհմակ, հրեղեն, երախտամոռ, տերև, հարևան, եղանակ, սեղան, երազ:

Արև- 3 տառ 4 հնչյուն, ոզնի- 4տառ 5 հնչյուն, ոհմակ-5 տառ 6հնչյուն, հրեղեն- 6տառ 6հնչյուն, երախտամոռ- 9 տառ 10 հնչյուն, տերև- 4տառ 5հնչյուն , հարևան- 6տառ 7 հնչյուն, եղանակ- 6 տառ 7հնչյուն, սեղան- 5 տառ 5 հնչյուն, երազ- 4 տառ 5 հնչյուն:

2. Տրված բառերը վանկատի՛ր (վանկերի բաժանի՛ր): Բառերի դիմաց գրված է վանկերի քանակը:

Արահետ (3), ա-րա-հետ, կածան (2), կա-ծան, հերոս (2), հե-րոս, բերանբաց (3), բե-րան-բաց արկածային

(4), ար-կա-ծա-յին, արդարադատ (4), ար-դա-րա-դատ, կարգապահ (3),կար-գա-պահ, հերթական (3), հեր-թա-կան, մատակարարել (5), մա-տա-կա-րա-րել, ազատասեր (4), ա-զա-տա-սեր:

3Տրված են վանկերՎերականգնի´ր վանկատված (վանկերի

բաժանված) բառերը: 

Ա. Տե-րև, ա-րև-մուտք, ա-րև-կող, Տա-թև:

Բ. Տե-րե-վա-թափ, անձ-րե-վա-յին, ա-րե-վոտ, սե-վուկ,  բե-վե-ռա- յին,  ձե-վա-կան, թե-վա-վոր,  ու-ղե-վոր:

Բ. Տե-րե-վա-թափ- տերևաթափ, անձ-րե-վա-յին-անձրևային, ա-րե-վոտ-արևոտ,

սե-վուկ- սևուկ,  բե-վե-ռա- յին-  բևեռային, ձե-վա-կան-ձևական, թե-վա-վոր-թևավոր, ու-ղե-վոր-ուղևոր:

Ա. Տե-րև-տերև, ա-րև-մուտք-արևմուտք, ա-րև-կող-արևկող, Տա-թև, Տաթև:

4.  Նախորդ վարժության Ա և Բ  շարքի բառերը գործածելով՝ մի սիրուն աշնանային  պատմություն հորինի՛ր:

Ես գնացի բակ՝ ընկերներիս հետ խաղալու և զգացի, որ եղանակը ցրտել է, ու բոլոր ծառերը հագել են դեղին և կարմիր զգեստներ։Ես եկա տուն բաճկոնս հագնեմ և նորից վերադառնամ ընկերներիս մոտ։ Մենք մի փոքր վազվզեցինք տերևների կույտերի միջով, և խաղացինք տարբեր խաղեր։Բնությունը երջանկացնում է երեխաներին։