Հայոց լեզու 7-6

04.09.23

1.Քննարկում ենք մեր ամառային հանգիստը։

Ես և իմ ընտանիքը գնացել էինք Վրաստան ամառային արձակուրդների ժամանակ: Մենք մնացել ենք Թբիլիսիում մեկ օր, այնուհետև մենք ճանապարհորդել ենք 700 կմ դեպի ք․ Բաթումի։ Հենց որ հասանք ք․ Բաթումի մենք տեսանք Սև ծովը։ Մենք անցկացրեցինք Վրաստանում 7 օր և շատ լավ հանգստացանք, նաև լողացանք ոչ միայն մեր հյուրանոցի լողավազանում, այլ նաև` Սև ծովում։ Ես իմ հայրիկի և մայրիկի հետ ներկա գտնվեցի նաև Վրաստանի պարի պետական անսամբլի կողմից կազմակերպված համերգին և դիտեցի իրենց ազգային պարերը: Մենք ընտանիքի անդամներով նաև հաճախելենք տարբեր առևտրի կենտրոններ և մեծ խանութներ և կատարել տարբեր տեսակի գնումներ։ Վրացական խոհանոցի՝ իմ ամենասիրած ճաշատեսակը խինկալին է:

2. Ներկայացնում ենք այն գրքերը, որոնք կարդացել ենք։

Ամռանը ես կարդացել եմ Աշխարհի Դրոշների գիրքը, որովհետև ես սիրում եմ աշխարհագրություն առարկան:

3. Փոքրիկ պատում այն մասին,թե ինչպիսի ուսումնական տարի ես ակնկալում և ի՞նչ սպասումներ ունես։

Ես ուզում եմ, որ շատ լավ և նոր ընկերներ ունենամ 7-րդ դասարանում և անցնել նոր և շատ հետաքրքիր առարկաներ:

21.05.23 Մայրենի տնային առաջադրանք

Ամառ, ճրագալույց,դրական,լուսավառ,կակաչներ,բոսոր,լազուր,պատշգամբ,մշուշ,կամուրջ։

Ամռանը ես հանգստանում եմ իմ տատիկենց տանը՝ Տավուշի մարզում։

Ճրագալույցին վառվեցին բոլոր լույսերը։

Ես ունեմ դրական կարծիք իմ ընկերոջ մասին։

Եղևնին՝ իր գեղեցկությամբ, կանգնած էր լուսավառ դահլիճում։

Մեքենայով անցնում էինք կակաչաշատ դաշտի կողքով։

Մի օր, երբ շատ վաղ արթնացա, երկինքը անբացատրելի գույնով էր պատված․ դա բոսոր գույնն էր։

Լազուր երկնքում սավառնում էին թռչունները։

Ընտանիքիս հետ հանգստանում էին պատշգամբում՝ վայելելով երեկոյի զովը։

Իմ ամենասիրած եղանակը մշուշախառն անձրևն է։

Կամուրջները բարդ կառուցվածքով շինություններ են։

Մայրիկս

Ես շատ զգացմունքային եմ։ Շուտ եմ նեղվում, երբ ինչ-որ բան այն չէ լինում։ Այդ ժամանակ գրկում եմ մայրիկիս, գլուխս դնում նրա կրծքին․ նա համբուրում է ինձ, ասում, որ չանհանգստանամ, որ ամեն ինչ լավ կլինի։ Նա շատ բարի է, միշտ բացատռում է իմ սխալները, հարցնում, թե ես ինչպե՞ս կվարվեի իր փոխարեն։ Նա դրանով օգնում է ինձ, որ մտածեմ այդ ամենի մասին և ինքս գտնեմ ճիշտ պատասխանը։ Ես շատ ուրախ եմ, որ հենց նա է իմ մայրիկը։Ես սիրում եմ նրան։

Իմ երազանքը

1.Սովորիր բանաստեղծությունը բերանացի։

2.Գրիր պատմություն «Երազանքիս ճանապարհին » վերնագրով։

Ես շատ երջանիկ եմ, որ ունեմ ինձ սիրող ընտանիք, ուզում եմ, որ իմ ծնողները արողջ ու երկար ապրեն։ Հայրիկս համարյա հանգստյան օր չունի, աշխատւմ է, որ մենք ոչնչի կարիք չունենանք։

Երբ ես մեծանամ, ուզում եմ բիզնեսմեն դառնալ, որպեսզի իմ ընտանիքն էլ ապրի բարեկեցիկ կյանքով։ Իսկ դրա համար պետք է շատ գիտելիք ձերք բերեմ։

3.Օդանավը թռչում է հնoրյա երկնքրի` Հայաստանի վրայով: Միօրինակ հոնդյունից ձանձրացած` դիտում ենք բացօթյա թանգարան համարվող յուրօրինակ լեռնաշխարհը: Վաղորդյան արեգակի ճառագայթները հոծ ամպերի միջով լուսավորել են դեղնազօծ արտերը, արծաթազօծ սառնորակ գետակները: Փչում է մեղմօրոր քամի, և մեղմորեն օրորվում են ցորենի հոռթի ցանքատարածությունները: Որքան են սիրում  հայերն իրնեց բնօրրանը ինչպես են տնօրինում երկրի բախտը և ամեն ինչ անում հօգուտ նրա բարգավաճման: Հոգուտ ոտճանում է հարգանքն այս կենսախինդ ժողովրդի նկատմամբ, և հօդս է ցնդում այն մտավախությունը, թե իր հողին արմատներով կառչած և քնքշորեն կապված Հայկա զարմը երբևէ կարող է պարտվել; Եթե անողոք դարերը ծնկի չբերեցին այս համառ ցեղին, էլ ին՞չը  նրանց կարող է ընկճել: Ինքնաթիռն սկսում է վայրէջք: Պարզորոշ գծագրվում են երկվորյակ քույրեր Մասիսները, տարորոշվում են նորաոճ շենքերը, օրեցօր ընդարձակվող Երևանը: Մեզ դիմավորում է նախօրոք պատվիրված ավտոմեքենան, և մենք ուղևորվում ենք դեպի քաղաքի կենտրոնում գտնվող գիշերօթիկ դպրոցի շենքը, որը պիտի դառնա մեր հնգօրյա օթևանը:

17.11.22

Հարգիր ուսուցչիդ

Ես համոզված եմ, որ քո ընկեր Ստրադին երբեք չէր դժգոհի իր ուսուցչից: Իսկ դու վրդովված ասում ես. <<Ուսուցիչը զայրացած էր, վատ տրամադրություն ուներ>>: Մտածիր այն մասին, թե որքան հաճախ ես դու ինքդ բարկացած պատասխանում՝ այն էլ հորդ ու մորդ, որոնց հանդեպ քո ցանկացած կոպիտ խոսքը՝ հանցագործություն է: Իսկ չէ որ քո ուսուցիչը բարկանալու շատ ավելի պատճառներ ունի: Հիշիր, քանի տարի է արդեն, որ նա աշխատում է դպրոցում՝  երեխաների հետ և չնայած նրանցից շատերը սիրալիր ու լսող են, բայց միշտ էլ գտնվում են անշնորհակալներ, ովքեր չարաշահում են նրա բարությունն ու չեն հարգում նրա աշխատանքը: Դուք ինքներդ նրան ավելի շատ վշտացնում եք, քան ուրախություն պատճառում:

Եվ մտածել ես արդյոք ինչքան է եղել, երբ ուսուցիչդ, վատառողջ լինելով, ջանքեր է գործադրել, որպեսզի դպրոց գա: Միգուցե նա նյարդայնանում է հենց այն պատճառով, որ իրեն վատ է զգում: Եվ դուք, չնկատելով նրա վատ ինքնազգացողությունը, չարաշահում եք նրա վիճակն, ու դրանից նա ավելի է վատանում:

Հարգիր և սիրիր ուսուցչիդ, տղաս: Սիրիր նրան, քանի որ նրան սիրում և հարգում է քո հայրը. սիրիր նրան, որովհետև նա զարգացնում է քո միտքը, քեզ գիտելիքներ է տալիս, դաստիարակում է: Կգա այն օրը, երբ դու հասուն տղամարդ կդառնաս, իսկ մենք՝ ես և նա, արդեն կհեռանանք այս աշխարհից, և այդ ժամանակ նրա կերպարը կհառնի քո մտքում հորդ կերպարի կողքին: Այդ ժամանակ նրա վեհ դեմքին դու կտեսնես վշտի և հոգնածության արտահայտությունը, որն այժմ չես նկատում: Սիրիր քո ուսուցչին. նա պատկանում է տարրական դասարանների հիսուն հազար ուսուցիչների  հսկայական ընտանիքին, ովքեր ցրված են ողջ Իտալիայով: Նրանք կրթում ու դաստիարակում են միլիոնավոր քո հասակակիցներին: Ուսուցիչները ձգտում են բարձրագույն նպատակի. դարձնել մեր երկրի ապագա քաղաքացիներին ավելի լավը, քան ներկայիս բնակչությունն է: Ինձ ուրախություն չի պատճառի քո սերը, եթե դու նմանապես չսիրես բոլոր նրանց, ովքեր բարի են քո հանդեպ և նրանց մեջ առաջին հերթին քո ուսուցչին, ով քեզ համար պետք է առաջին տեղում լինի ծնողներիցդ հետո:

Սիրիր նրան այնպես, ինչպես կսիրեիր իմ եղբորը . սիրիր նրան երբ արդարամիտ է, կամ կարծում ես, որ արդարամիտ չէ, սիրիր, երբ ուրախ է, և էլ ավելի սիրիր, երբ տխուր է: Սիրիր նրան միշտ և հավերժ ու հարգանքով արտասանիր <<ուսուցիչ>> բառը:

Քո հայր

Հարցեր և առաջադրանքներ:

1.Համոզի՞չ էր հոր նամակը

Նամակը շատ համոզիչ եր․ ուսւուցիչները մեր երկրորդ ծնողներն են, մեր դաստիարակողները, մեզ ավելի լավ դարձնողները:
2. Ո՞վ է ուսուցիչը քեզ համար: Ես ունեմ սիրելի ուսուցիչներ, որոնց շատ եմ սիրում, քանի որ նրանք էլ ինձ են սիրում։
3. Ի՞նչ տվեց քեզ  այս պատմությունը

Ես ավելի ուշադիր կլինեմ դասերի ժամանակ, լավ կսովորեմ ու չեմ տխրեցնի իմ սիրելի ծնողներին և ուսուցիչներին։

Հարգիր և սիրիր ուսուցչիդ, տղաս: Սիրիր նրան, քանի որ նրան սիրում և հարգում է քո հայրը. սիրիր նրան, որովհետև նա զարգացնում է քո միտքը, քեզ գիտելիքներ է տալիս, դաստիարակում է: Կգա այն օրը, երբ դու հասուն տղամարդ կդառնաս, իսկ մենք՝ ես և նա, արդեն կհեռանանք այս աշխարհից, և այդ ժամանակ նրա կերպարը կհառնի քո մտքում հորդ կերպարի կողքին: Այդ ժամանակ նրա վեհ դեմքին դու կտեսնես վշտի և հոգնածության արտահայտությունը, որն այժմ չես նկատում: Սիրիր քո ուսուցչին. նա պատկանում է տարրական դասարանների հիսուն հազար ուսուցիչների  հսկայական ընտանիքին, ովքեր ցրված են ողջ Իտալիայով: Նրանք կրթում ու դաստիարակում են միլիոնավոր քո հասակակիցներին: Ուսուցիչները ձգտում են բարձրագույն նպատակի. դարձնել մեր երկրի ապագա քաղաքացիներին ավելի լավը, քան ներկայիս բնակչությունն է: Ինձ ուրախություն չի պատճառի քո սերը, եթե դու նմանապես չսիրես բոլոր նրանց, ովքեր բարի են քո հանդեպ և նրանց մեջ առաջին հերթին քո ուսուցչին, ով քեզ համար պետք է առաջին տեղում լինի ծնողներիցդ հետո:

Ի՞նչ ես զգում այս տողերը կարդալիս։ Երբ կարդացի այս տողերը, հասկացա, որ մեր ծնողների պես մեր կյանքում շատ մեծ դեր ունեն մեր ուսւուցիչները, որովհետև նրանց շնորհիվ մենք գիտելինք ենք ստանում, կյանքի հմտություններ։

Ինչպես կշարունակես միտքը։

Սիրել ու հարգել նրանց, ովքեր բարի են քո նկատմամբ, որովհետև նրանք կտխրեն երբ չգնահատես բարությունը

ա) ինչպե՞ս ես դու սիրում և հարգում,

Իմ կյանքի ամենակարևոր մարդիկ իմ ծնողները, հարազատները, ընկերներն են։ Ես սիրում եմ նրանց առանց պատճառի, քանի որ նրանք իմ կյանքի մասն են կազմում։

բ) պատմությունը կարդալուց հետո ի՞նչ կփոխես քո բնավորության մեջ ։ Ես ավելի աշխատասեր եմ ուզում դառնալ, լավ սովորել, որպեսզի հասուն մարդ դառնամ, գումար աշխատեմ, օգնեմ իմ հարազատ մարդկանց։

Ընթերցումներ գրաբարից

Նախադասաթյունն աշխարհաբա՛ր դարձրու։

 Գովեսցէ զքեզ ընկերն եւ մի՛ քո բերան, օտարն, եւ մ՛ի քո շրթունք։ (Առակք ԻԷ, 2)

գովեսցէ        — գովի, թող գովի, կգովի, պիտի գովի, գովելու է

զքեզ                — քեզ

եւ մի՛              — և ոչ, ոչ թե

Տեղադրիր բաց թողնված տառեր։

Օրըստօրե, աներևակայելի, անէական, աշտե (նիզակ), առերես, առօրեական, բազմերանգ, գրեթե, երբևիցե, երբևէ, որևիցե, որևէ, ինչևիցե, ինչևէ, երփներանգ, էակ, լայնէկրան, նրբերշիկ, չէր, վայրէջք, վերելք, Վարդգես, վերելք, վերերկրյա, ցերեկ, շքերթ:

16.11.22

Ստրադիի փոքրիկ գրադարանը

Ես հյուրընկալվել էի Ստրադիին, ով ապրում է դպրոցի հարևանությամբ, տեսա նրա գրա դարանը և նախանձեցի նրան: Ստրադին ամենևին էլ հարուստ չի և չի կարող շատ գրքեր գնել, սակայն մեծ հոգատարությամբ պահպանում է դպրոցական իր բոլոր գրքերը և նաև այն գրքերը, որոնք նվիրում են ծնողները: Իսկ երբ Ստրադիին գումար են տալիս, կուտակում է և հետո ծախսում գրքերի վրա: Այդ կերպ նա արդեն հավաքել է մի փոքրիկ գրադարան, և երբ հայրը նկատել է տղայի այդ նախասիրությունը, նրա համար գնել է  ընկույզի ծառից պատրաստված, կանաչ վարագույրներով հրաշալի գրապահարան և գրեթե բոլոր գրքերը տվել է տարբեր գույներով կազմելու` ըստ տղայի նախընտրության:

Եվ ահա այսօր Ստրադին քաշեց պարանից, և կանաչ վարագույրը բացվեց. ես տեսա երեք շարքով կոկիկ դասավորված գունավոր գրքերը` փայլփլուն, կազմերը` ոսկետառ գլխագրերով: Այստեղ կային և  հեքիաթներ, և ճամփորդությունների մասին գրքեր, և  բանաստեղծություններ, և պարզապես պատկերազարդ գրքեր: Ստրադին դրանք շարել էր ըստ գույների: Սպիտակ հատորյակները դրել էր կարմիրների կողքին, դեղինները` սևերի, կապույտները` սպիտակների` այնպես, որ դրանք հեռվից երևում էին և շատ գեղեցիկ տեսք ունեին: Իսկ հետո Ստրադին դրանք վերադասավորելով զվարճանում է: Նա իր համար տեղեկատու է պատրաստել, կարծես իսկական գրադարանավար լիներ և անընդհատ պտտվում է գրքերի շուրջ, մաքրում դրանց փոշին, թերթում, ուսումնասիրում կազմերը:  Պետք էր տեսնել, թե ինչպիսի զգուշությամբ էր նա բացում գրքերն իր հաստ ու կարճլիկ մատներով, փչելով էջերի վրա, որոնք հաճախ դեռ լրիվ նոր էին:
Իսկ իմ բոլոր գրքերը մաշված են:
Երբ Ստրադիին հաջողվում է նոր գիրք գնել, դա նրա համար իսկական տոն է դառնում:  Նա շոյում է գիրքը, դնում է իր տեղը և կրկին ձեռքն է առնում` զննելով ամեն կողմից և խնամքով  թաքցնում է, ինչպես մի թանկարժեք գանձ:

Ամբողջ մեկ ժամվա ընթացքում  նա ինձ ուրիշ ոչ մի բան ցույց չտվեց: Նույնիսկ աչքերն են ցավում շատ կարդալուց: Երբ ես նրա մոտ էի, սենյակ մտավ Ստրադիի հայրը, ով նույնպես գեր ու ամրակազմ է, նաև` մեծ գլխով: Նա երկու անգամ թմփթմփացրեց տղայի կզակին և ասաց ինձ իր կոպիտ ձայնով.
—  Դե, ինչ կասես այս հաստագլուխ տղայի մասին:
Իսկ Ստրադին, ինչպես մի մեծ հավատարիմ շուն, կկոցում էր աչքերը հոր կոպիտ փաղաքշանքներից: Չգիտեմ ինչու` ես չէի համարձակվում հիմարություններ անել նրա ներկայությամբ, և ինձ համար տարօրինակ էր, որ Ստրադին ընդամենը մեկ տարով է մեծ ինձնից: Իսկ բաժանվելիս, երբ նա իր սովորական խոժոռ դեմքով ասաց` ցտեսություն, ես քիչ մնաց պատասխանեի. <<Մնաք բարով, սինյոր>>:
Երբ տուն վերադարձա, հայրիկիս ասացի.
—  Չեմ հասկանում, Ստրադին ոչ որևէ հատուկ տաղանդ ունի, ոչ բարեկիրթ վարվելաձև և համարյա ծիծաղելի տեսք ունի, այդուհանդերձ ես ինձ ցածր եմ զգում նրանից:
—  Դա այն պատճառով է, —  ասաց հայրս, —  որ նա հաստատակամ տղա է:
— Միասին անցկացրած այդ մեկ ժամվա ընթացքում, —  շարունակեցի ես, —  նա հիսուն բառ էլ չասաց, ցույց չտվեց ոչ մի խաղալիք, ոչ մի անգամ չծիծաղեց, բայց այդ ամենով հանդերձ` ինձ նրա հետ հետաքրքիր էր:
— Որովհետև դու հարգում ես նրան, —  պատասխանեց հայրս:

Պատկերացրու , որ ինքդ ունես գրադարան,ներկայացրու՝

ա) ինչպիսի՞ն կլինի այն։

Ես ունեմ փոքրիկ գրադարան մեր տան մի անկյունում։ Գրադարանը բաղկացած է երեք հարկանի դարակաշարից։ Դարակնեի վրա խնամքով շարված են տարբեր տեսակի գրքեր։

բ) ո՞ր գրքերը կզարդարեն քո գրադարանը(նշիր տասը գիրք)։

Իմ փոքրիկ գրադարանը զարդարում են տարբեր տեսակի գրքեր։ Դրանց մեջ կան պատմավեպեր, հանրագիտարաններ, հիքիաթների գրքեր և այլ տեսակի ժանրի ստեղծագործությունների գրքեր։ Ես շատ եմ սիրում Անտուան Դը Սան Էքզյուպերիի << Փոքրիկ Իշխանը >> ստեղծագորտությունը>>։ Այն իմ կյանքի հերոսն է։

Նախադասությունն աշխարհաբա՛ր դարձրու։

 Որ հատուցանէ չար փոխանակ բարւոյ, չար ի տանէ նորա մի պակասեսցէ։

Ով որ հատուցում է չար բարու փոխարեն, չարը նրա տնից չի պակասելու:

(Աոակք  ԺԷ, 13)   

որ                                 — ով, ով որ

հատուցանէ              — հատուցում է, տալիս է

փոխանակ բարւոյ    — բարու փոխարեն

ի տանէ նորա            — նրա տանից

մի պակասեսցէ         — չպակասի, չի պակասի, չպիտի պակասի. չի պակասելու

Կետերի փոխարեն գրի՛ր տրված հոմանիշներից ամենահարմարը: 

 Ջուրը շատ (սառն, ցուրտ, պաղ) էր, ճիշտ օրվա նման: 

…. (սիրտը շուռ եկած, տակն ու վրա եղած, ալեկոծված, հուզված, վրդովված) ծովը ծեծում էր ափերը: 

Ինչո՞ւ ես այդպես … (աներեր, հաստատուն, անսասան, անշարժ, անդրդվելի, անխախտ) նստել՝ փայտ կուլ տվածի նման: 

Մարդն այնպես … (շուտափույթ, արագ, շուտ, հապճեպ) էր քայլում, կարծես կարևոր մի բանից ուշանում էր: 

Փոքրիկը մի քիչ ոտքը կախ գցեց, հետո … (համարձակվեց, սիրտ առավ, խիզախեց, հանդգնեց) ու մոտ եկավ: 

Ի վերջո այնպիսի մի տաճար … (շինեց, կառուցեց, կերտեց), որ բոլորին զարմացրեց իր արվեստով

  1. Դուրս գրիր հոմանիշ բառերը։

Կան սիրո մի քանի տեսակներ. դրանցից մեկը եսասիրական, անազնիվ, ժլատ, ինքնասիրահարված մի զգացմունք է, որն օգտագործում է սերը մեծամտանալու համար: Դա սիրո տգեղ և խեղաթյուրված տեսակն է: Մյուս տեսակն օգնում է ներսումդ եղած ամենալավ բաները դուրս հանել՝ և՛ բարությունը, և՛ ուշադրությունը, և՛ հարգանքը: Դա ոչ միայն հասարակության հանդեպ հարգանքն է, որը դրսևորվում է  պահվածքի ու վարվելակերպի միջոցով, այլև կա ավելի մեծ հարգանք, որը մեկ այլ անձի՝ որպես եզակի և արժեքավոր մեկի ընդունումն է: Առաջին տեսակը հիվանդ, փոքր և թույլ կդարձնի քեզ, իսկ երկրորդը կարող է ուժ, քաջություն և բարություն հաղորդել ու նույնիսկ իմաստնություն, որի մասին նույնիսկ չես իմացել:

Եսասիրություն, ինքնասիրություն, ուժ, քաջություն։

2.<<Նամականի, Ջոն Սթեյնբեքի նամակը որդուն պատմությունից >> դուրս գրիր քո ամենասիրած հատվածը և հիմանավորիր։

3. <<Կան սիրո մի քանի տեսակներ. դրանցից մեկը եսասիրական, անազնիվ, ժլատ, ինքնասիրահարված մի զգացմունք է, որն օգտագործում է սերը մեծամտանալու համար: Դա սիրո տգեղ և խեղաթյուրված տեսակն է:>>

Ի՞նչ ես հասկանում այս տողերը կարդալիս,մեկնաբանիր ինքնդ։

3.Քարի մշակման վարպետությունը միջնադարյան Հայաստանում առավել հարուստ ձևով է արտահայտվել խաչքարերի արվեստում։ Պահպանելով կանոնի վերաժված կառուցվացքը՝ խաչքարերի հարդարանքի մեջ, տասնմեկերորդ դարից սկսած, գերիշխող են դառնում երկրաչափական-գծային ու բուսական բարդ հյուսվածքավոր զարդանախշերը։ Ընդ որում, բեկվող գիծը, ստեղծելով երկրաչափական կոնկրետ պատկեր, չի ընդհատվում նույնիսկ այն դեպքում, երբ դադարում է ուղղաձիգ լինելուց և ներհակվում մի այլ երկրաչափական ձևի մեջ (շրջանակ, քառանկյունի)։ Դրանց օրինաչափ հաջորդականությունն ու շաղկապվածությունը, ստեղծելով որոշակի ռիթմ, եզրագծում են խաչխարը։ Գծային հյուսվածքը թվում է անսկիզբ-անվերջ, իր շարժման ընթացքի մեջ փոխակերպվում մի ձևից մյուսը՝ չսահմանագծելով սկիզբն ու ավարտը։ Այս պարագայում զարդապատկերը իր անընդմեջ հյուսվածքի շնորհիվ դառնում է անսահմանության ու հավերժականության գաղափարի արտահայտություն։

Արտագրե՛լ՝ ըստ անհրաժեշտության լրացնելով բաց թողած տառերը (մ-ն, ժ-շ, զ-ս)։

ա) Ամբաստանել, ըմպանակ, ամբար, ամբարիշտ, շամփուր, զամբյուղ, ամբարձիչ, անբարտակ, շիմպանզե, ամբարտավան, ամբիոն, ամբոխ, ամբողջ, ամպամած, ամփոփ, ամֆիթատրոն, անբասիր, բամբակ, բամբուկ, թմբուկ, գամփռ, դամբարան, ըմբոստ, ըմբռնել, թմբլիկ, համբավ, ամբավ, ճամբար, ճամփորդ, ճանապարհ, չեպպիոն, սիմֆոնիա, սմբակ, սուսամբար, փամփուշտ։

բ) Ապառաժ, պատշգամբ, գույժ, դժխեմ, դշխո, երաշտահավ, խոժոռ, խոշոր, հուժկու, դրժել, նաժիշտ, օժտել։

գ) Ավտոբուս, գիպս, բզկտել, վազքուղի, նարգիզ, հիպնոս, որպես, ֆիզկուլտուրա։

Իմ անվան պատմությունը>> գրել փոքրիկ տեղեկություն․

Իմ անունը Լեո Մելիքյան է։ Ես ու իմ եղբայր Ալեքս Մելիքյանը երկվորյակներ ենք։ Մինչև մեր ծնվելը՝ մայրկս արդեն գիտեր որ զույգի է սպասում։ Քանի որ պետքե ծնվեինք հուլիսին, որն ըստ արևվեյան հորոսկոպի առյուծի նշանն է, մեր անուները որոշվեց, որ <<պետք է նշանավի>>: Մենք ծնվեցինք 1 ամիս շուտ բայց մեր անուններն բայց անփոփոխ մնացին:

2 .Լրացնել բաց թողնված տառերը` գրելով օ կամ ո, և բացատրել այդ բառերի իմաստները.

 որդան- Արարատյան հարթավայրում բնակվող կարմիր միջատ է որից ստացել են որդան կարմիր ներկը

ոսկեզօծել- ոսկի+ա>ե+զ(գրաբարյան նախդիր)+օծել-պատել

որսորդ- որս անող մարդ

որթ- խաղողի վազ

հայորդի- հայի զավակ

ոսկեօող- ոսկուց պատրաստաց օղակ

օձագալար- օձի նման գալարվող

նրբաոճ- նուրբ ոճ ունեցող

ամենաորակյալ- ամենալավ որյակ ունեցող

Իմ ճամփորդությունը

Սեպտեմբերի 1-ին ընտանիքով որոշեցինք արևածագը դիմավորել Ամբերդում։ Վաղը առավոտյան` 4:30-ին, արթնացանք ու ճանապարհ ընկանք։ Շատ հետագրքիր զգացողություն էր արթնանալ գիշերվա կեսին։ Երբ տեղ հասանք, խավարն արդեն ցրվել էր, սարերի հետևից շառագունել էր երկինքը։ Սարերից փչում էր մեղմ, զով քամին, հեզ օրորվում էին կիսաչոր ցորենի հասկերը։ Պառկել էինք խոտերի մեջ ու անթարթ նայում էինք արև-հրե գնդին, որը դանդաղ սահելով՝ բարձրանում էր սարերի հետևից։

Ինդձ համար անմոռաց ճամփորդություն էր