Հարթավայրեր, բլուրներ, լեռներ

Մայրցամաքների մակերևույթը ամենուրեք նույն ձևը չունի: Այնտեղ եղած հարթ և ընդարձակ տարածություններն անվանում են հարթավայրեր: Հարթավայրերը լինում են տարբեր մեծության: Աշխարհում ամենաընդարձակը Ամազոնի հարթավայրն է, որը գտնվում է Հարավային Ամերիկա մայրցամաքում:
Հարթավայրերում գետերը շատ դանդաղ են հոսում, գրեթե աննկատ, որովհետև նրանց թեքությունը փոքր է:
Հարթավայրերում տեղ-տեղ հանդիպում են բարձրացած տեղամասեր, որոնք կոչվում են բլուրներ: Բլուրն ունի ստորոտ, լանջ և գագաթ: Լեռները նման են բլուրներին, բայց շատ ավելի բարձր են: Բարձր լեռների գագաթները երբեմն գտնվում են ամպերից էլ վեր և հաճախ ծածկված են հավերժական ձյունով ու սառույցով:
Աշխարհի ամենաբարձր լեռը Ջոմոլունգման է, որը հայտնի է նաև Էվերեստ անունով: Այն գտնվում է Եվրասիա մայրցամաքում, և նրա գագաթը ծովի մակարդակից բարձր է 8898 մետրով:
Լեռները, ինչպես և բլուրները, ունեն ստորոտ, լանջ և գագաթ: Հարթավայրեր և լեռներ կան նաև օվկիանոսի հատակին: Դրանք նույնպես ունեն տարբեր մեծություն և բարձրություն, սակայն, ծածկված լինելով օվկիանոսի ջրերով, չեն երևում:
Դեռ վաղ ժամանակներից մարդիկ բնակվում են ինչպես հարթավայրերում, այնպես էլ լեռնային շրջաններում:
Հարթավայրերը բնակության համար ամենահարմար տարածքներն են: Դրա համար էլ Երկրագնդի բնակչության մեծ մասն ապրում է հարթավայրերում: Այստեղ ավելի հեշտ է մշակել հողը, աճեցնել այգիներ, կառուցել քաղաքներ, գյուղեր և ճանապարհներ:
Չնայած դժվարություններին՝ լեռներում նույնպես կառուցում են գյուղեր և քաղաքներ, երկաթուղիներ ու ասֆալտապատ խճուղիներ: Լեռնային արագահոս գետերի վրա կառուցում են ջրային էլեկտրակայաններ: Լեռնային երկրներում մարդկանց ապրելու և աշխատելու ամենահարմար վայրերը լեռների միջև գտնվող ցածր ու հարթ տարածքներն են՝ լեռնահովիտները: Այստեղ նույնպես մշակում են տարբեր բույսեր: Իսկ լեռներում ավելի շատ զբաղվում են անասնապահությամբ, որովհետև այնտեղ շատ արոտավայրեր կան:
Գեղեցիկ է լեռների բնությունը, մաքուր ու բուժիչ է նրա օդը: Դրա համար էլ լեռների գրկում կառուցում են հանգստյան տներ և առողջարաններ: Մարդիկ սիրում են իրենց հանգիստն անցկացնել լեռնային վայրերում, զբաղվել լեռնագնացությամբ, իսկ ձմռանը՝ լեռնադահուկային մարզաձևով:
Անչափ գեղեցիկ է նաև Հայաստանի լեռների բնությունը:


Անտարկտիդա

Մեծությամբ 5-րդն  է: Գրեթե ամբողջությամբ սառցապատ է: Այստեղ պետություններ չկան: Ամենացուրտ և քամոտ մայրցամաքն է: Հարավային բևեռը Անտարկտիդայում է, իսկ հյուսիսայինը՝ Արկտիկայում: Դրանք երկրագնդի հակադիր կողմերում են:

Լրացնել բաց թողնված բառերը՝

Այս մայրցամաքը  Աֆրիկա են անվանել հին հռոմեացիները՝ տեղաբնիկ «աֆարիկ» ցեղի անունով:  Ըստ զբաղեցրած տարածքի՝ Աֆրիկան երկրագնդի 2-րդ մայրցամաքն է՝ Եվրասիայից հետո:

Սահարան  աշխարհի ամենամեծ անապատն է:

Նեղոսը  աշխարհի ամենաերկար գետն է:

Աֆրիկյան սավաննաներում բնակվում են ռնգեղջյուր, ընձուղտ, զեբր ու բորենի, կենդանիների արքան՝ առյուծը և ցամաքային ամենախոշոր կենդանին՝ աֆրիկյան փիղը :

Առաջադրանք 2

Հյուսիսային Ամերիկա
Լրացնել բաց թողնված բառերը՝

Հյուսիսային Ամերիկան մեծությամբ 3-րդ մայրցամաքն է: Այնտեղ կա 3 խոշոր պետություն՝ ԱՄՆ, Կանադա, Մեքսիկա:

Այս խոշոր մայրցամաքում ավելի քան 20 երկիր կա։ Ամենամեծ պետությունը Կանադան է: Ամենամեծ քաղաքը Մեխիկոն է: Ամենաբարձր լեռնագագաթը Մաք Քինլին է, գտնվում է Միացյալ Նահանգների Ալյասկա նահանգում: Այս մայրցամաքի ամենամեծ լիճը Վերին լիճն է, գտնվում է Միացյալ Նահանգների և Կանադայի միջև, իսկ ամենամեծ անապատը Մեծ ավազանն է , որը գտնվում է Միացյալ Նահանգներում: Ամենաերկար գետը Միսիսիպին  է, որն ունի 6019 կիլոմետր երկարություն: Ամենամեծ կղզին Գրենլանդիան է:

Ատակամա  անապատը աշխարհի ամենաչոր վայրն է:

Ամազոնը աշխարհի ամենաջրառատ գետն է։

Կաքավի մասին

Կաքավը գեղեցիկ, աղավնուց խոշոր թռչուն է: Նրա ոտքերը, կտուցն ու կոպերը կարմիր են, մարմինը՝ մոխրագույն: Հոնքերի շուրջը սև գիծ կա, որը հասնում է մինչև ականջները: Կաքավի քաշը 350 — 800 գրամ է: Կաքավները չվող թռչուններ են, ուշ աշնանը ոչ մեծ երամներով չվում են տաք երկրներ:kuropatka