06.05.24

Հայոց լեզու, 7-րդ դասարան

1.Սկզբից տասը- տասներկու նախադասություն ավելացրո՛ւ, որ ամբողջական տեքստ դառնա:

Մեծ-մեծ քայլերով կտրեց-անցավ բակն ու վազելով մոտեցավ փոստարկղին: Նամակն արագ հանեց գրպանից, գցեց արկղը: Վերջ: Ձեռքերը թափ տվեց ու գնաց առաջ:

Ամառային մի տոթ օր էր։ Վաղուց բնությունը կարոտ էր հորդառատ անձրևի։ Միայն սաղարթախիտ ծառերն էին կարծես փրկում մարդկանց։ Փոստատնից բավականին հեռո ապրում էր, մի տղա ով մի օր իր հեռու բարեկամից նամակ էր ստացել։ Նա ուզում էր պատասխան նամակ ուղարկել։ Նա հագնվեց ու գնաց դուրս։ Փոստատունը բավականին հեռու էր և նա ստիպված էր նստել ավտոբուս։ Շուտով անհամբեր սրտով բարեհաջող հասավ կանգառ։ Դրանից հետո մեծ-մեծ քայլերով կտրեց-անցավ բակն ու վազելով մոտեցավ փոստարկղին: Նամակն արագ հանեց գրպանից, գցեց արկղը: Վերջ: Ձեռքերը թափ տվեց ու գնաց առաջ:

2.Դո՛ւրս գրիր ուղղակի խոսքով նախադասությունները, ուղղակի խոսքը դարձրո՛ւ անուղղակի: Աստաֆյան փողոց: Եվրոպա կատարած շրջագայությունից վերադարձել էր բանաստեղծ Չարենցը և ֆիլհարմոնիկի լեփլեցուն դահլիճում պատմում էր իր տեսած քաղաքների մասին: Գավառականից մայրաքաղաքի վերածված փոքրիկ ու ծուռումուտ Երևանի բնակիչներն ամենատարբեր հարցեր էին տալիս բանաստեղծին: Հանկարծ դահլիճի վերջում նստած մի գունատ տղա հարցրեց. -Իսկ ո՞րն է աշխարհի ամենագեղեցիկ փողոցը: Չարենցը նայեց նրան, զգաց, որ սիրահարվածի մեկն է, ու ոչինչ չասաց: Տղան կրկնեց հարցը: Չարենցը մի քիչ էլ լռեց ու ասաց. — Հա՜,դա Նայիբի քուչեն է: Իսկ Նայիբի քուչեն Երևանի ամենանեղ ու կեղտոտ փողոցն էր: կխանգարեր: Այդ փողոցից դուրս էին գալիս լվացքի ու կենցաղային օգտագործման այլ ջրեր ու առու դառնում: Այնպես որ, ոչ մի պատուհան, ոչ մի պատշգամբ ու բակ չէր բացվում այդ փողոցի վրա: Թերևս հին թուրքական թաղամասերից էր մնացել: Տղան նեղացավ, որ Չարենցն իրեն ծաղրում է: Բանաստեղծը պարզաբանեց. -Նայիբի քուչեն աշխարհի ամենալավ փողոցն է, որովհետև….այնտեղ է ապրում իմ սիրած աղջիկը։

Աստաֆյան փողոց: Եվրոպա կատարած շրջագայությունից վերադարձել էր բանաստեղծ Չարենցը և ֆիլհարմոնիկի լեփլեցուն դահլիճում պատմում էր իր տեսած քաղաքների մասին: Գավառականից մայրաքաղաքի վերածված փոքրիկ ու ծուռումուտ Երևանի բնակիչներն ամենատարբեր հարցեր էին տալիս բանաստեղծին: Հանկարծ դահլիճի վերջում նստած մի գունատ տղա հարցրեց թե որն է աշխարհի ամենագեղեցիկ փողոցը: Չարենցը նայեց նրան, զգաց, որ սիրահարվածի մեկն է, ու ոչինչ չասաց: Տղան կրկնեց հարցը: Չարենցը մի քիչ էլ լռեց ու հաստատեց որ դա Նայիբի քուչեն է: Իսկ Նայիբի քուչեն Երևանի ամենանեղ ու կեղտոտ փողոցն էր: Կխանգարեր: Այդ փողոցից դուրս էին գալիս լվացքի ու կենցաղային օգտագործման այլ ջրեր ու առու դառնում: Այնպես որ, ոչ մի պատուհան, ոչ մի պատշգամբ ու բակ չէր բացվում այդ փողոցի վրա: Թերևս հին թուրքական թաղամասերից էր մնացել: Տղան նեղացավ, որ Չարենցն իրեն ծաղրում է: Բանաստեղծը պարզաբանեց որ Նայիբի քուչեն աշխարհի ամենալավ փողոցն է, որովհետև….այնտեղ է ապրում իմ սիրած աղջիկը։

3.Ըստ տրված հետևության՝ պատմի՛ր տեսած, լսած կամ կարդացած մի պատմություն:

Սուտասանը որ իմանա՝ սուտը բռնող չկա, ի՛նչ ասես կհնարի։

Սուտասանը որ իմանա՝ սուտը բռնող չկա, ի՛նչ ասես կհնարի։ Մեր հարևաններից մեկը հակված էր սուտախոսության։ Նրան հաճախ անգամ անվանում էին՝ Փչան Թոդորոս։ Մի անգամ նա պատմեց մեզ իր բանակային հերթական հերուսության մասին, բայց դա իրականում սուտ էր։

4. Ըստ տրված կաղապարների` կազմի՛ր բարդ նախադասություններ: Փորձի՛ր բացատրել՝ ստորակետը այս կառույցներում ինչ դեր ունի:

…………………., այլապես…………….:

Ոչ թե…………., այլ…………………….:

……………….., այլ ոչ թե………………:

Դու պետք է տքնաջան աշխատես, այլապես կձախողես քննությունդ:

Ոչ թե նյութական բարիքներն են կարևոր մարդու համար, այլ հոգևոր արժեքները։

Դու պետք է մտածես ապագայի մասին, այլ ոչ թե այսօրվա ժամանցի:

18.12.23, Հայոց լեզու , 7-րդ դասարան

1.Գրի՜ր մտքերդ՝ «Ամենակարևորը․․․» վերնագրով։

Իմ կյանքի ամենակարևոր մարդիկ իմ ընտանիքի անդամներն են։ Որովհետև նրանք անմնացորդ նվիրված են ինձ, անչափ սիրում ու միշտ կողքիս են։

Դերբայական դարձվածը նախադասության մեջ մեկ անդամ է։ Որպես նախադասության անդամ, նախադասության մեջ այն զբաղեցնում է ենթակայի, ստորոգյալի, գոյականական և բայական անդամի լրացումների պաշտոններ, ինչպես՝
Ճամփորդների դադար առնելը(ենթակա) ճակատագրական եղավ։
Ձախողման պատճառը այդ մարդուն վստահելն(ստորոգելի) էր։

Դերբայական դարձվածի գերադաս անդամը՝ դերբայը, ունենում է ոչ թե ստորոգյալի, այլ իր հետ կապված 4 կարգի լրացում.ենթակա, ստորոգելի կամ վերադիր, խնդիր, պարագա։

Գրի՜ր նախադասություններ դերբայական դարձվածով՝ առաջադաս, միջադաս,վերջադաս ։

Տղան մտնելով դպրոց` զանգը տվեց։

Աղջիկը, որ զբոսնում էր այգում, մի մեծ ծաղկեփունջ էր հավաքել։

Գարնան արևը ժպտում էր՝ փեթակներից հանելով մեղուներին։

Ինքնաստուգում

Գոյական անուն

Գոյականը խոսքի անկախ մաս է, որը պատկանում է անվան կատեգորիային և լրիվ արժեքավոր արտահայտությունների դասին և կարող է նախադասության մեջ հայտնվել որպես նախադասության։

Ածական անուն

Ածականը խոսքի անկախ մասն է, որը նշանակում է առարկայի ոչ ընթացակարգային հատկանիշ և պատասխանում է «ինչ», «դա», «ինչ», «ոնց», «ում» հարցերին: և այլն: Ռուսերենում ածականները փոխվում են ըստ սեռի, դեպքի և թվի և կարող են ունենալ կարճ ձև:

Թվական անուն

Թիվը խոսքի անկախ մաս է, որը ցույց է տալիս առարկաների քանակը, քանակը և կարգը: Պատասխանում է հարցերին՝ ինչքա՞ն: Ի՞նչ թվեր են բաժանվում չորս բառապաշարային կատեգորիաների՝ քանակական և

Հայոց Լեզու

Տրված տեքստերը համեմատի՛ր և գրի՛ր, թե դրանք ինչո՛ վ են տարբերվում:

Ա. Հին Բաբելոնում գետի աղտոտման մեղավորը մահապատժի էր ենթարկվում: Պետրոս Մեծը Սիբիր էր աքսորում այն պետեբուրգցիներին, որոնք լվացքաջուր էին թափում Նևան: Իսկ այսօր մարդկության ունեցած ամբողջ ջուրն է ենթակա վտանգի: Մարդիկ անխնա թունավորում ու կեղտոտում են գետերն ու լճերը, ծովերն ու օվկիանոսները և դեռ ուրախանում են: Հին Եգիպտոսի գրերի մեջ «զզվել» հիեորոգլիֆն արտահայտվել է թեք դիրքով պատկերված ձկան տեսքով: Հնագետները երկար ժամանակ չէին հասկանում այդ տարօրինակ զուգորդումը: Այժմ գիտենք, որ ձուկն աղտոտված ու թթվածնից աղքատացած ջրում է այդպիսի դիրք ընդունում: Երբ թունավոր նյութն սկսում է ջրի մեջ տարածվել, ձկներն ահավոր վախենում են: Նրանք ջրի մակերևույթի մոտ են ելք փնտրում, ցատկում օդ, նետվում ափ: Հոգեվարքի պարը վերջանում է ջղաձգություններով, ապա ձկները սատկում են: Ի՞նչ է մտածում բանական մարդը: Բ. Հին Բաբելոնում գետի աղտոտման մեղավորի աստղը խավարում էր: Պետրոս Մեծը Սիբիր էր քշում այն պետեբուրգցիներին, որոնք լվացքաջուր էին թափում Նևան: Իսկ այսօր մարդկության ունեցած ամբողջ ջրի գլխին է վտանգը կախված:Մարդիկ առանց սրտերը ցավելու թունավորում ու կեղտոտում են գետերն ու լճերը, ծովերն ու օվկիանոսները և դեռ աշխարհքով մեկ են լինում: Հին Եգիպտոսի գրերի մեջ «զզվել» հիեորոգլիֆը հանդես է գալիս թեք դիրքով պատկերված ձկան տեսքով: Հնագետները երկար ժամանակ գլխի չէին ընկնում այդ տարօրինակ կապը: Այժմ գիտենք, որ ձուկն աղտոտված ու թթվածնից աղքատացած ջրում է այդ օրն ընկնում: Երբ թունավոր նյութն սկսում է ջրի մեջ տարածվել, ձկներին անպատմելի սարսափ է պատում: Նրանք ջրի երեսին են ճար ու ճամփա ման գալիս, իրենց ափ գցում: Հոգեվարքի պարը վերջանում է թալիկ-թալիկ գալով, ապա ձկները շունչները փչում են: Ի՞նչ է մտքովն անցակցնում բանական մարդը:

Տրված բառերն ու արտահայտությունները գրի՛ր հոմանիշ դարձվածքների փոխարեն և համեմատի՛ր տրված ու ստացված տեքստերը:

Կոտրվել-Ջարդվել, ջախջախվել, փշրվել, ճեղքվել, պախել:

գտնել- ճարել, հայթայթել:

ամբողջովին-հիմնովին, գլխովին, բոլորապես, համակ, կատարելապես:

վերադարձնել-դարձնել, ետ բերել, ետ տանել, ետ ուղարկել:

ագահ-Աչքածակ, անկուշտ, ծակաչք, անհագ, անկշտում, ընչաքաղց:

ուրախանալ-Զվարճանալ, բերկրել, բերկրանալ, ցնծալ, հրճվել, խնդալ, խայսաւլ,

ժլատ-կցիր, ռիշտ, ճղճիմ, ընչաքաղց, ընչասէփ:

իհարկե- Անշուշտ, Տապա, հարկավ, բա:

շոշափել-Հպել, քսել, շւհե:

հառաչել-Հեծել, տնքալ, տնքտնքալ, թառանչել:

Մի մարդ ձեռքը փակ հարևանից կավե աման վերցրեց: Ամանը պատահաբար ջարդ ու փշուր եղավ: Հարևանի հետ հարաբերությունները չփչացնելու համար մարդը նոր՝ ավելի մեծ ու գեղեցիկ, տակից գլուխ ջնարակված աման ձեռք բերեց ու ժլատի ձեռքը տվեց: Ժլատը աշխարհով մեկ եղավ: Բայց մարդու աչքը ծակ է չէ՞. երբ ձեռք տվեց ամանին, ախ ու վախ արեց. -Նորը, խոսք չկա, շատ լավն է, բայց իմ ամանը յուղով էր ներծծված:

Բառերի ուղիղ և փոխաբերական տարբեր իմաստների, նրանց ձևաիմաստային խմբերի (հոմանիշներ, հականիշներ, նույնանուններ) գործածությունը գեղեցկացնում ու հարստացնում է խոսքը: Դրանց տեղին գործածությունը նաև արտահայտում է խոսողի վերաբերմունքը հաղորդող մտքի նկատմամբ: Քանի որ խոսքի ոճավորումը կատարվում է բառերով, խոսքում շատ կարևոր է բառի ընտրությունը:

Տրված արմատներով բաղադրյալ (բարդ և ածանցավոր) բառեր կազմի՛ր` դրանք դնելով նոր բառերի սկզբում մեջտեղում և վերջում:

Ձեռք, հյուր, հույս, վերջ, գետ, (գիտ), գետ: