Քորդավորների բազմազանությունը

Բոլոր քորդավորները ունեն որոշակի օրգան, որը կոչվում է “քորդա”։ Քորդան ձգուն լարի նման ձգվում է կենդանու ողջ մարմնով։ Այն կատարում է ողնաշարի դեր, բայց որոշ քորդավորների մոտ այն վաղ զարգացման ժամանակ դառնում է ողնաշար։ Քորդի առջև որոշ քորդավորների մոտ տեղադրված են խռիկներ ու իրենք պահպանվում են ողջ կյանքի ժամանակ բայց որոշ քորդավորների մոտ իրենք վաղ զարգացման ժամանակ դառնում են թոքեր։

  • Քանի՞ անգամ է ամենամեծ չափերով քորդավոր կենդանին իր չափերով գերազանցում ամենափոքրին։

(Քանի որ գրքում այս հարցի պատասխանը չկա՝ ես կպատասխանեմ տեղեկություններով այլ կայքերից)

Ամենափոքր քորդավորների մի տեսակ կա, որը պատկանում է թրթուրաքորդավոր ենթատիպն, որոնց չափը ընդամենը մի քանի միլիմետր է (0.3 մմ կամ 300 միկրոմետր): Ամենամեծ քորդավոր կենդանին է կապույտ կետը, որի երկարությունը հասնում է մինչև 20-24 և նույնիսկ 33 մետրի։

Այսպիսով – իմանալով, որ 33 մետրը դա 34000 մմ դա նշանակում է, որ ամենամեծ քորդավոր կենդանին 30 հազար անգամ ավելի մեծ է քան ամենափոքրը։

  • Ի՞նչ է քորդան

Ինչպես ես նշեցի վերին՝ քորդան ձգուն լարի նման ձգվում է կենդանու ողջ մարմնով։ Այն կատարում է ողնաշարի դեր, բայց որոշ քորդավորների մոտ այն վաղ զարգացման ժամանակ դառնում է ողնաշար։

Դեկտեմբերի 25-հունվարի 8 Կենսաբանություն

Լրացուցիչ աշխատանք, պատասխանել հարցերին․

  • Ի՞նչ նշանակություն ունեն աղեխորշավորները բնության մեջ և մարդու կյանքում։

Իրենք կարևոր դեր ունեն մարդու կյանքում օրինակ մաքրելով օվկիանոսը ջուրը վնասակար նյութերից։

  • Ի՞նչ է ռեգեներացիան

Աղեխորշավորների դասի կենդանիները ունեն մի Առանձնահատկություն – իրենց կորցրած կամ կտրված մարմնի մասը իրենք կարող են վերականգնել, դա էլ կոչվում է ռեգեներացիա։

  • Ինչպե՞ս է բազմանում պոլիպ Հիդրան

Գրքում կոնկրետ պատասխան չկա բայց ես կարծում եմ որ եթե Հիդրան ունի սպերմատազոիդներ նա հաստատ բազմանում է սեռական ձևով։

  • Ներկայացնել պոլիպ Հիդրայի արտաքին և ներքին կառուցվածքը

Ինչպես բոլոր աղեխորշավորների կենդանիները – Հիդրայի մարմնի արտաքին մասը կաղմված է էկտոդերմից իսկ ներքին մասը էնտոդերմից: Իր բերանի կողքերի մոտ նա ունի շոշափուկներ որոնցով նա շարժվում և որս է բռնում։ Նա նաև ունի բեռանային խոռոչ որի մեջ նա մարսում է ուտելիքը։