Դաս 21

Ի՞նչ է էլեկտրամագնիսական դաշտը։
Էլեկտրամագնիսական դաշտը էլեկտրական և մագնիսական դաշտերի միասնական դաշտն է, որը տարածվում է տարածության մեջ։

Ի՞նչն են անվանում էլեկտրամագնիսական ալիք։
Տարածության մեջ տարածվող էլեկտրամագնիսական դաշտի տատանումներն են։

Գրեք էլեկտրամագնիսական ալիքի տարածման արագության, ալիքի երկարության և տատանումների հաճախության կապն արտահայտող բանաձևը։

Որքա՞ն է էլեկտրամագնիսական ալիքի տարածման արագությունը վակուումում։

Պատկերեք ռադիոկապի իրականացման պարզագույն սխեման։
Հաղորդիչ → Անտենա → Էլեկտրամագնիսական ալիք → Ընդունիչ անտենա → Ընդունիչ։

Ինչպե՞ս է իրականացվում ռադիոհեռագրային կապը։
Ռադիոալիքներով փոխանցվում են ազդանշաններ (օրինակ՝ Մորզեի կոդով)։

Ո՞ր պրոցեսն է կոչվում մոդուլում։
Մոդուլումը այն պրոցեսն է, երբ բարձր հաճախության ալիքի պարամետրերը փոխվում են ըստ հաղորդվող ազդանշանի։

Ի՞նչ է դետեկտորը։
Դետեկտորը սարք է, որը մոդուլացված ալիքից առանձնացնում է օգտակար ազդանշանը։

Ի՞նչ հիմնական մասերից է կազմված բջջային հեռախոսացանցը։
Բջջային հեռախոսներ, բազային կայաններ և կենտրոնական կայան։

Ի՞նչ է համացանցը։
Համացանցը համաշխարհային համակարգչային ցանց է, որը միացնում է միլիոնավոր համակարգիչներ։

Оставить комментарий