Թեմա՝ Պարաբոլի տեղաշարժերը։
1. Տրված է y = x2 ֆունկցիայի գրաֆիկը։ Այն y-ների առանցքի երկայնքով ձգեցին a անգամ, այնուհետև տեղաշարժեցին b միավորով ձախ և c միավորով ներքև։ Արդյունքում ստացվեց
y = 5 (x + 4)2 − 2 ֆունկցիայի գրաֆիկը։ Գտնել a-ն, b-ն ու c-ն։
y =-3(x-5)2+7

2․ Տրված է y = − x2 ֆունկցիայի գրաֆիկը։ Այն y-ների առանցքի երկայնքով ձգեցին 3 անգամ,
այնուհետև տեղաշարժեցին 5 միավորով աջ և 7 միավորով վերև։ Ո ՞ր ֆունկցիայի գրաֆիկը
ստացվեց։
3․ Տրված է y = x2 ֆունկցիայի գրաֆիկը։ Այն սեղմեցին a անգամ, այնուհետև տեղաշարժեցին 4
միավորով ներքև։ Արդյունքում ստացվեց y = 1/8 x2 − 4 ֆունկցիայի գրաֆիկը։ Գտնել a-ն։
4․ Տրված է y = x2 ֆունկցիայի գրաֆիկը։ Ի՞նչ ձևափոխություններ է պետք կատարել, որպեսզի
ստացվի հետևյալ ֆունկցիայի գրաֆիկը.
ա) y = 3x2 − 5, բ) y = (x − 2)2 − 15, գ) y = 4(x − 3)2 + 6։
5․ Տրված է f(x) = 2 (x − 5)2 + y0 ֆունկցիան։ Հայտնի է, որ այդ ֆունկցիայի արժեքների տիրույթը
[6, + ∞) միջակայքն է։ Գտնել f(x) ֆունկցիայի գրաֆիկի գագաթի կոորդինատները։
6․ Տրված է f(x) = 4(x − 1)2 + y0 ֆունկցիան։ Ֆունկցիայի գրաֆիկի գագաթը (1, − 3) կոորդինատներով կետն է։ Գտնել y0-ն։ Գտնել f(x) ֆունկցիայի գրաֆիկի և Oy առանցքի հատման կետի կոորդինատները։
7․ Տրված է f(x) = − 4/5 (x − 5)2 + y0 ֆունկցիան։ Հայտնի է, որ f(x) ֆունկցիայի գրաֆիկը Oy առանցքի հետ հատվում է (0, − 9) կետում։ Գտնել ֆունկցիայի գրաֆիկի գագաթի կոորդինատները։
8․ Ինչպիսի՞ տեղաշարժեր է պետք կատարել f(x) = (x − 1)2 + 6 ֆունկցիայի գրաֆիկի հետ, որպեսզի ստացվի g(x) = (x + 2)2 − 1 ֆունկցիայի գրաֆիկը։