Պարապմունք 24

1.Տրված է y = x2 ֆունկցիայի գրաֆիկը։ Այն y-ների առանցքի երկայնքով ձգեցին a անգամ, այնուհետև տեղաշարժեցին b միավորով ձախ և c միավորով ներքև։ Արդյունքում ստացվեց
y = 5 (x + 4)2 − 2 ֆունկցիայի գրաֆիկը։ Գտնել a-ն, b-ն ու c-ն։

a=5, b=4,c=(-2)

2․ Տրված է y = − x2 ֆունկցիայի գրաֆիկը։ Այն y-ների առանցքի երկայնքով ձգեցին 3 անգամ,
այնուհետև տեղաշարժեցին 5 միավորով աջ և 7 միավորով վերև։ Ո ՞ր ֆունկցիայի գրաֆիկը
ստացվեց։

y=-3(x-5)2+7

3․ Տրված է y = x2 ֆունկցիայի գրաֆիկը։ Այն սեղմեցին a անգամ, այնուհետև տեղաշարժեցին 4
միավորով ներքև։ Արդյունքում ստացվեց y =  1/8  x2 − 4 ֆունկցիայի գրաֆիկը։ Գտնել a-ն։

a=1/8

4․ Տրված է y = x2 ֆունկցիայի գրաֆիկը։ Ի՞նչ ձևափոխություններ է պետք կատարել, որպեսզի ստացվի հետևյալ ֆունկցիայի գրաֆիկը.
ա) y = 3x2 − 5, Այն y-ների առանցքի երկայնքով ձգեցին 3 անգամ, այնուհետև տեղաշարժեցին 5 միավորով ներքև։

բ) y = (x − 2)2 − 15, Այն x-ների առանցքի երկայնքով տեղաշարժեցին 2 միավորով աջ և 15 միավորով ներքև։

գ) y = 4(x − 3)2 + 6։ Այն y-ների առանցքի երկայնքով ձգեցին 4 անգամ, այնուհետև տեղաշարժեցին 3 միավորով աջ և 6 միավորով վերև։

5․ Տրված է f(x) = 2 (x − 5)2 + y0 ֆունկցիան։ Հայտնի է, որ այդ ֆունկցիայի արժեքների տիրույթը
[6, + ∞) միջակայքն է։ Գտնել f(x) ֆունկցիայի գրաֆիկի գագաթի կոորդինատները։

(5,6)

6․ Տրված է f(x) = 4(x − 1)2 + y0 ֆունկցիան։ Ֆունկցիայի գրաֆիկի գագաթը (1, − 3) կոորդինատներով կետն է։ Գտնել y0-ն։ Գտնել f(x) ֆունկցիայի գրաֆիկի և Oy առանցքի հատման կետի կոորդինատները։

(0,1)

7․ Տրված է f(x) = −  4/5  (x − 5)2 + y0 ֆունկցիան։ Հայտնի է, որ f(x) ֆունկցիայի գրաֆիկը Oy առանցքի հետ հատվում է (0, − 9) կետում։ Գտնել ֆունկցիայի գրաֆիկի գագաթի կոորդինատները։

(5,11)

8․ Ինչպիսի՞ տեղաշարժեր է պետք կատարել f(x) = (x − 1)2 + 6 ֆունկցիայի գրաֆիկի հետ, որպեսզի ստացվի g(x) = (x + 2)2 − 1 ֆունկցիայի գրաֆիկը։

3 միավոր ձախ և 7 միավոր ներքև

Оставьте комментарий