Պատմություն 10.26.25

Մելիքյան ազգանունը գալիս է «մելիք» բառից։
Հայերենում «մելիք» նշանակում է իշխան, ազնվական, տեղական կառավարիչ։
Այս տիտղոսը միջնադարում տրվել է որոշ հայ ազնվականներին, հատկապես Արցախում (Լեռնային Ղարաբաղ) և Սյունիքում, որոնք ղեկավարում էին փոքր իշխանություններ։

«Մելիքյան» բառացիորեն նշանակում է մելիքի (իշխանի) որդի կամ սերունդ։

Այս ազգանունը հիմնականում արմատ ունի Արցախում և Սյունիքում, որտեղ հայտնի էին մելիքական տներ՝ օրինակ ՄելիքՇահնազարյաններ, Մելիք-Իսրայելյաններ, ՄելիքԲեգլարյաններ և այլն։

Մեր ընտանիքի ընտանիքի ազգանունը՝ Մելիքյան, կապված է հենց այդ տարածաշրջանի մելիքական ավանդույթի հետ։

Իմ մայրական կողմը՝ Պետրոսյանները, ծագումով Շուշիից են։ 1920 թվականին, Շուշիի ողբերգական իրադարձություններից հետո, նրանք տեղափոխվել են Գորիս, որտեղ էլ հաստատվել են և շարունակել իրենց ընտանիքի պատմությունը։