Ոշոյի Առակները

Երեք խորհուրդ

Մի մարդ բռնեց փոքրիկ թռչուն:

-Բաց թող ինձ, և ես քեզ կտամ երեք կարևոր խորհուրդ,_ասաց նրան թռչնակը:

Առաջին խորհուրդը թռչնակը խոստացավ տալ, երբ մարդը նրան բաց կթողներ ձեռքից, երկրորդը՝  երբ  կնստեր ճյուղին, և երրորդը՝ երբ կբարձրանար բլրի գագաթը: Մարդը համաձայնվեց և հարցրեց, թե որն է նրա առաջին խորհուրդը:

-Երբ կզրկվես ինչ-որ բանից, մի ափսոսա երբեք: Մարդը բաց թողեց թռչնակին, և թռչնակը երգեց ճյուղի վրայից.

-Մի հավատա այն ամենին,ինչն  անհեթեթ է և չունի փաստեր:

Բարձրանալով բլրի գագաթը՝ թռչնակը այնտեղից բղավեց.

-Ես կուլ եմ տվել երկու մեծ զմրուխտ: Ինձ սպանելով` դու կստանայիր այն:

Հուսահատված մարդը գլուխը վերցրեց ափերի մեջ:

-Տուր ինձ գոնե երրորդ խորհուրդը,- ասաց նա ուշքի գալով:

— Ինչի՞դ է պետք երրորդ խորհուրդը,- ձայն տվեց թռչնակը,- եթե դու ափսոսացիր այն ամենի համար, ինչ կորցրել էիր և հավատացիր անհեթեթությանը: Մտածիր`ինչպես կարող է մի փոքրիկ թռչնակի մեջ տեղավորվել երկու մեծ զմրուխտ: Դու հիմար ես, և իմ խորհուրդները քեզ չեն օգնի:

Այս պատմությունը մի մարդու և մի խելացի թռչնակի մասին է, ով երեք կարևոր խորհուրդ է տալիս։ Այն ուսուցանում է հետևյալը․

  1. Մի ափսոսա կորցրածի համար,
  2. Մի հավատա անհեթեթ բաների՝ առանց փաստերի,
  3. Խորհուրդները միայն այն ժամանակ են օգնում, երբ մարդը հետևում է դրանց։

Թռչնակը նրան 3 խորուրդ տվեց որոնք էին

-Երբ կզրկվես ինչ-որ բանից, մի ափսոսա երբեք:

-Մի հավատա այն ամենին,ինչն  անհեթեթ է և չունի փաստեր:

-Երրորդ խորուրդը թրչնակը չասեց որովհետև մարդը չեր հետևել այն 2 խորուրդները որոնք տվել էր թռչնակը և այդ պատճառով նրան 3 խորուրդը չտվեծ թռչնակը։

Պատմությունը ցույց է տալիս, թե ինչպես մարդը չի հետևում այդ խորհուրդներին ու տուժում է իր հիմարությունից։

Վարպետն ու թեյի բաժակը

Վաղո˜ւց, շատ վաղուց մի ծպտված Վարպետ ճամփորդում էր իր աշակերտների հետ: Ո՛չ հագուստով, ո՛չ պահվածքով նա չէր տարբերվում մյուս ճամփորդներից: Նրանք կանգ առան մի պանդոկում՝ գիշերելու: Պանդոկի տերն առավոտյան նրանց թեյ ու նախաճաշ հյուրասիրեց: Մինչ վարպետն ու իր աշակերտները թեյում էին, պանդոկապանը, ի նշան հարգանքի, հանկարծ ընկավ Վարպետի ոտքերը: Աշակերտները խիստ զարմացան. որտեղի՞ց կարող էր նա իմանալ, որ իրենց մեջ Վարպետ կա:

Ո՞վ էր բացահայտել իրենց գաղտնիքը պանդոկի տիրոջը: Վարպետը ծիծաղեց և ասաց.

-Մի՛ զարմացեք, հարցրեք հենց նրան, թե ինչպես ճանաչեց ինձ:

Աշակերտները հարցրին պանդոկապանին.

-Ինչպե՞ս գլխի ընկար, որ նա Վարպետ է:

-Ես չէի կարող չճանաչել,- ասաց տերը, — տարիներ շարունակ սեղան եմ գցում իմ հյուրերի առաջ: Ես հազարավոր մարդկանց եմ հանդիպել, սակայն չեմ հանդիպել մի մարդու, ով այդքան սիրով կարող է նայել թեյի այս սովորական ու անշուք բաժակին:

«Վարպետն ու թեյի բաժակը» պատմում է մի վարպետի մասին, ով իր աշակերտների հետ կանգ է առնում մի պանդոկում։ Պանդոկի տերը նրան ճանաչում է ոչ թե արտաքինով կամ խոսքով, այլ նրա սրտով — նրա՝ սովորական թեյի բաժակին սիրով նայելու ձևից։ Այս պատմությունը ընդգծում է, որ իրական մեծությունը երևում է ոչ թե արտաքինով, այլ մարդու վերաբերմունքով անգամ ամենապարզ բաների հանդեպ։