Առաջադրանք 1
«Իմ արժեքներն ու ակնկալիքները նոր ուսումնական տարում»
Ա. Իմ արժեքները և վերաբերմունքը ուսման հանդեպ
1.Ի՞նչը քեզ համար ամենակարևորն է դպրոցում սովորելիս․ գիտելիք, ընկերություն, արդարություն, հաջողություն, ստեղծագործականություն, թե՞ ուրիշը։
գիտելիք, հաջողություն
2.Ի՞նչ արժեք ես ամենից շատ գնահատում քո դասընկերների մեջ (օր.՝ անկեղծություն, փոխօգնություն, հարգանք)։
Պարտաճանաչություն, գիտելիքը․
3.Որոնք են այն հանգամանքները, որոնք քեզ խանգարում են լավ սովորել կամ կենտրոնանալ։
ինտերնետը և դասընկերների աղմուկը․
4.Ի՞նչ կուզեիր, որ դպրոցը կամ դասերը քեզ ավելի շատ տային այս տարի։
Նոր դասացանկ Աստվածաշնչյան ուսուցում։
5.Ինչպե՞ս ես պատկերացնում «լավ դասարանը»․ ի՞նչ որակներ պետք է ունենա դասարանը որպես թիմ։
Իրար հետ խոսալ,շբվել և վստահել
Բ. Իմ նպատակներն ու հմտությունները
6.Որոնք են այն երեք հմտությունները, որ կուզեիր զարգացնել այս ուսումնական տարում (օր.՝ քննադատական մտածողություն, թիմային աշխատանք, հանրային խոսք, պատմական վերլուծություն)։
թիմային աշխատանք
7.Ի՞նչ գիտելիք կամ թեմա է քեզ առավել հետաքրքիր պատմության մեջ, որ կուզեիր խորացնել։
Կուզեի, որ Մոնթե Մելքոնյանի և Անդրանիկ Զորավարի մասին թեմա ունենայինք։
8.Կուզե՞իր մասնակցել նախագծային աշխատանքների (օր.՝ փոքր հետազոտություն, ներկայացում, թիմային նախագիծ)․ ինչ թեմայով։
Եթե անյ ինձ հետաքրքիր լինի
9.Եթե ուսումնական տարվա վերջում նայես հետ՝ ի՞նչ կուզեիր ասել․ «Ես կարողացա․․․»։
Ես կարողացա Ավարտել 9 դասարան
10.Ի՞նչն է քեզ ամենից շատ մոտիվացնում սովորել․ գնահատականը, ուսուցչի ու ծնողների կարծիքը, անձնական հետաքրքրությունը, թե՞ ապագայի մասնագիտության մասին պատկերացումը։
Գնահատականը
Հայոց ցեղասպանության քաղաքականության սկիզբը Օսմանյան կայսրությունում-
1.ԱՆՈՒՆՆԵՐ ԵՎ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Բացատրի՛ր և բնութագրի՛ր
Աբդուլ Համիդ II -Օսմանյան սուլթան (1876–1909), հայտնի «Կարմիր սուլթան» անունով, իրականացրեց բռնաճնշումների ու կոտորածների քաղաքականություն հայերի նկատմամբ։
«Համիդիե» — Կուրդական հեծելազոր, ստեղծված Աբդուլ Համիդ II-ի կողմից՝ հայերի կոտորածներին մասնակցելու և արևելյան նահանգներում հայերին ահաբեկելու նպատակով։
պանիսլամիզմ — Կրոնա-քաղաքական գաղափարախոսություն, որի նպատակն էր բոլոր մուսուլմաններին միավորել խալիֆի՝ սուլթանի իշխանության ներքո։
Կարին — Էրզրումի հայկական պատմական անունը։ Հայկական մշակութային ու քաղաքական կենտրոն։
Սասուն — Հայկական գավառ, որտեղ 1894 թ․ տեղի ունեցավ ինքնապաշտպանական հերոսամարտ՝ ընդդեմ թուրքական բռնությունների։
Վան — Հայկական քաղաք, որտեղ հայերը բազմիցս կազմակերպել են ինքնապաշտպանություն (հատկապես 1896-ին և 1915-ին)։
Զեյթուն — Կիլիկյան գավառ, հայտնի իր ազատասեր ու մարտական բնակչությամբ, 1895-ին հերոսական ինքնապաշտպանություն կազմակերպեց։
Կ.Պոլիս — Կոստանդնուպոլիս, Օսմանյան կայսրության մայրաքաղաքը, նաև հայկական քաղաքական ու մշակութային կենտրոն։
Տրապիզոն — Սև ծովի ափին գտնվող քաղաք, որտեղ նույնպես բնակվում էին հայեր։
Մեծն Մուրադ — այ ազգային-ազատագրական շարժման գործիչ, մասնակցել է Սասունի ու Վանի ինքնապաշտպանություններին։
Զեքի — Օսմանյան զորքերի հրամանատար, մասնակցել է հայերի դեմ ճնշումներին։
Գում Գափու — Կոստանդնուպոլսի հայկական պատրիարքարանի շենքի առջևի հրապարակ, որտեղ 1890-ին հայ երիտասարդները ցույց կազմակերպեցին։
Բաբ Ալի — Օսմանյան կառավարության նստավայր Կոստանդնուպոլսում։
Աղասի — Հայ ազատամարտիկներից։
Նազարեթ Չավուշ — Հայ Ֆիդայի, ակտիվ մասնակցել է ազատագրական շարժմանը։
Սանդուխ — Հայկական գաղտնի կազմակերպություն, որը զբաղվում էր քաղաքական-հեղափոխական գործունեությամբ։
Էդհեմ — Օսմանյան պաշտոնյա, մասնակցել է կոտորածների կազմակերպմանը:
Մկրտիչ Ավետիսյան — Հայ ազգային գործիչ, ազատագրական շարժման առաջնորդներից։
Վարդան — Հայ Ֆիդայի, մասնակցել է ազատագրական կռիվներին։
Խանասոր — 1897 թ․ հայ Ֆիդայի-ների կազմակերպած պատժիչ արշավը ադրբեջանցի քուրդ մազրիկ ցեղի դեմ։
«Դեղին գիրք» — Ֆրանսիայի կառավարության հրապարակած փաստաթղթերի ժողովածու, որտեղ ներկայացված էին հայերի կոտորածների վերաբերյալ վկայություններ։
2.ՀԻՄՆԱԿԱՆ ԳԱՂԱՓԱՐՆԵՐ
ա. Ներկայացրո՛ւ։ Ի՞նչ նախապատրաստական քայլեր կատարվեցին մինչ կոտորածների սկսելը։ Ինչո՞ւ
ստեղծվեցին «Համիդիե» հեծելագնդերը։
Օսմանյան կառավարությունը զինաթափեց հայերին։
Ստեղծվեցին «Համիդիե» հեծելագնդերը՝ քրդերին զինելու և հայերի դեմ օգտագործելու համար։
Սկսվեց հայերի դեմ բամբասանքների ու քարոզչության տարածում։
բ. Նշի՛ր։ Ո՞ր քայլերը նպաստեցին Զեյթունի ինքնապաշտպանության հաղթանակին։
Զեյթունցիների մարտական պատրաստվածությունը։
Լեռնային դիրքերի առավելությունը։
Համախմբվածությունը և միասնականությունը։
գ. Քննի՛ր։ Ինչո՞ւ վանեցիները վայր դրեցին զենքերը։
Արդյոք դա ճի՞շտ որոշում էր։
Վանեցիները զենքերը վայր դրեցին, քանի որ օսմանյան իշխանությունները խոստացել էին, որ կփրկեն խաղաղ բնակչությանը։ Սակայն դա սխալ որոշում էր, քանի որ դրանից հետո սկսվեցին զանգվածային կոտորածներ։
3.ՔՆՆԱԴԱՏԱԿԱՆ ՄՏԱԾՈՂՈՒԹՅՈՒՆ
1. Ճանաչի՛ր ազդեցությունը։ Ի՞նչ նշանակություն
ունեցան ինքնապաշտպանական մարտերը։
Ցույց տվեցին հայերի կամքը և ազատության ձգտումը։
Դարձան ոգեշնչման աղբյուր հաջորդ սերունդների համար։
2. Վերլուծի՛ր։ Կոտորածների իրականացման մեջ ի՞նչ
նշանակություն ունեցան կրոնը և մուսուլման հոգևոր
առաջնորդները։
Մուսուլման հոգևոր առաջնորդները հայերի դեմ ատելություն քարոզեցին։
Կրոնը օգտագործվեց որպես զենք՝ հայերին «անհավատ» հայտարարելով։
3. Բացատրի՛ր։ Ի՞նչ հանգամանքներ խանգարեցին
Աբդուլ Համիդ II-ին իրականացնելու հայերի ամբողջական ոչնչացումը
Միջազգային ճնշումները (Ռուսաստան, Անգլիա, Ֆրանսիա)։
Հայերի ինքնապաշտպանական շարժումները։
Օսմանյան կայսրության ներսում տնտեսական ու քաղաքական ճգնաժամերը։