1.Ո՞ր շարքի բոլոր բառերում և բառաձևերում է գրվում է.
- ամենաէական, քրիստոնեություն, երբևիցե, ինչևէ
- հնէաբան, պատնեշ, չէինք, առէջաթել
- եղերերգ, ափեափ, չենք, լայնէկրան
- դողէրոցք, Հրազդանհէկ, չէի, անէ
2.Ո՞ր շարքի բոլոր բառերում է գրվում ե.
- անեզր, խուռներամ, երբևէ, նախօրե
- նրբերշիկ, լայնեզր, լուսերես,անէացում
- բազմերանգ, օրըստօրե, հրեշ, դողէրոցք
- ինչևիցե, եղերերգ, գեղուղեշ, աներկբա
3.Ո՞ր շարքի բոլոր բառերում է գրվում օ.
- անօրեն, տնօրինություն, օրըստօրե, օրորել
- մեղմորեն, մեղմօրոր, միջօրեական, քառորդ
- առօրեական, աշխարհազօր, հօգուտ, հօդս ցնդել
- ապօրինի, նախօրե, վաղօրոք, հանրօգուտ
4.Ո՞ր շարքի բոլոր բառերում է գրվում օ.
- հնօրյա, փայտոջիլ, միջօրեական, օրեցօր
- նախօրոք, աշխարհազօր, ազգօգուտ, գիշերօթիկ
- հանապազորդ, անօթևան, թախծօրոր, ականջօղ
- հանապազօր, առօրյա, անօրինություն, ոսկեզօծ
5.Ո՞ր շարքի բոլոր բառերում է գրվում ո.
- արագոտն, պնդօղակ, հոտնկայս, հրանոթ
- քնքշօրոր, հնգօրյակ, վաղորդյան, նրբորեն
- հանրօգուտ, անորակ, հատորյակ, հանապազօր
- հանապազորդ, եռոտանի, կրծոսկր, լացուկոծ
6.Ո՞ր շարքի բոլոր բառերում է գրվում ը.
- խոչենդոտ, անընտել, ակնթարթ, մթնկա
- կորնթարդ, որոտընդոստ, առընթեր, սրընթաց
- օրըստօրե, հյուրընկալ, գահընկեց, անընդմեջ
- ինքնըստինքյան, լուսնկա, ճեպընթաց, մերթընդմերթ
7.Ո՞ր շարքի բոլոր բառերում է գրվում և.
- թեթևոտն, հոգևորդի, գոտևորել, եղրևանի
- սերկևիլ, հևք, կարևոր, հետևակ
- որևէ, հոգևոր, հոգեվարք, ոսկևորել
- բևեկնախեժ, երևույթ, գերեվարել, սեթևեթել
8.Ո՞ր շարքի բոլոր բառերում է գրվում և.
- արևակն, երևակել, ոսկեվազյան, գոտևորել
- ագևոր, ալևոր, ձևույթ, արևկա
- եղրևանի, արևմտաեվրոպական, օթևան, արևառ
- կարևոր, հոգեվիճակ, հոգևոր, հևիհև
9.Ո՞ր շարքի բոլոր բառերում է գրվում եվ.
- հոգեվիճակ, արևավառ, ագևոր, ոսկեվաճառ
- կարեվեր, գերեվարել, տարեվերջ, գոտևորել
- արևմտաեվրոպական, ոսկեվարս, անձրևային, սերկևիլ
- ագեվազ, գինեվաճառ, ուղեվճար, դափնեվարդ
10.Ո՞ր շարքի բոլոր բառերում և բառաձևերում է գրվում յ.
- տույժ, հեռակաել, էական, արքայորդի
- ատամնաբույժ, Սերգեյի, հայելազարդ, լռելյայն
- Նաիրի, սկեսրայր, երեխայի, աղյուսակ
- խնայել, հետիոտն, ջղային, աշխույժ
11. Ո՞ր շարքի բոլոր բառերում և բառաձևերում է գրվում յ.
- այծյամ, ջղային, բրաբիոն, ժողովածույում
- բարյացակամ, արքայորդի, լռելյայն, կաթսայատուն
- պատանյակ, սերմացույի, միլիոն, մարմարյա
- ռնգեղջյուր, դշխոյական, ակացիա, Ամալյա
12. Ո՞ր շարքի բոլոր բառերում է գրվում բ.
- ողբասաց, ջրարբի, սրբապատկեր, հղփանալ
- նրբաճաշակ, հարբեցող, արբշիռ, գրաբար
- երբեմնի, դարպաս, աղբարկղ, դարբին
- արբունք, աղբյուր, անխափան, նրբաթել
13. Ո՞ր շարքի բոլոր բառերում է գրվում պ.
- հափշտակել, թփրտալ, ճամպրուկ, ընդհուպ
- Ծոփք, թարփ, պապակ, ճեպընթաց
- հպանցիկ, ծոպավոր, ճողոպրել, հապշտապ
- դարպաս, ամպշող, թմբլիկ, ըմպանակ
14. Ո՞ր շարքի բոլոր բառերում է գրվում փ.
- խարխափել, ծոպավոր, ճեփ-ճերմակ, թրմփալ
- հափրուկ, երկնահուպ, սփրթնել, թրմփոց
- շամփրել, քարակոփ, Հռիփսիմե, ոսկեծուփ
- կոփերիզ, երպնաթույր, հղփանալ, արփի
15. Ո՞ր շարքի բոլոր բառերում է գրվում գ.
- շագանակագույն, զիգզագաձև, Վարդգես, վարգել
- ճաքճքել, նորոգել, հեղգ, դրասանգ
- ծեգ, սգազգեստ, հագագ, արքունիք,
- ճրագալույց, ճգնակյաց, օձիք, գոգեվոր
16. Ո՞ր շարքի բոլոր բառերում է գրվում կ.
- վարկաբեկել, սայթաքել, փակցնել, շագանակ
- մակաղել, քողտիկ, համաճարակ, վարակ
- հարկահավաք, աքցան, փեղկ, անհարկի
- դիցուք, մակույկ, նախկին, նախքան
17. Ո՞ր շարքի բոլոր բառերում է գրվում ք.
- հմայք, սրնքակալ, սուգ, վարակիչ
- Սուքիաս, եզերք, շոգեքարշ, վարկանիշ
- կառք, չոքել, մարագ, շքերթ
- բազրիք, ընդրեք, բերանքսիվայր, տաքդեղ
18. Ո՞ր շաքի բոլոր բառերում է գրվում դ.
- երթիկ, երդվյալ, անդադար, որթատունկ
- կորնթարդ, անհողդողդ, արդուկ, խորդություն
- ստահոդ, որդնել, անդամալույծ, վարսանդ
- դդում, վաղորդյան, Տրդատ, բաղդատել
19. Ո՞ր շարքի բոլոր բառերում է գրվում տ.
- բիրտ, թատերգություն, խախուտ, աղոթք
- խրտվիլակ, գաղտուկ, գրտնակ, զարտուղի
- կրտսեր, ճտքավոր, մթնոլորտ, սփրթնել
- փտախտ, փութկոտ, քողտիկ, խոտարք
20. Ո՞ր շարքի բոլոր բառերում է գրվում թ.
ակութ, անթացուպ, երթուղի, ընտանալ
վաթսուն, անութ, փտեցում, փութկոտ
արթմնի, կարթ, արթուկ, զվարթություն
զարթուցիչ, ակնթարթ, հայթայթել, խայթալ