Պատմություն 9-րդ դասարան

Առաջադրանք 1

«Իմ արժեքներն ու ակնկալիքները նոր ուսումնական տարում»

Ա. Իմ արժեքները և վերաբերմունքը ուսման հանդեպ

1.Ի՞նչը քեզ համար ամենակարևորն է դպրոցում սովորելիս․ գիտելիք, ընկերություն, արդարություն, հաջողություն, ստեղծագործականություն, թե՞ ուրիշը։

գիտելիք, հաջողություն

2.Ի՞նչ արժեք ես ամենից շատ գնահատում քո դասընկերների մեջ (օր.՝ անկեղծություն, փոխօգնություն, հարգանք)։

Պարտաճանաչություն, գիտելիքը․

3.Որոնք են այն հանգամանքները, որոնք քեզ խանգարում են լավ սովորել կամ կենտրոնանալ։

ինտերնետը և դասընկերների աղմուկը․

4.Ի՞նչ կուզեիր, որ դպրոցը կամ դասերը քեզ ավելի շատ տային այս տարի։

Նոր դասացանկ Աստվածաշնչյան ուսուցում։

5.Ինչպե՞ս ես պատկերացնում «լավ դասարանը»․ ի՞նչ որակներ պետք է ունենա դասարանը որպես թիմ։

Իրար հետ խոսալ,շբվել և վստահել

Բ. Իմ նպատակներն ու հմտությունները

6.Որոնք են այն երեք հմտությունները, որ կուզեիր զարգացնել այս ուսումնական տարում (օր.՝ քննադատական մտածողություն, թիմային աշխատանք, հանրային խոսք, պատմական վերլուծություն)։

թիմային աշխատանք

7.Ի՞նչ գիտելիք կամ թեմա է քեզ առավել հետաքրքիր պատմության մեջ, որ կուզեիր խորացնել։

Կուզեի, որ Մոնթե Մելքոնյանի և Անդրանիկ Զորավարի մասին թեմա ունենայինք։

8.Կուզե՞իր մասնակցել նախագծային աշխատանքների (օր.՝ փոքր հետազոտություն, ներկայացում, թիմային նախագիծ)․ ինչ թեմայով։

Եթե անյ ինձ հետաքրքիր լինի

9.Եթե ուսումնական տարվա վերջում նայես հետ՝ ի՞նչ կուզեիր ասել․ «Ես կարողացա․․․»։

Ես կարողացա Ավարտել 9 դասարան

10.Ի՞նչն է քեզ ամենից շատ մոտիվացնում սովորել․ գնահատականը, ուսուցչի ու ծնողների կարծիքը, անձնական հետաքրքրությունը, թե՞ ապագայի մասնագիտության մասին պատկերացումը։

Գնահատականը

Հայոց ցեղասպանության քաղաքականության սկիզբը Օսմանյան կայսրությունում-

1.ԱՆՈՒՆՆԵՐ ԵՎ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Բացատրի՛ր և բնութագրի՛ր


Աբդուլ Համիդ II -Օսմանյան սուլթան (1876–1909), հայտնի «Կարմիր սուլթան» անունով, իրականացրեց բռնաճնշումների ու կոտորածների քաղաքականություն հայերի նկատմամբ։

«Համիդիե» — Կուրդական հեծելազոր, ստեղծված Աբդուլ Համիդ II-ի կողմից՝ հայերի կոտորածներին մասնակցելու և արևելյան նահանգներում հայերին ահաբեկելու նպատակով։

պանիսլամիզմ — Կրոնա-քաղաքական գաղափարախոսություն, որի նպատակն էր բոլոր մուսուլմաններին միավորել խալիֆի՝ սուլթանի իշխանության ներքո։

Կարին — Էրզրումի հայկական պատմական անունը։ Հայկական մշակութային ու քաղաքական կենտրոն։

Սասուն — Հայկական գավառ, որտեղ 1894 թ․ տեղի ունեցավ ինքնապաշտպանական հերոսամարտ՝ ընդդեմ թուրքական բռնությունների։

Վան — Հայկական քաղաք, որտեղ հայերը բազմիցս կազմակերպել են ինքնապաշտպանություն (հատկապես 1896-ին և 1915-ին)։

Զեյթուն — Կիլիկյան գավառ, հայտնի իր ազատասեր ու մարտական բնակչությամբ, 1895-ին հերոսական ինքնապաշտպանություն կազմակերպեց։

Կ.Պոլիս — Կոստանդնուպոլիս, Օսմանյան կայսրության մայրաքաղաքը, նաև հայկական քաղաքական ու մշակութային կենտրոն։

Տրապիզոն — Սև ծովի ափին գտնվող քաղաք, որտեղ նույնպես բնակվում էին հայեր։

Մեծն Մուրադ — այ ազգային-ազատագրական շարժման գործիչ, մասնակցել է Սասունի ու Վանի ինքնապաշտպանություններին։

Զեքի — Օսմանյան զորքերի հրամանատար, մասնակցել է հայերի դեմ ճնշումներին։

Գում Գափու — Կոստանդնուպոլսի հայկական պատրիարքարանի շենքի առջևի հրապարակ, որտեղ 1890-ին հայ երիտասարդները ցույց կազմակերպեցին։

Բաբ Ալի — Օսմանյան կառավարության նստավայր Կոստանդնուպոլսում։

Աղասի — Հայ ազատամարտիկներից։

Նազարեթ Չավուշ — Հայ Ֆիդայի, ակտիվ մասնակցել է ազատագրական շարժմանը։

Սանդուխ — Հայկական գաղտնի կազմակերպություն, որը զբաղվում էր քաղաքական-հեղափոխական գործունեությամբ։

Էդհեմ — Օսմանյան պաշտոնյա, մասնակցել է կոտորածների կազմակերպմանը:

Մկրտիչ Ավետիսյան — Հայ ազգային գործիչ, ազատագրական շարժման առաջնորդներից։

Վարդան — Հայ Ֆիդայի, մասնակցել է ազատագրական կռիվներին։

Խանասոր — 1897 թ․ հայ Ֆիդայի-ների կազմակերպած պատժիչ արշավը ադրբեջանցի քուրդ մազրիկ ցեղի դեմ։

«Դեղին գիրք» — Ֆրանսիայի կառավարության հրապարակած փաստաթղթերի ժողովածու, որտեղ ներկայացված էին հայերի կոտորածների վերաբերյալ վկայություններ։

2.ՀԻՄՆԱԿԱՆ ԳԱՂԱՓԱՐՆԵՐ
ա. Ներկայացրո՛ւ։ Ի՞նչ նախապատրաստական քայլեր կատարվեցին մինչ կոտորածների սկսելը։ Ինչո՞ւ
ստեղծվեցին «Համիդիե» հեծելագնդերը։

Օսմանյան կառավարությունը զինաթափեց հայերին։

Ստեղծվեցին «Համիդիե» հեծելագնդերը՝ քրդերին զինելու և հայերի դեմ օգտագործելու համար։

Սկսվեց հայերի դեմ բամբասանքների ու քարոզչության տարածում։

բ. Նշի՛ր։ Ո՞ր քայլերը նպաստեցին Զեյթունի ինքնապաշտպանության հաղթանակին։

Զեյթունցիների մարտական պատրաստվածությունը։

Լեռնային դիրքերի առավելությունը։

Համախմբվածությունը և միասնականությունը։

գ. Քննի՛ր։ Ինչո՞ւ վանեցիները վայր դրեցին զենքերը։
Արդյոք դա ճի՞շտ որոշում էր։

Վանեցիները զենքերը վայր դրեցին, քանի որ օսմանյան իշխանությունները խոստացել էին, որ կփրկեն խաղաղ բնակչությանը։ Սակայն դա սխալ որոշում էր, քանի որ դրանից հետո սկսվեցին զանգվածային կոտորածներ։

3.ՔՆՆԱԴԱՏԱԿԱՆ ՄՏԱԾՈՂՈՒԹՅՈՒՆ
1. Ճանաչի՛ր ազդեցությունը։ Ի՞նչ նշանակություն
ունեցան ինքնապաշտպանական մարտերը։

Ցույց տվեցին հայերի կամքը և ազատության ձգտումը։

Դարձան ոգեշնչման աղբյուր հաջորդ սերունդների համար։


2. Վերլուծի՛ր։ Կոտորածների իրականացման մեջ ի՞նչ
նշանակություն ունեցան կրոնը և մուսուլման հոգևոր
առաջնորդները։

Մուսուլման հոգևոր առաջնորդները հայերի դեմ ատելություն քարոզեցին։

Կրոնը օգտագործվեց որպես զենք՝ հայերին «անհավատ» հայտարարելով։


3. Բացատրի՛ր։ Ի՞նչ հանգամանքներ խանգարեցին
Աբդուլ Համիդ II-ին իրականացնելու հայերի ամբողջական ոչնչացումը

Միջազգային ճնշումները (Ռուսաստան, Անգլիա, Ֆրանսիա)։

Հայերի ինքնապաշտպանական շարժումները։

Օսմանյան կայսրության ներսում տնտեսական ու քաղաքական ճգնաժամերը։

1.Ո՞ր շարքի բոլոր բառերում և բառաձևերում է գրվում է.

  • ամենաէական, քրիստոնեություն, երբևիցե, ինչևէ
  • հնէաբան, պատնեշ, չէինք, առէջաթել
  • եղերերգ, ափեափ, չենք, լայնէկրան
  • դողէրոցք, Հրազդանհէկ, չէի, անէ

2.Ո՞ր շարքի բոլոր բառերում է գրվում ե.

  • անեզր, խուռներամ, երբևէ, նախօրե
  • նրբերշիկ, լայնեզր, լուսերես,անէացում
  • բազմերանգ, օրըստօրե, հրեշ, դողէրոցք
  • ինչևիցե, եղերերգ, գեղուղեշ, աներկբա

3.Ո՞ր շարքի բոլոր բառերում է գրվում օ.

  • անօրեն, տնօրինություն, օրըստօրե, օրորել
  • մեղմորեն, մեղմօրոր, միջօրեական, քառորդ
  • առօրեական, աշխարհազօր, հօգուտ, հօդս ցնդել
  • ապօրինի, նախօրե, վաղօրոք, հանրօգուտ

4.Ո՞ր շարքի բոլոր բառերում է գրվում օ.

  • հնօրյա, փայտոջիլ, միջօրեական, օրեցօր
  • նախօրոք, աշխարհազօր, ազգօգուտ, գիշերօթիկ
  • հանապազորդ, անօթևան, թախծօրոր, ականջօղ
  • հանապազօր, առօրյա, անօրինություն, ոսկեզօծ

5.Ո՞ր շարքի բոլոր բառերում է գրվում ո.

  • արագոտն, պնդօղակ, հոտնկայս, հրանոթ
  • քնքշօրոր, հնգօրյակ, վաղորդյան, նրբորեն
  • հանրօգուտ, անորակ, հատորյակ, հանապազօր
  • հանապազորդ, եռոտանի, կրծոսկր, լացուկոծ

6.Ո՞ր շարքի բոլոր բառերում է գրվում ը.

  • խոչենդոտ, անընտել, ակնթարթ, մթնկա
  • կորնթարդ, որոտընդոստ, առընթեր, սրընթաց
  • օրըստօրե, հյուրընկալ, գահընկեց, անընդմեջ
  • ինքնըստինքյան, լուսնկա, ճեպընթաց, մերթընդմերթ

7.Ո՞ր շարքի բոլոր բառերում է գրվում և.

  • թեթևոտն, հոգևորդի, գոտևորել, եղրևանի
  • սերկևիլ, հևք, կարևոր, հետևակ
  • որևէ, հոգևոր, հոգեվարք, ոսկևորել
  • բևեկնախեժ, երևույթ, գերեվարել, սեթևեթել

8.Ո՞ր շարքի բոլոր բառերում է գրվում և.

  • արևակն, երևակել, ոսկեվազյան, գոտևորել
  • ագևոր, ալևոր, ձևույթ, արևկա
  • եղրևանի, արևմտաեվրոպական, օթևան, արևառ
  • կարևոր, հոգեվիճակ, հոգևոր, հևիհև

9.Ո՞ր շարքի բոլոր բառերում է գրվում եվ.

  • հոգեվիճակ, արևավառ, ագևոր, ոսկեվաճառ
  • կարեվեր, գերեվարել, տարեվերջ, գոտևորել
  • արևմտաեվրոպական, ոսկեվարս, անձրևային, սերկևիլ
  • ագեվազ, գինեվաճառ, ուղեվճար, դափնեվարդ

10.Ո՞ր շարքի բոլոր բառերում և բառաձևերում է գրվում յ.

  • տույժ, հեռակաել, էական, արքայորդի
  • ատամնաբույժ, Սերգեյի, հայելազարդ, լռելյայն
  • Նաիրի, սկեսրայր, երեխայի, աղյուսակ
  • խնայել, հետիոտն, ջղային, աշխույժ

11. Ո՞ր շարքի բոլոր բառերում և բառաձևերում է գրվում յ.

  • այծյամ, ջղային, բրաբիոն, ժողովածույում
  • բարյացակամ, արքայորդի, լռելյայն, կաթսայատուն
  • պատանյակ, սերմացույի, միլիոն, մարմարյա
  • ռնգեղջյուր, դշխոյական, ակացիա, Ամալյա

12. Ո՞ր շարքի բոլոր բառերում է գրվում բ.

  • ողբասաց, ջրարբի, սրբապատկեր, հղփանալ
  • նրբաճաշակ, հարբեցող, արբշիռ, գրաբար
  • երբեմնի, դարպաս, աղբարկղ, դարբին
  • արբունք, աղբյուր, անխափան, նրբաթել

13. Ո՞ր շարքի բոլոր բառերում է գրվում պ.

  • հափշտակել, թփրտալ, ճամպրուկ, ընդհուպ
  • Ծոփք, թարփ, պապակ, ճեպընթաց
  • հպանցիկ, ծոպավոր, ճողոպրել, հապշտապ
  • դարպաս, ամպշող, թմբլիկ, ըմպանակ

14. Ո՞ր շարքի բոլոր բառերում է գրվում փ.

  • խարխափել, ծոպավոր, ճեփ-ճերմակ, թրմփալ
  • հափրուկ, երկնահուպ, սփրթնել, թրմփոց
  • շամփրել, քարակոփ, Հռիփսիմե, ոսկեծուփ
  • կոփերիզ, երպնաթույր, հղփանալ, արփի

15. Ո՞ր շարքի բոլոր բառերում է գրվում գ.

  • շագանակագույն, զիգզագաձև, Վարդգես, վարգել
  • ճաքճքել, նորոգել, հեղգ, դրասանգ
  • ծեգ, սգազգեստ, հագագ, արքունիք,
  • ճրագալույց, ճգնակյաց, օձիք, գոգեվոր

16. Ո՞ր շարքի բոլոր բառերում է գրվում կ.

  • վարկաբեկել, սայթաքել, փակցնել, շագանակ
  • մակաղել, քողտիկ, համաճարակ, վարակ
  • հարկահավաք, աքցան, փեղկ, անհարկի
  • դիցուք, մակույկ, նախկին, նախքան

17. Ո՞ր շարքի բոլոր բառերում է գրվում ք.

  • հմայք, սրնքակալ, սուգ, վարակիչ
  • Սուքիաս, եզերք, շոգեքարշ, վարկանիշ
  • կառք, չոքել, մարագ, շքերթ
  • բազրիք, ընդրեք, բերանքսիվայր, տաքդեղ

18. Ո՞ր շաքի բոլոր բառերում է գրվում դ.

  • երթիկ, երդվյալ, անդադար, որթատունկ
  • կորնթարդ, անհողդողդ, արդուկ, խորդություն
  • ստահոդ, որդնել, անդամալույծ, վարսանդ
  • դդում, վաղորդյան, Տրդատ, բաղդատել

19. Ո՞ր շարքի բոլոր բառերում է գրվում տ.

  • բիրտ, թատերգություն, խախուտ, աղոթք
  • խրտվիլակ, գաղտուկ, գրտնակ, զարտուղի
  • կրտսեր, ճտքավոր, մթնոլորտ, սփրթնել
  • փտախտ, փութկոտ, քողտիկ, խոտարք

20. Ո՞ր շարքի բոլոր բառերում է գրվում թ.

ակութ, անթացուպ, երթուղի, ընտանալ

վաթսուն, անութ, փտեցում, փութկոտ

արթմնի, կարթ, արթուկ, զվարթություն

զարթուցիչ, ակնթարթ, հայթայթել, խայթալ

Գոյական անուներ

Գոյական բառերը ցույց են տալիս առարկաներ՝ իրեր (պատ, սեղան), կենդանիներ (արջ, գայլ), երևույթներ (երազանք, ամպրոպ), անձինք (մարդ, աղջիկ)։

Բաժանումներ.

  • Հասարակ և հատուկ գոյականներ. Հասարակն անվանում է առարկայի տեսակը ընդհանուր, հատուկը՝ առանձին առարկան։
  • Թանձրացական և վերացական գոյականներ. Թանձրացականն անվանում է նյութական առարկաներ, վերացականը՝ հատկանիշներ և երևույթներ։
  • Անձ և ոչ անձ. Անձ ցույց տվողները պատասխան են «ո՞վ»-ին, ոչ անձ՝ «ի՞նչ»-ին։

Թիվ. Եզակի (ծառ, տղա) և հոգնակի (ծառեր, տղաներ)։ Միավանկ բառերին ավելանում է -եր, բազմավանկներին՝ -ներ։ Որոշ բառեր վերականգնում են «ն» մասնիկը (բեռ→բեռներ)։

Հավաքական գոյականներ. Ցույց են տալիս միատեսակ առարկաների բազմություն (ուսանողություն, հայություն, բանակ, երամ)։

Հոլով. Արևելահայերենի գոյականն ունի 7 հոլով՝ ուղղական, սեռական, տրական, հարցական, գործնական, բացառական, ներգոյական։

Կազմություն. Գոյականները կազմվում են գոյականակերտ ածանցների միջոցով։

Պարապմունք 3

Թեմա՝ Տառային արտահայտությունների արտադրյալի նշանը, նշանապահպանման միջակայքեր

Տառային արտահայտությունում մեկ փոփոխականի առաջին կարգի բազմանդամ արտադրիչն անվանենք գծային արտադրիչ։ Օրինակ՝ (x − 2)(x − 5) արտահայտությունում x − 2 և x − 5 արտահայտությունները գծային արտադրիչներ
են, իսկ (x + 1)(x − 3) + 7-ում գծային արտադրիչ չկա։ Գծային արտադրիչներից կազմված տառային արտահայտության նշանը պարզելը հեշտ է։

Օրինակ 1
Պարզենք (x − 2)(x − 700) արտահայտության նշանը, երբ x = 4:
Լուծում։
x − 2 արտահայտության արժեքը x = 4 դեպքում դրական է, քանի որ 4 − 2 > 0:
x − 700 արտահայտության արժեքը x = 4 դեպքում բացասական է, քանի որ 4 − 700 < 0: Ուրեմն (x − 2)(x − 700) արտահայտության արժեքը x = 4 դեպքում բացասական է։

Պարզվում է, որ կարող ենք հեշտությամբ պարզել օրինակ 1-ի արտահայտության նշանը x-ի բոլոր արժեքների համար։ Նախ որոշենք, թե երբ է (x − 2)(x − 700) արտահայտության արժեքը 0։ Այն 0 է, երբ արտադրիչներից որևէ մեկը 0 է, այսինքն՝ երբ x = 2 կամ x = 700: Կոորդինատային առանցքի վրա պատկերենք 2 և 700 կոորդինատներով կետերը։ Այդ կետերով կոորդինատային առանցքը բաժանվում է երեք մասի՝ (−∞, 2), (2, 700) և (700,+∞): Այժմ դիտարկենք x կոորդինատով կետի հնարավոր դիրքերը։

1) x կոորդինատով կետը գտնվում է (700, +∞) միջակայքում՝ x ∈ (700,+∞): Այս դեպքում x-ը 2 և 700 կոորդինատներով կետերից աջ է, այսինքն՝ x − 2 և x − 700 արտահայտությունները դրական են։ Քանի որ դրական թվերի արտադրյալը դրական է, ուրեմն՝ (x − 2)(x − 700) > 0:

2)x ∈ (2, 700): Այդ միջակայքում գտնվող կետերը գտնվում են 2-ից աջ, 700-ից՝ ձախ։ Ուրեմն՝ x − 2 > 0 և x − 700 < 0: Փաստորեն (x − 2)(x − 700) արտահայտության արտադրիչներից մեկը դրական է, իսկ մյուսը՝ բացասական։ Ուրեմն՝ (x − 2)(x − 700) < 0:

3)x ∈ (−∞, 2): Այս դեպքում x-ը գտնվում է 2-ից և 700-ից ձախ՝ x − 2 < 0 և x − 700 < 0: Ուրեմն՝ (x − 2)(x − 700) > 0:

Ամփոփենք.

  1. (x − 2)(x − 700) արտահայտության արժեքը 0 է, երբ x = 2 կամ x = 700։
  2. (−∞, 2) և (700, +∞) միջակայքերին պատկանող x-երի համար (x − 2)(x − 700)
    արտահայտության արժեքը դրական է։
  3. x ∈ (2, 700) դեպքում՝ (x − 2)(x − 700) < 0:
    Այս ամենը կոորդինատային առանցքի վրա կարող ենք պատկերել սխեմատիկ.
  4. Կոորդինատային առանցքի վրա նշենք 2 և 700 կոորդինատներով կետերը:
  5. Յուրաքանչյուր միջակայքի վրա նշենք այդ միջակայքում
    (x − 2)(x − 700) արտահայտության նշանը բնութագրող + կամ – նշանը։

(−∞, 2), (2, 700) և (700, +∞) միջակայքերը կոչվում են (x − 2)(x − 700) արտահայտության
նշանապահպանման միջակայքեր։ Այդ միջակայքերից յուրաքանչյուրում արտահայտության նշանը նույնն է։ Ինչպես տեսնում ենք, հարևան միջակայքերում արտահայտության նշանները տարբեր են։ Այդ օրինաչափությունը խախտվում է, երբ գծային արտադրիչներից որևէ մեկի ցուցիչը զույգ է։

Օրինակ 2
Պարզենք (x − 3)2(x − 1)(x + 5) արտահայտության նշանապահպանման միջակայքերը։
Լուծում։
(x − 3)2(x − 1)(x + 5) արտահայտության արժեքը 0 է դառնում, երբ արտադրիչներից որևէ մեկը հավասարվում է 0-ի, այսինքն՝ x = −5, x = 1 և x = 3 դեպքերում: Կոորդինատային առանցքը −5, 1 և 3 կետերով բաժանվում է չորս միջակայքի՝ (−∞, −5), (−5, 1), (1, 3) և (3, +∞): Այդ միջակայքերից յուրաքանչյուրի համար կարող ենք հեշտությամբ որոշել արտահայտության նշանը։ Պարզվում է, որ (−5, 1) միջակայքում արտահայտությունը բացասական է, իսկ մնացած միջակայքերում՝ դրական։

Ինչպես տեսնում ենք, 3 կետից ձախ ու աջ միջակայքերում արտահայտության նշանը նույնն է։ Պատճառը x − 3 արտադրիչի ցուցիչի զույգ լինելն է։ (x − 3)2 բացասական լինել չի կարող, ուստի չի ազդում արտահայտության նշանի վրա․ արտահայտության նշանը 3 կետից ձախ ու աջ նույնն է։ Գծային արտադրիչներից կազմված արտահայտության նշանապահպանման միջակայքերի սխեմատիկ պատկերը կարող ենք գծել հետևյալ պարզ եղանակով.
• Կոորդինատային առանցքի վրա նշենք բոլոր գծային արտադրիչների արմատները:
• Ընտրենք նշվածներից մեծ թիվ և այդ միջակայքում (ամենաաջ միջակայքում) պարզենք արտահայտության նշանը:
• Շարժվենք ձախ։ Ամեն անգամ առանցքի վրա նշված a կետից ձախ անցնելիս նայենք արտահայտության մեջ x − a արտադրիչի ցուցիչին։ Եթե այն կենտ է, ապա a-ից ձախ անցնելիս արտահայտության նշանը փոխվում է, իսկ եթե զույգ է՝ մնում է նույնը։
Եթե x − a արտադրիչի ցուցիչում ոչինչ գրված չէ, ուրեմն ցուցիչը 1 է՝ x − a = (x − a)1
:

Առաջադրանքներ․

1)Պարզե՛ք արտահայտության նշանը փոփոխականի տվյալ արժեքի դեպքում (նշված կետում)․

ա) (x − 1)(x − 34), x = 11 բացասական։

բ) (x − 3)(x − 0.7), x = 2.2 բացասական:

գ) (x + 2)(x − 7), x = 9 դրական:

դ) (x − 4)(x − 9), x = 13 դրական:

ե) (x + 5)(x − 8), x = −10 դրական:

զ) (x − 5)(x + 10), x = 6 դրական:

2)Գտե՛ք արտահայտության նշանապահպանման միջակայքերը։ Պարզե՛ք արտահայտության նշանն այդ միջակայքերում.

ա) (x − 2)(x − 8)

բ) (x − √6)(x +√8 )

գ) (x − 10)(x − 100)

դ) (x + √15 )(x − 5 √2 )

ե) (x − 2√7  )(x + 2)

զ) (x − 3√6 )(x + 4)

Այցված արտահայտությունԱրմատներՄիջակայքներՆշան
(x − 2)(x − 8)2, 8(−∞,2)+
(2,8)
(8,+∞)+
(x − √6)(x + √8)−√8, √6(−∞,−√8)+
(−√8,√6)
(√6,+∞)+
(x − 10)(x − 100)10,100(−∞,10)+
(10,100)
(100,+∞)+
(x + √15)(x − 5√2)−√15,5√2(−∞,−√15)+
(−√15,5√2)
(5√2,+∞)+
(x − 2√7)(x + 2)−2,2√7(−∞,−2)+
(−2,2√7)
(2√7,+∞)+
(x − 3√6)(x + 4)−4,3√6(−∞,−4)+
(−4,3√6)
(3√6,+∞)+

3)Գտե՛ք արտահայտության նշանապահպանման միջակայքերը։ Պարզե՛ք արտահայտության նշանն այդ միջակայքերում.
ա) (x − 2)(x − 5)(x − 6)

բ) (x − 1)(x + 2)(x + 3)

գ) (x − 1)(x − 2)(x + 3)
դ) (x − √5 )(x − 2)(x − 3)

ե) x(x − 1)(x + √6 )

զ) x(x − 2.5)(x − √6 )

Դրական է՝ (2, 5) և (6, +∞)

Բացասական է՝ (-∞, 2) և (5, 6)

Զրոյանում է՝ x = 2, x = 5, x = 6

բ) (x − 1)(x + 2)(x + 3)

Դրական է՝ (-3, -2) և (1, +∞)

Բացասական է՝ (-∞, -3) և (-2, 1)

Զրոյանում է՝ x = -3, x = -2, x = 1

գ) (x − 1)(x − 2)(x + 3).

Դրական է՝ (-3, 1) և (2, +∞)

Բացասական է՝ (-∞, -3) և (1, 2)

Զրոյանում է՝ x = -3, x = 1, x = 2

դ) (x − √5 )(x − 2)(x − 3)

բացասական է (-∞, 2) և (2, 3)

Դրական է (3, +∞)

Զրոյանում է x = √5, x = 2, x = 3

ե) x(x − 1)(x + √6 )

բացասական է (-∞, −√6) և (0, 1)

Դրական է (−√6, 0) և (1, +∞)

Զրոյանում է x = −√6, x = 0, x = 1

զ) x(x − 2.5)(x − √6 )

բացասական է (-∞, 0) և (√6, 2.5)

Դրական է (0, √6) և (2.5, +∞)

Զրոյանում է x = 0, x = √6, x = 2.5

4)Գտե՛ք արտահայտության նշանապահպանման միջակայքերը։ Պարզե՛ք արտահայտության նշանն այդ միջակայքերում.
ա) (x + 2)(3x − 9)

բ) (4x − 20)(x +  3/7 )

գ) (6x − 5)(x + 3)

դ) (2x − 8)(3x + 21)

ե) (2x + 1/3 )(x − √11 )

զ) (x + 4)(3x − 7)

ԼՈՒԾՈՒՄ։ գ) (6x − 5)(x + 3)-ի արտահայտության առաջին արտադրիչից 6-ը ընդհանուր հանենք՝
(6x − 5)(x + 3) = 6(x − 5/6 )(x + 3)։ Նշանապահպանման միջակայքերն են՝ (−∞, −3), (−3,  5/6) և
(5/6, +∞)։ Առաջին և երրորդ միջակայքերում դրական է, իսկ երկրորդում՝ բացասական։

ա) (x + 2)(3x − 9)

դրական է՝ (−∞, −2) և (3, +∞)

բացասական է՝ (−2, 3)

Զրոյանում է x = −2 և x = 3

բ) (4x − 20)(x +  3/7 )

դրական է (−∞, −3/7) և (5, +∞)

բացասական է (−3/7, 5)

Զրոյանում է x = −3/7 և x = 5

գ) (6x − 5)(x + 3)

դրական է (-∞, −3) և (5/6, +∞)

բացասական է (−3, 5/6)

Զրոյանում է x = −3 և x = 5/6

դ) (2x − 8)(3x + 21)

դրական է (-∞, −7) և (4, +∞)

բացասական է (−7, 4)

Զրոյանում է x = −7 և x = 4

ե) (2x + 1/3 )(x − √11 )

դրական է (-∞, −1/6) և (√11, +∞)

բացասական է (−1/6, √11)

Զրոյանում է x = −1/6 և x = √11

զ) (x + 4)(3x − 7)
դրական է (-∞, −4) և (7/3, +∞)

բացասական է (−4, 7/3)

Զրոյանում է x = −4 և x = 7/3