Ուսումնական աշուն 2024

Թեմա՝ Ջերմահաղորդականություն
Կատարող՝ Համբարձումյան Անի
Դասարան՝ 7/8-րդ


Նպատակ

Հետազոտել ջերմահաղորդականության երևույթը տարբեր նյութերում և հասկանալ դրա կիրառությունները առօրյա կյանքում։


Ի՞նչ է ջերմահաղորդականությունը

Ջերմահաղորդականությունը էներգիայի փոխանցման ձև է, որի դեպքում ջերմությունը փոխանցվում է մարմնի տաք մասից դեպի սառը՝ առանց նյութի շարժման։ Այս երևույթը առավել բնութագրական է պինդ նյութերին, հատկապես մետաղներին։


Փորձի նկարագրություն

Փորձ 1 – Մետաղյա գդալի փորձ

  • Նյութեր․ մետաղյա գդալ, մոմ, մետաղադրամներ, տաք ջուր
  • Ընթացք․ Գդալը տեղադրվեց մի բաժակի մեջ, որի մեջ կար տաք ջուր։ Գդալի վրա մոմով կպցվեցին մետաղադրամներ։
  • Արդյունք․ Մոմը սկսեց հալվել գդալի տաք կողմից դեպի սառը, և մետաղադրամները սկսեցին ընկնել։
  • Եզրակացություն․ Մետաղը լավ ջերմահաղորդիչ է, և ջերմությունը արագ տարածվում է դրա ամբողջ երկայնքով։

Օրինակներ առօրյայից

  • Խոհանոցում մետաղյա գդալը տաքանում է, երբ այն թողնում ենք տաք ճաշի մեջ։
  • Տան պատուհանների ապակին ձմռանը սառը է լինում, իսկ մետաղյա շրջանակը՝ նույնիսկ ավելի սառը։

Եզրակացություն

Ջերմահաղորդականությունը կարևոր երևույթ է, որը օգնում է հասկանալ, թե ինչպես է ջերմությունը փոխանցվում տարբեր նյութերի միջոցով։ Այն կիրառվում է ինչպես տեխնիկայում, այնպես էլ մեր առօրյայում՝ ջեռուցման համակարգերում, խոհանոցում և նույնիսկ հագուստի պատրաստման մեջ։

Оставьте комментарий