Կենսաբանության ապրիլ ամսվա ամփոփում

1. Վիտամինների կարևորությունը մարդու օրգանիզմում

Վիտամինները կենսական նյութեր են, որոնք անհրաժեշտ են օրգանիզմի տարբեր համակարգերի ճիշտ աշխատանքի համար։ Դրանք մասնակցում են նյութափոխանակության, ուժեղացնում իմունային համակարգը, նպաստում աճին և վերականգնմանը, և պաշտպանում օրգանիզմը հիվանդություններից։

2. A և D վիտամինների գործառույթը և պակասի հետևանքները

  • A վիտամին (ռետինոլ)
    Գործառույթ՝ Լավացնում է տեսողությունը, պաշտպանում մաշկը և լորձաթաղանթները, մասնակցում է բջիջների աճին։
    Պակասի դեպքում՝ Գիշերային կուրություն, մաշկի չորություն, իմունային համակարգի թուլացում։
  • D վիտամին
    Գործառույթ՝ Օգնում է կալցիումի և ֆոսֆորի կլանմանը, ամրացնում է ոսկորները և ատամները։
    Պակասի դեպքում՝ Ռախիտ (երեխաներում), ոսկորների փխրունություն և մկանային թուլություն (մեծահասակների մոտ)։

3. Վիտամինների թերֆունկցիա և գերֆունկցիայի հետևանքները

  • Թերֆունկցիա (պակաս)
    Հանգեցնում է անեմիա, տեսողության խանգարումներ, ոսկրային խնդիրներ, հոգնածություն, իմունային համակարգի թուլացում։
  • Գերֆունկցիա (ավելցուկ)
    Ավելցուկը կարող է առաջացնել թունավոր ազդեցություններ՝ գլխացավեր, սրտխառնոց, լյարդի վնասում։

4. Սնման հիգիենան

  • Լվանալ ձեռքերը ուտելուց առաջ։
  • Օգտագործել թարմ ու ճիշտ պահպանված մթերքներ։
  • Պահպանել խոհանոցային պարագաների մաքրությունը։
  • Չօգտագործել ժամկետանց մթերք։

5. Մարսողական համակարգի հիվանդություններ և դրանց կանխարգելում

  • Հիվանդություններ՝ Գաստրիտ, խոց, մարսողության խանգարումներ (փորկապություն, փորլուծություն), աղիքային վարակներ։
  • Կանխարգելում՝ Կանոնավոր ու առողջ սնվել, խուսափել կծու և ճարպոտ սննդից, խմել շատ ջուր։

6. Մաշկի կառուցվածք և ֆունկցիա

  • Կառուցվածք
    • Էպիդերմիս (վերին շերտ)
    • Դերմա (արյունատար անոթներ, նյարդեր, գեղձեր)
    • Ենթամաշկային շերտ (ճարպային հյուսվածք)
  • Ֆունկցիաներ
    • Պաշտպանություն
    • Ջերմակարգավորում
    • Զգայունություն
    • Վիտամին D-ի սինթեզ

7. Ինչպես է մաշկը պաշտպանում օրգանիզմը

  • Կանխում է մանրէների ներթափանցումը։
  • Պահպանում է ջրի հավասարակշռությունը։
  • Տեղեկացնում է վտանգի մասին՝ ցավի ու շոշափման ռեցեպտորներով։

8. Մարմնի մազածածկույթի նշանակությունը

  • Պաշտպանում է մաշկը արևի ճառագայթներից։
  • Պահպանվում է մարմնի ջերմաստիճանը։
  • Օրինակ՝ բեղերը կենդանիների մոտ որպես զգայական ֆունկցիա։

9.Ներկայացնել ապրիլ ամսվա բլոգային աշխատանքները

Վիտամիններ դրանց դերը մարդու կյանքում

Մաշկի կառուցվածքը և ֆունկցիան:Ինչպես է մաշկը պաշտպանում մեր օրգանիզմը.Ինչ գաղտնիք է թաքցնում մաշկը:

Վիտամիններ դրանց դերը մարդու կյանքում

1․ Ի՞նչ նշանակություն ունեն վիտամինները

Վիտամինները կենսական նշանակություն ունեն մարդու օրգանիզմի նորմալ գործունեության, աճի, նյութափոխանակության և իմունային համակարգի համար։

2․ Ո՞ր սննդամթերքն է ավելի շատ պարունակում վիտամին A, B, C, D

  • Վիտամին A – գազար, լյարդ, կարագ
  • Վիտամին B – հացահատիկեղեն, լոբի, միս
  • Վիտամին C – կիտրոն, նարնջի, պղպեղ, կաղամբ
  • Վիտամին D – ձուկ, ձվի դեղնուց, կարագ, արևի ճառագայթներ

3․ Ինչպիսի՞ն պետք է լինի սննդի ընդունման ռեժիմն օրվա ընթացքում

Սնունդը պետք է ընդունել օրական 3-4 անգամ՝ կանոնավոր ժամերի, բավարար քանակությամբ և հավասարակշռված։

Մաշկի կառուցվածքը և ֆունկցիան:Ինչպես է մաշկը պաշտպանում մեր օրգանիզմը.Ինչ գաղտնիք է թաքցնում մաշկը:

Ի՞նչ նշանակություն ունի մարﬓի մազածածկույթը:

Մաշկը ծածկութային օրգան է, որը պաշտպանում է ստորև տեղադրված օրգաններն ու հյուսվածքները մեխանիկական, քիմիական վնասվածքներից և խոչընդոտում կողմնակի նյութերի ու ախտահարույց մանրէների ներթափանցումն օրգանիզմ:

Ի՞նչ գործոնների հետևանքով են մազերը թափվում:

Մազերը հենց այնպես չեն թափվում: Այս գործընթացի վրա ազդում են հետևյալ գործոնները.

Սթրես ու նյարդային գրգռվածություն,

Վատ սննդակարգ և վիտամինների ու հանքանյութերի պակաս,

Գլխի վնասվածքներ կամ այրվածքներ:

Ժառանգական հակվածության գործոն:

Ինչպե՞ս խնաﬔլ եղունգները և պահպանել ձեռքերի մաքրությունը:

Մեզ այս ամենի համար հարկավոր է՝ հաճախ լվացվել, ախտահանվել, և ամենակարևորը՝ եղունգները չկրծել:

Ի՞նչ ախտանիշներ են դրսևորվում մաշկի ցրտահարված տեղամասում:

Առաջին ախտանիշը թմրածությունն է։ Դրանից հետո կարող են դիտվել շարժման դժվարություններ, մաշկի գունատություն։ Բուժում ստանալու ժամանակ կարող է դիտվել այտուցվածություն և բշտիկներ

Ապրիլի 11-20-ը, առաջադրանք, 8-րդ դաս.

  • Համեմատիր նապոլեոնյան և հետնապոլեոնյան դարաշրջանները:
  • Հիմնավորիր զարգացման որ ուղին է նախընտրելի ՝ հեղափոխական, թե բարենորոգումների:
  • Վիեննայի վեհաժողովի որոշումներով Եվրոպայում հաստատված ազգային-պետական սահմանները:
  • Europe_1815_map_en

Վիեննայի վեհաժողով, համաեվրոպական վեհաժողով, որտեղ որոշվեցին Եվրոպայի պետությունների սահմանները։ Իր ընդգրկմամբ նախադեպը չունեցող Վիեննայի վեհաժողովին մասնակցում էին 2 կայսր, 4 թագավոր, 2 թագաժառանգ և 215 իշխանական տների ղեկավարներ։ Այստեղ հավաքվել էր 450 դիվանագետ։ Այն ավարտեց եվրոպական տերությունների կոալիցիաների պատերազմները (Դաշնախմբային պատերազմներ) նապոլեոնյան Ֆրանսիայի դեմ (Նապոլեոնյան պատերազմներ)։ Տեղի է ունեցել Վիեննայում 1814 թվականի սեպտեմբերից 1815 թվականի հունիսը։ Վիեննայի կոնգրեսին մասնակցել են եվրոպական բոլոր պետությունների (բացի Թուրքիայից) 216 ներկայացուցիչներ։ Կոնգրեսում առաջատար դեր էին խաղում Անգլիան, Ռուսաստանը և Ավստրիան։

Բանակցությունները հաճախ ընդհատվում էին պարահանդեսներով, ներկայացումներով, որսով։ «Պարող վեհաժողով»՝ այդպես է այն մնացել բոլորի հիշողության մեջ։ Պայմանագրերը մշակվում էին առանձին աշխատանքային խմբերում։

Վեհաժողովին մասնակցող յուրաքանչյուր երկիր հետամուտ էր իր շահերին։ Ռուսաստանը, Անգլիան, Ավստրիան և Պրուսիան վերաձևեցին Եվրոպայի պետական սահմանները՝ հաշվի չառնելով այլ ազգերի՝ սեփական պետություն ունենալու իրավունքը։ Այսպես, Նապոլեոնի ստեղծած Վարշավայի դքսությունը լուծարվեց։ Լեհական հողերի զգալի մասն անցավ Ռուսաստանին։ Պահպանվեց Իտալիայի և Գերմանիայի մասնատվածությունը։ Անգլիան ստացավ Մալթա կղզին և հոլանդական մի շարք գաղութներ։

Վեհաժողովի մասնակիցները գտնում էին, որ Ֆրանսիական հեղափոխությունը Եվրոպայում խախտել է օրինական կարգը։ Նրանք որոշեցին վերականգնել տապալված արքայատոհմերն ու իշխանական տները։ Դա վերաբերում էր առաջին հերթին Ֆրանսիային։ Վերականգնվեցին նաև նրա մինչհեղափոխական սահմանները։

Վիեննայի կոնգրեսի կարևորագույն խնդիրներն էին Ֆրանսիական հեղափոխությամբ և նապոլեոնյան պատերազմների ժամանակ վերացված ավատատիրական (ֆեոդալական), միապետական կարգերի վերականգնումը, մի շարք տապալված գահատոհմերի (դինաստիաների) վերահաստատումը, պայքարը ազգային-ազատագրական ու հեղափոխական շարժումների դեմ, դաշնակից տերությունների հաղթանակի ամրապնդումը, Ֆրանսիայում նապոլեոնյան վարչակարգի վերականգնումը կանխելու և Եվրոպան Ֆրանսիայի նոր զավթողական պատերազմներից ապահովագրելու ամուր երաշխիքների ստեղծումը, հաղթողների տարածքային հավակնությունների բավարարումը և Եվրոպայում նոր պետական սահմանների հաստատումը։

Կոնգրեսի նիստերի ժամանակ, Էլբա կղզի աքսորված Նապոլեոնը, 1815 թվականի մարտի 1-ին անսպասելիորեն ափ իջավ Ֆրանսիայում և հաղթարշավով սկսեց առաջանալ դեպի Փարիզ (Նապոլեոն Բոնապարտի 100 օրը)։ Կոնգրեսի մասնակիցները Նապոլեոնի դեմ անհապաղ ստեղծեցին նոր, յոթերորդ դաշնախումբը (կոալիցիան)։

Վաթեռլոոյի ճակատամարտից մի քանի օր առաջ, 1815 թվականի հունիսի 9-ին, Ռուսաստանը, Պրուսիան, Ավստրիան, Անգլիան, Ֆրանսիան, Իսպանիան, Շվեդիան և Պորտուգալիան ստորագրեցին 121 հոդվածներից և 17 առանձին հավելվածներից բաղկացած Վիեննայի կոնգրեսի գլխավոր եզրափակիչ պայմանագիրը։ Վիեննային կոնգրեսովով Ֆրանսիան զրկվեց բոլոր տերիտորիալ նվաճումներից։ Բելգիան և Հոլանդիան միավորվեցին Նիդերլանդական թագավորության մեջ, որը Պրուսիայի և Ավստրիայի հետ պետք է դառնար «պատնեշ» ընդդեմ Ֆրանսիայի։ Նապոլեոնի նախկին դաշնակից Դանիայից, անջատվեց Նորվեգիան և միացավ Շվեդիային։ Դանիան ստացավ Շլեզվիգը և գերմանական Հոլշթայնը։

Վիեննայի կոնգրեսը չեզոք պետություն հռչակեց 19 կանտոններից (շրջաններից) բաղկացած Շվեյցարիայի կոնֆեդերացիան։ Լեհաստանը կրկին ենթարկվեց քաղաքական մասնատման՝ բաժանվելով ցարական Ռուսաստանի, Ավստրիայի և Պրուսիայի միջև։ Կրակովը հռչակվեց «անկախ քաղաք»։

Գերմանիան մնաց 38 ինքնուրույն պետություններից բաղկացած երկիր։ Գերմանական պետություններից և Ավստրիական տիրույթների մի մասից ստեղծվեց Գերմանական միությունը՝ Ավստրիայի գերիշխանության ներքո։

Վիեննայի կոնգրեսը ամրապնդեց նաև Իտալիայի քաղաքական մասնատվածությունը։ Ապենինյան թերակղզում պահպանվեցին 8 իտալական պետություններ։ Իտալիայի հարավ-արևմուտքում վերականգնվեց Սարդինական թագավորությունը (Պիեմոնտը)․ նրան միացվեցին Սավոյան ու Նիցցան։ Նշանակալիորեն ընդլայնվեց Պրուսիայի տարածքը։ Լեհական հողերից նրան մնացին Պոզնանը, Գդանսկը (Դանցիգը) և Տորունը, Սաքսոնիայի տարածքի գրեթե կեսը, տնտեսապես զարգացած Հռենոսյան մարզը և Վեստֆալիան։ Ավստրիան, լեհական հողերից բացի, ստացավ Արևմտյան Ուկրաինան (Դալիցիան) և Տեռնոպոլի շրջանը, հաստատվեց նաև իտալական հողերում (նրան անցան Լոմբարդիան և նախկին Վենետիկի հանրապետության տարածքը, որով և իր գերիշխանությունը հաստատեց Ադրիատիկ ծովում)։

Իտալական Պարմա, Մոդենա, Տոսկանա դքսություններում գահ բարձրացան Հաբսբուրգների դրածոները, որոնք դաշնակցային պայմանագրերով կապվեցին Ավստրիայի հետ։ Հաբսբուրգների փաստական գերիշխանությունը տարածվեց Իտալիայի վրա, բացառությամբ՝ Աարդինական թագավորության։

Վիեննայի կոնգրեսում նշանակալի տերիտորիալ ձեռքբերումներ ունեցավ ցարական Ռուսաստանը։ Նախկին Վարշավայի դքսության մեծ մասը, որն անվանվեց «Լեհական թագավորություն», անցավ Ռուսաստանին։ Ռուսաստանը ստացավ նաև Ֆինլանդիան ու Բեսարաբիան։

Անգլիան ամրապնդեց իր առևտրական ու ծովային գերիշխանությունը և պահպանեց Հոլանդիայից ու Ֆրանսիայից զավթած գաղութների ու ծովային հենակետերի մի մասը (Մալթան՝ Միջերկրական ծովում, Հոնիական կղզիները, Կապի գաղութը Աֆրիկայի հարավում և Ցեյլոն կղզին)։

Վիեննայի կոնգրեսի եզրափակիչ պայմանագրի հատուկ հոդվածները վերաբերում էին միջազգային հարաբերությունների տարբեր հարցերի։ Պայմանագրին կցվեցին մի շարք հավելվածներ։ Վիեննայի կոնգրեսի որոշումների հետևանքով Լեհաստանը չորրորդ անգամ բաժանվեց։ Ամրապնդվեց Գերմանիայի և Իտալիայի քաղաքական մասնատվածությունը։ Այդ երկրներում իր փաստական գերիշխանությունը հաստատեց Ավստրիան։ Վիեննայի կոնգրեսի ամրապնդեց նապոլեոնյան պատերազմների վերջում ստեղծված ուժերի նոր հարաբերակցությունը, ինչպես նաև միջազգային հարաբերություններում ցարական Ռուսաստանի և Մեծ Բրիտանիայի առաջատար դերը, որը պահպանվեց մի քանի տասնամյակ։ Որպես Վիեննայի կոնգրեսի պայմանագրի լրացուցիչ ակտ 1815 թվականիի սեպտեմբերի 26-ին ստեղծվեց Սրբազան դաշինքը։

Վիեննայի վեհաժողովը (1814-1815թթ.) տեղի է ունեցել Նապոլեոնյան պատերազմներից հետո՝ Եվրոպայում նոր քաղաքական սահմանների ձևավորման համար։ Կոնգրեսին մասնակցել են գրեթե բոլոր եվրոպական պետությունները։ Գլխավոր դերակատարներն էին Ռուսաստանը, Ավստրիան, Անգլիան և Պրուսիան։
Վեհաժողովի նպատակները էին՝

  • վերականգնել արքայատոհմերի իշխանությունը,
  • կանխել հեղափոխական շարժումները,
  • սահմանել նոր քարտեզ՝ հաշվի առնելով հաղթողների շահերը։
    Այն ամրապնդեց ավատատիրական կարգերը և միապետությունը՝ անտեսելով ժողովուրդների ինքնորոշման իրավունքը։

Հարցեր

1. Որտե՞ղ և ե՞րբ է տեղի ունեցել Վիեննայի վեհաժողովը։

Վիեննայում, 1814 թ. սեպտեմբերից մինչև 1815 թ. հունիս։

2. Որքա՞ն պետությունների ներկայացուցիչներ են մասնակցել վեհաժողովին։

Մոտ 200 պետությունների, թագավորությունների և իշխանությունների ներկայացուցիչներ։

3. Ինչո՞ւ է Վիեննայի վեհաժողովը անվանվում «պարող վեհաժողով»։

Քանի որ քաղաքական բանակցությունների հետ մեկտեղ ամեն օր կազմակերպվում էին պարեր ու հանդիսություններ։

4. Ի՞նչ էր վեհաժողովի գլխավոր նպատակը Նապոլեոնի պարտությունից հետո։

Վերականգնել Եվրոպայի հին մոնարխիաներն ու պահպանել ուժերի հավասարակշռությունը։

5. Ինչպե՞ս վերաբերվեցին վեհաժողովում Լեհաստանի հարցին։ Ո՞ր պետություններն էին մասնակից։

Լեհաստանի մեծ մասը հանձնվեց Ռուսաստանին՝ որպես Լեհական թագավորություն։ Մասնակից պետություններ՝ Ռուսաստանը, Ավստրիան, Պրուսիան, Անգլիան։

6. Ի՞նչ տարածքային ձեռքբերումներ ունեցավ Ռուսաստանը։

Ստացավ Լեհաստանի մեծ մասը և հաստատեց վերահսկողություն Ֆինլանդիայի ու Բեսարաբիայի վրա։

7. Ի՞նչ ազդեցություն ունեցավ Անգլիան Միջերկրական ծովում և գաղութային տարածքներում։

Ուժեղացրեց դիրքերը՝ ստանալով Մալթան, Ցեյլոնը, Կապի գաղութը և մեծացրեց ծովային գերազանցությունը։

8. Ինչպե՞ս ձևավորվեց Գերմանական միությունը, և ո՞ր պետության ազդեցության տակ։

Ստեղծվեց Գերմանական միություն՝ 39 պետություններից, Ավստրիայի ազդեցության տակ։

9. Ի՞նչ էր Սրբազան դաշինքը, և ե՞րբ այն կազմվեց։

Ռուսաստանի, Ավստրիայի և Պրուսիայի միջև 1815 թ., նպատակ՝ պահպանել միապետությունը և քրիստոնեական արժեքները։

10. Ի՞նչ հետևանքներ ունեցավ վեհաժողովը Իտալիայի համար։

Իտալիան մնաց բաժանված փոքր պետությունների՝ մեծ մասով Ավստրիայի ազդեցության տակ։