Մորզեի Այբուբեն

Մորսի կոդը մշակվել է 1830-1840-ական թվականներին Սամուել Մորսի և Ալֆրեդ Վեյլի կողմից՝ որպես տեքստային նշանները փոխանցելու մեթոդ՝ կետերի և գծիկների հաջորդականությունների միջոցով։ Այն հեղափոխեց հեռահաղորդակցությունը՝ հնարավորություն տալով հաղորդագրություններն արագ փոխանցել հեռագրական լարերով՝ զգալիորեն կրճատելով տեղեկատվության փոխանցման ժամանակը՝ համեմատած նախորդ մեթոդների հետ։

Morse Code | Invention, History, & Systems | Britannica

Սամուել Մորսը (1791–1872) ամերիկացի գյուտարար, նկարիչ և Մորսի կոդի համահեղինակն էր։ Սկզբում նա հաջողակ նկարիչ էր, բայց հետագայում կենտրոնացավ էլեկտրամագնիսականության վրա և կարևոր դեր խաղաց հաղորդակցության հեղափոխության մեջ։ Ալֆրեդ Վեյլի հետ միասին նա ստեղծեց Մորսի հեռագրական համակարգը, որը հնարավորություն տվեց հեռահար հաղորդագրություններ փոխանցել էլեկտրական ազդանշաններով և կետերի ու գծիկների ստանդարտացված կոդով։ Նրա գյուտը զգալիորեն կրճատեց տեղեկատվության փոխանցման ժամանակը՝ դառնալով ժամանակակից հեռահաղորդակցության հիմքը։

թեման․Գաղափար մեխանիկական տատանումների մասին:

Կրկնել նախորդ թեմանները։

Կատարել  Գ.Մխիթարյանի <<Գիտելիքների ստուգման առաջադրանքներ մաս II  >>-ից էջ3 -ից մինչև էջ8 -ի տարբերակները։

Կարգի բերել բլոգները։Պատրաստ լինել  բանավոր հարցմանը։

Դասարանում քննարկվող հարցեր.

1.Մեխանիկական տատանումների տարբեր օրինակներ

2.Ի՞նչն է բնորոշ բոլոր տատանողական շարժումներին

3.Ո՞ր տատանումներն են անվանում պարբերական

4.Ո՞ր ֆիզիկական մեծությունն է կոչվում տատանումների պարբերություն

5.ի՞նչ միավորներվ է արտահայտվում տատանումների պարբերությունը

6.ի՞նչ է տատանումների լայնույթը:ինչ միավորներվ է այն արտահայտվում;

7.ի՞նչ է տատանումների հաճախությունը;Ինչ միավորներով է այն արտահայտվում

8.Ո՞ր հաճախությունն է կոչվում 1Հց։

Սովորել Է. Ղազարյանի դասագրքից էջ 61-ից մինչև էջ  76

Փորձ,որը կարող եք կատարել տանը․

1.100սմ երկարությամբ թելից կախեք որևէ գնդիկ(կստացվի թելավոր  ճոճանակ),այն կախեք այնպես,որ փոքր-ինչ սեղանից կամ գետնից  բարձր լինի:Գնդիկը շեղեք հավասարակշռության դիրքից 8-ից  10սմ և բաց թողեք:Չափեք  40   լրիվ տատանումների ժամանակը,բանաձևերով հաշվեք տատանումների պարբերությունը և հաճախությունը:

Փորձը կրկնեք՝ կարճացնելով թելը չորս անգամ,տատանումների լայնույթը դարձնելով 2սմ- ից 3սմ:

Արեք եզրակացություն ճոճանակի թելի երկարությունից տատանումների պարբերության և հաճախության կախումների  վերաբերյալ:

 Փորձ   տեսագրեք ,պատրաստեք նյութ,տեղադրեք ձեր բլոգներում, հղումը ուղարկեք ինձ: