Նախագիծ՝ «Ազատություն»
Մասնակիցներ
Միջին դպրոցի 8-րդ դասարանի սովորողներ
Նպատակը
- Հասկանալ, թե ինչ է ազատությունը:
- Ուսումնասիրել ազատության տեսակները:
- Բացահայտել և պատմել ազատության համար պայքարած հայ հերոսների մասին:
- Ստեղծել ազատության թեմայով ֆոտոշարքեր և տեսանյութեր:
- Տեսական ուսումնասիրություն
- Ազատության գաղափարի քննարկում դասարանում:
- Ազատության տեսակների բացահայտում (անձնական, քաղաքացիական, ազգային և այլն):
- Հետազոտական աշխատանք
- Պատմական փաստերի ուսումնասիրություն հայ հերոսների մասին, որոնք պայքարել են ազատության համար (օրինակ՝ Արամ Մանուկյան, Գարեգին Նժդեհ):
- Ընտրել մի հերոսի կյանքից դրվագ և գրել պատմություն:
- Ստեղծագործական աշխատանք
- Ազատության թեմայով լուսանկարների շարք պատրաստել:
- Կազմակերպել կարճ տեսանյութերի նկարահանում ազատության մասին:
- Քննարկում և ներկայացում
- Նախագծի արդյունքների ներկայացում դասարանում:
- Ֆոտոշարքերի ցուցադրություն և տեսանյութերի դիտում:
Արդյունքում`
Սովորողները պատրաստում են ազատության թեմայով ֆոտոշարեր, տեսանյութեր, գրում են պատումներ: