Ի՞նչ է արժեքը: Մարդը որպես արժեք

Մասնակիցներ՝

Միջին դպրոցի 8-րդ դասարանի սովորողներ

Նպատակը՝

  • Բացատրել Ի՞նչ եք հասկանում արժեք ասելով:
  • Թվարկեք մի քանի կարևոր արժեքներ:
  • Ձեր կարծիքով այս կամ այն արժեքը  գնահատելու, կարևորելու համար անհրաժեշտ է արդյոք գիտելիքների որոշակի պաշար կամ կենսափորձ:
  • Թվարկեք արժեքներ, որոնք չեն կորցնի իրենց նշանակությունը:

Ընթացքը՝

  • Խմբային աշխատանքներ
  • Քննարումներ
  • Բանավեճեր

Արդյունքում՝ 

պատումներ, հոդվածներ, հետազոտական աշխատանքներ սովորողների բլոգներում

  • Բացատրել Ի՞նչ եք հասկանում արժեք ասելով:

Տարբեր մարդկանց համար արժեքը կարող է տարբեր իմաստներ ունենալ։ Ինձ համար արժեքը դա այն բանն է, ինչը ինձ համար կարևոր է։ Դա կարող է լինել նյութական բան և ոչ նյութական։

  • Թվարկեք մի քանի կարևոր արժեքներ:

Որակ, փողային արժեք, երկարաժամկետություն և մեր սեփական սերը այդ բանի նկատմամբ։

Ինձ համար ամենաարժեքավոր բաները կլինեն՝
Իմ ընտանիքը, իմ ընկերները և ինձ համար կարևոր մարդիկ, առողջությունը, մոտիվացիան։

  • Ձեր կարծիքով այս կամ այն արժեքը  գնահատելու, կարևորելու համար անհրաժեշտ է արդյոք գիտելիքների որոշակի պաշար կամ կենսափորձ:

Այո, որովհետև եթե մենք չգիտենք այդ առարկան լիովին, ապա ո՞նց կարող ենք ասել, որ այն մեզ համար արժեք ունի։ Կարող է մարդը, երբ ավելի լավ հասկանա այդ առարկան, այն լիովին իր արժեքը կորցնի։

  • Թվարկեք արժեքներ, որոնք չեն կորցնի իրենց նշանակությունը:

Որակ և փողային արժեք։ Այս երկու արժեքները մտել են մեր լեզվամտածողության մեջ դարեր առաջ և մինչ այժմ չեն կորցրել իրենց նշանակությունը, ու կարելի է հասկանալ՝ ինչու։ Դրանք երկուսն էլ կապված են իրար հետ և երկուսն էլ ունեն կարևոր նշանակություն առարկայի մեջ։

Оставьте комментарий