18.12.23, Հայոց լեզու , 7-րդ դասարան

1.Գրի՜ր մտքերդ՝ «Ամենակարևորը․․․» վերնագրով։

Իմ կյանքի ամենակարևոր մարդիկ իմ ընտանիքի անդամներն են։ Որովհետև նրանք անմնացորդ նվիրված են ինձ, անչափ սիրում ու միշտ կողքիս են։

Դերբայական դարձվածը նախադասության մեջ մեկ անդամ է։ Որպես նախադասության անդամ, նախադասության մեջ այն զբաղեցնում է ենթակայի, ստորոգյալի, գոյականական և բայական անդամի լրացումների պաշտոններ, ինչպես՝
Ճամփորդների դադար առնելը(ենթակա) ճակատագրական եղավ։
Ձախողման պատճառը այդ մարդուն վստահելն(ստորոգելի) էր։

Դերբայական դարձվածի գերադաս անդամը՝ դերբայը, ունենում է ոչ թե ստորոգյալի, այլ իր հետ կապված 4 կարգի լրացում.ենթակա, ստորոգելի կամ վերադիր, խնդիր, պարագա։

Գրի՜ր նախադասություններ դերբայական դարձվածով՝ առաջադաս, միջադաս,վերջադաս ։

Տղան մտնելով դպրոց` զանգը տվեց։

Աղջիկը, որ զբոսնում էր այգում, մի մեծ ծաղկեփունջ էր հավաքել։

Գարնան արևը ժպտում էր՝ փեթակներից հանելով մեղուներին։