Վանի թագավորության հիմնադրումն ու ամրապնդումը

Առաջադրանք 1

Ուրարտու.Վանի թագավորություն Ք.Ա.IX-VI

Տալ նոր բառերի, հասկացությունների բացատրությունը:

Բիայնիլի-Ուրարտու – Ուրարտուի արքաներն իրենց երկիրը կոչում էին Բիայնիլի, որից էլ առաջացել է Վան քաղաքի անվանումը։

Տուշպա – Ուրարտու թագավորության մայրաքաղաքը, որը դարձավ թագավորության տնտեսական և քաղաքական կենտրոնը։

Սալմանասար III – Ասորեստանի արքա (Ք.ա. մոտ 859–824)։

Սարդուրի I – (ք.ա. մոտ 835-825) արքան, իրեն կոչում էր «մեծ արքա, հզոր արքա, տիեզերքի արքա, Նաիրիի արքա»։ Նա Վանա լճի արևելյան ափին կառուցեց Տուշպա մայրաքաղաքը։

Իշպուինի – Ուրարտուի արքա (ք.ա. մոտ 825-810)

Մենուա – Որարտու թագավորության արքա (ք.ա. մոտ 810-786)

Երկաթի դար – պատմական ժամանակաշրջան, որն ընդգրկում է ք.ա. մոտ 1200-550 թթ. և բնութագրվում է գործիքներ և զենքեր պատրաստելիս երկաթի լայն կիրառմամբ։

Սեպագիր – ամենավաղ գրային համակարգերից մեկը: Անվանումը ստացել է գրելու ձևից՝ կավի սալիկի կամ ժայռերի վրա արված սեպաձև նշաններից։

Վերափոխություն (ռեֆորմ) – հասարակական կյանքի որևէ ոլորտի (տնտեսական, ռազմական, վարչական, կրոնական, քաղաքական և այլն) ոչ արմատական վերափոխում, փոփոխություն:

Թվարկել Վանի թագավորության հզորացման պատճառները

  • Պետության սահմանների կայունացում
  • Բանակի ուժեղացում
  • Հաղորդակցական ուղիների վերականգնում և ամրացում
  • Թագավորական իշխանության ամրապնդում
  • Վերափոխություններ

Պատմել Վանի թագավորության հիմնադրման մասին:

Վանի թագավորության հիմնադրմանը նպաստել են առևտրային ուղիների փոփոխությունը և
ասորեստանյան հարձակումների աճին դիմագրավելու անհրաժեշտությունը:
Այդ հարձակումները ցեղային միություններին մղել էին համագործակցելու և ք. ա. I հազարամյակի սկզբին Նաիրի երկրնե­րի դաշնությունը հանգում է կենտրոնաձիգ իշխանության գաղափարին: Ք. ա. IX դարի կեսերին Նաիրյան երկրների միավորմամբ ստեղծվում է
միասնական պետություն, որը կոչվում է Բիայնիլի կամ Ուրարտու։

Համեմատել Սարդուրի Ա, Իշպուինի, Մենուա արքաների գործունեությունը, կառավարման ժամանակաշրջանը:

Իշպուինի և Մենուա արքանորը իրականացրել են ռազմական, տնտե­սա­կան, սոցիալական և կրո­նական վերափոխություններ։ Նրանք վերազինեցին բանակը պողպատե և երկաթե զենքերով, իսկ բրոնզե հանդերձանքը նվիրեցին տաճարներին: Աշխարհազորին
զուգահեռ ստեղծվեց կանոնավոր բանակը։

Оставьте комментарий