1.Հարցեր.
Ի՞նչ ունակություններ ուներ Համմուրապի արքան։ Նա եղել է տաղանդավոր երկրի ղեկավար, զորավար և հմուր դիվանագետ։
Ո՞րն էր միասնական օրենսգիրք ստեղծելու նրա նպատակը։ Նա ուզւոմ էի պահպանել իր երկրի միասնությունը և կարգ ու կանոնը։
Ո՞վքեր էին տամկարները, ինչո՞վ էին նրանք զբաղվում։ Նրանք զբաղվում էին արտաքին առևտրով պետության կողմից։
Ինչո՞վ էին լիիրավ քաղացիները տարբերվում ոչ լիիրավ քաղացիներից։ Լիիրավ քաղաքացիները ունեին ավելի շատ ունեցվածք ու իրավունքներ, քան ոչ լիիրավ քաղացիները։
Բաբելոնի թագավորությունից բացի՝ ուրիշ ի՞նչ պետություններ կային Միջագետքում։ Շումեր, Ասորեստան, Աքքադ։
2.Կարդալ Համմուրաբիի օրենքներից, արտահայտել ձեր կարծիքը, բնութագրել թագավորին:
Համմուրաբի թագավորի օրենքները (Համմուրաբիի կոդեքսը) լավ պահպանված հնադարյան օրենքների հավաքածու է, որը ստեղծվել է մ․ թ․ ա․ 1790-ին Բաբելոնում։ Այն ուժի մեջ է դրվել Բաբելոնի թագավոր Համմուրաբիի կողմից։ Օրենքները հայտնաբերվել են XX դարի սկզբներին հայտնաբերած մարդու հասակի չափերին հասնող սև քարե սյան վրա (ստելա), որի մակերեսը ծածկված է եղել սեպագրերով։ Համմուրաբի թագավորի օրենքները բաղկացած են 282 օրենքներից, որոնք տարբեր պատիժներ էին սահմանում` ըստ մարդկանց հասարակարգային դիրքի, կամ կախված այն բանից, թե օրենք խախտողը ազատ մարդ է, թե ստրուկ։
Համմուրաբին հրամայել է հավաքել բոլոր գործող օրենքները և ստեղծել միասնական օրենսգիրք: Ինչպես արդեն նշեցի՝ օրենսգիրքը բաղկացած էր 282 հոդվածից: Դրանցից են օրինակ՝
- Եթե մարդը գողանա տաճարի կամ թագավորի գույքը, նրան պետք է սպանել․ ով կընդունի գողացած գույքը, նույնպես պետք է սպանել։
- Եթե մարդը գողանա ստրուկին կամ ստրկուհուն, նրան պետք է սպանել։
- Եթե մարդը թաքցնի փախած ստրուկին, նրան պետք է սպանել։
- Եթե մարդու տունն այրվում է, և մեկ ուրիշը, ով գնացել է այնտեղ՝ կրակը մարելու, աչք դնի նրա ունեցվածքի վրա, ապա այդ մարդուն պետք է նետել հրդեհի մեջ:
- Եթե մարդը վկաների ներկայությամբ արծաթ, ոսկի կամ որևէ իր է տվել այլ մարդու՝ պահպանելու, և այդ մարդը ժխտում է դրանք վերցնելու փաստը, ապա նա պետք է վճարի կրկնակի:
- Եթե որդին հարվածել է հորը, ապա նրա ձեռքը պետք է կտրվի:
- Եթե բժիշկը վիրահատում է ազատ մարդուն, և նա մահանում է, նրա ձեռքը պետք է կտրել:
Համմուրաբին հասկանում էր, որ զենքի ուժով ստեղծած պետությունը չէր կարող երկար գոյատևել, եթե այն ներսից ամուր չլիներ։ Ուստի անհրաժեշտ էր մտցնել գրավոր օրենքներ և նրանցով կարգավորել կյանքի բոլոր բնագավառները։ Համմուրաբին հանձնարարեց հավաքել երկրում գործող բոլոր բանավոր և գրավոր օրենքներն ու դրանց հիման վրա կազմել օրենսգիրք։ Համմուրաբիի օրենսգիրքը մեծ դեր ունեցավ Բաբելոնի քաղաքական և տնտեսական կյանքի զարգացման համար։ Օրենսգրքի հեղինակությունն այնքան մեծ էր, որ հետագայում այն հաշվի էին առնում Առաջավոր Ասիայի բոլոր պետությունները օրենքներ ընդունելու ժամանակ։ Համմուրաբիի օրենքները փորագրվել են 9 մ բարձրությամբ բազալտե սյան վրա։





