Հայոց լեզու 7-6

04.09.23

1.Քննարկում ենք մեր ամառային հանգիստը։

Ես և իմ ընտանիքը գնացել էինք Վրաստան ամառային արձակուրդների ժամանակ: Մենք մնացել ենք Թբիլիսիում մեկ օր, այնուհետև մենք ճանապարհորդել ենք 700 կմ դեպի ք․ Բաթումի։ Հենց որ հասանք ք․ Բաթումի մենք տեսանք Սև ծովը։ Մենք անցկացրեցինք Վրաստանում 7 օր և շատ լավ հանգստացանք, նաև լողացանք ոչ միայն մեր հյուրանոցի լողավազանում, այլ նաև` Սև ծովում։ Ես իմ հայրիկի և մայրիկի հետ ներկա գտնվեցի նաև Վրաստանի պարի պետական անսամբլի կողմից կազմակերպված համերգին և դիտեցի իրենց ազգային պարերը: Մենք ընտանիքի անդամներով նաև հաճախելենք տարբեր առևտրի կենտրոններ և մեծ խանութներ և կատարել տարբեր տեսակի գնումներ։ Վրացական խոհանոցի՝ իմ ամենասիրած ճաշատեսակը խինկալին է:

2. Ներկայացնում ենք այն գրքերը, որոնք կարդացել ենք։

Ամռանը ես կարդացել եմ Աշխարհի Դրոշների գիրքը, որովհետև ես սիրում եմ աշխարհագրություն առարկան:

3. Փոքրիկ պատում այն մասին,թե ինչպիսի ուսումնական տարի ես ակնկալում և ի՞նչ սպասումներ ունես։

Ես ուզում եմ, որ շատ լավ և նոր ընկերներ ունենամ 7-րդ դասարանում և անցնել նոր և շատ հետաքրքիր առարկաներ:

Оставьте комментарий