Ճապոնիայի պատմություն

Ճապոնիան ժամանակակից աշխարհի հզորագույն երկրներից է։ Մյուսներից զգալիորեն տարբերվում է իր աշխարհագրական դիրքով, պատմական անցյալով, լեզվով, տնտեսական զարգացմամբ և բնութագրական այլ գծերով։ Ճապոնացիներն իրենց երկիրն անվանել են Նիհոն կամ Նիպոն։ Չինաստանի հյուսիսում այդ երկիրն անվանել են ժի բեն գո, իսկ հարավում՝ Յա պոն գո հիերոգլիֆներով։ Հենց այս վերջին ձևն էլ, որոշ փոփոխությամբ, տարածվել և ընդունվել է աշխարհի պետությունների, այդ թվում նաև՝ Հայաստանի Հանրապետության կողմից։ Այսպիսով՝ <<Ճապոնիա>> բառն ունի չինարեն ծագում և նշանակում է «Ծագող արեգակի երկիր», ինչը խորհրդանշված է երկրի դրոշի վրա։

Ճապոնիան ծովային պետություն է, որի մեծ մասը գտնվում է Հոնսյու, Հոկայդո, Կյուսյու ու Սիկոկու կղզիների, իսկ փոքր մասն էլ՝ Ռյուկյու, Օվկիանիա և այլ կղզեխմբերի վրա։ Ճապոնիան գտնվում է խաղաղօվկիանոսյան գեոսինկլինային գոտում այսպես կոչված հրե օղակում, դրանով էլ պայմանավորված է երկրաշարժերի հաճախականությունը։

Պետական կարգը՝ միապետություն
Մայրաքաղաքը՝ Տոկիո
Տարածքը՝ 377,7 հզ. կմ2
Բնակչությունը՝ 128,2 մլն
Պետական լեզուն՝ ճապոներեն
Դրամական միավորը՝ իեն

Ես դեռ փոքր ժամանակվանից հետաքրքրվել եմ Ճապոնիայով, քանի որ հաճախում եի կարատեի, սենսեյը պատմում էր այդ ազգի խիզախության և մեծ կամքի ուժի մասին։ Հույս ունեմ՝ բախտ կվիճակվի ճամփորդել դեպի Ճապոնիա։

Оставьте комментарий