Տնային առաջադրանք
Պատասխանել հարցերին
- Ո՞ր նյութերն են կոչվում օքսիդներ: Օքսիդը 2 տարրերի ատոմներից բաղկացած բադր նյութ է, որոնցից մեկը թթվածինն է։
- Ո՞րն է օքսիդացման ռեակցիան: Թթվածնի և այլ նյութերի միջև տեղի ունեցող քիմիական ռեակցիաները օքսիդացման ռեակցիաներ են։
- Ի՞նչ կիրառություն ունեն ձեզ ծանոթ օքսիդները:
Մեր շրջապատում կան բազմաթիվ օքսիդներ՝ ջուր՝ H2O (ջրածնի օքսիդ), ածխաթթու գազ՝ CO2 (ածխածնի օքսիդ), ավազ՝ SiO2 (սիլիցիումի օքսիդ) և այլն։ Բազմաթիվ հանքատեսակներ նույնպես պարունակում են օքսիդներ։
Շինարարության մեջ կիրառվում են չհանգած կիրը ՝ CaO և ավազը՝ SiO2: Դրանք կիրառվում են նաև ցեմենտի, բետոնի և ապակու արտադրությունում:
Խեցեգործության մեջ և մետաղական ալյումին ստանալիս օգտագործում են կավի հիմնական բաղադրամասը՝ ալյումինի օքսիդը՝ Al2O3, իսկ երկաթի օքսիդից՝ Fe2O3-ից ստանում են երկաթ՝ (Fe):
Հանքային ջրերի գազավորման և հրուշակեղենի արտադրության մեջ լայն կիրառություն ունի ածխաթթու գազը՝ CO2-ը: