- Ի՞նչ է բնությունը: Բնությունը-դա երկրագնդի բոլոր չորս ոլորտների՝ ջրոլորտի, քարոլորտի, մթնոլորտի և կենսոլորտի փոխազդեցությունն է, որոնք միասին կազմում են բնությունը:
- Ի՞նչ դեր ունի Արեգակը երկրագնդի ոլորտների փոխադարձ կապում։ Առաջնայինը երկրագնդի ոլորտների այդ փոխադարձ կապում Արեգակն է, որը տալիս է էներգիա: Դա շատ կարևոր է երկրագնդի կայունության համար:
- Կարո՞ղ եք բերել երկրագնդի ոլորտների փոխադարձ կապի օրինակ: Տեղում է անձրև, այնուհետև շողում է արեգակը, անձրևի ջուրը գոլորշիանում է և ցողի տեսքով նստում է քարերի և ապարների վրա, իսկ անձրևորդերը և խխունջները դուրս էն գալիս հողի տակից։
День: 23 мая 2022
Թումանյանական օրեր (թումանյանական ընտանեկան ֆլեշմոբ)
Այս տարի՝ փետրվար ամսին, մենք այցելել ենք Հովհաննես Թումանյանի տուն-թանգարան։ Այցելությունը շատ հետաքրքիր էր։ Թանգարանը մեծ տպավորություն թողեց մեր վրա, մենք այնտեղ տեսանք <<Ամենայն հայոց>> բանաստեղծի անձնական օգտագործման իրերը, տեսանյութով տեսանք բանաստեղծին, ինչպես նաև նրա հայրենի Դսեղ գյուղի փոքր, ապակեպատ քանդակը։ Մենք իսկապես վայելեցինք այդ թումանյանական օրը և սկսեցինք ավելի շատ սիրել նրա գրած բանաստեղծությունները և պատմվածքները, որոնք այժմ էլ շատ ժամանակակից են, օրինակ՝ <<․․․ու մեր աչքերը նայում էն կարոտ հեռու աստղերին, երկնքի ծերին, թե երբ կբացվի պայծառ առավոտ հայոց լեռներում, կանաչ լեռներում>>։