Շատ հոգնած էի, չզգացի, թե ինչպես քնեցի։ Գունավոր կոնֆետների նման ամեն ինչ պտտվում էր շուրջս։ Կարծես օդում լինեի։ Քիչ հետո գունեղ կոնֆետները երկու մասի բաժանվեցին, և մի գեղեցիկ ճանապարհ բացվեց իմ առջև։ Այդ ճանապարհը դեպի հրաշքնրի աշխհարհ տանող ճանապարհն էր։ Ճանապարի եզրին մի առվակ կար, որի միջով ծիածանագույն ջուր էր հոսում։ Կռացա, որ խմեմ, հայտնվեցի ծիածանի վրա։ Ցատկոտեցի ու սղացի աշխարհի ամենագեղեցիկ սղարանով․ այնքան արագ էի սղում, որ վախից վեր թռա ու տեսնեմ, որ պառկած եմ անկողնում։
