Առյուծ

Կարդա՛ տեքստը և կատարի՛ր առաջադրանքները:

Առյուծը գազանների արքան է: Այդ «տիտղոսին» ոչ ոք չի կասկածում, և ոչ մեկը չի վիճարկում: Իսկ ինչո՞ւ հատկապես առյուծին է շնորհվել այդ տիտղոսը: Նա գիշատիչներից ամենաուժե՞ղն է: Հազիվ թե: Ուժով, կարելի է ասել, զիջում է վագրին: Ամենաճարպի՞կն է: Նույնպես՝ ոչ. Նա զիջում է ընձառյուծին: Գիշատիչներից ամենախոշո՞րն է: Դարձյալ ոչ. սպիտակ արջը 700-800 կիլոգրամ է կշռում, նույնիսկ վագրը, որ 300 կիլոգրամ է, ավելի խոշոր ու ծանր է: Հասուն արու առյուծի առավելագույն քաշը 230 կիլոգրամից ավել չէ: Եվ, համենայն դեպս, առյուծն է գազանների արքան: Եվ նա այդ տիտղոսը կրելու իրավունքն ունի: Ըստ երևույթին, առյուծին գազանների արքա են կոչել ոչ թե ուժի, այլ՝ կեցվածքի համար, վեհ ու հպարտ կեցվածքի և նույնքան վեհ ու հպարտ բնավորության համար: Առյուծը բաց տարածությունների բնակիչ է, չի թաքնվում դարանում ու սպասում որսի: Նա որսի վրա բացահայտ է գնում՝ իր մռնչոցով բոլորին նախազգուշացնելով, որ գազանների արքան որսի է ելել: Եվ ամեն մի կենդանի էակ դողում է այդ «արքայական մռնչոցից»: Բայց առյուծը նաև մեծահոգի է, երբեք չի ոչնչացնում կենդանիներին, եթե կուշտ է:

1․ Ինչո՞ւ է առյուծը համարվում գազանների արքա: Առյուծը համարվում է գազանների արքա իր վեհ ու հպարտ կեցվածքի, ինչպես նաև վեհ ու հպարտ բնավորության համար։

2․ Դո՛ւրս գրիր առյուծին բնութագրող բառեր: Ուժեղ, ճարպիկ, մեծահոգի, խոշոր, հպարտ, վեհ։

3․ Գրի՛ր հոմանիշները՝ արքա, խոշոր, վեհ, կասկածել: Թագավոր, մեծ, հպարտ, երկմտել։

4․ Գրի՛ր հականիշները՝ ոչ, ծանր, խոշոր, մեծահոգի, ոչնչացնել, կուշտ: Այո, թեթև, փոքր, փոքրոգի, վերացնել, սոված, քաղցած։

5. Ճարպկությամբ ո՞ւմ է զիջում առյուծը: Ընձառյուծին։

6․ Տեքստից դո՛ւրս գրիր 5 բայ /գործողություն ցույց տվող բառ/։ Չի վիճարկում, չի կասկածում, զիջում է, կրելու, չի թաքնվում։

7․ Տեքստում գրված թվականները գրի՛ր տառերով։ Յոթ հարյուր, ութ հարյուր, երեք հարյուր, երկու հարյուր երեսուն։

8․ Նախադասության ընդգծված բառերին «ինչպիսի՞» հարցին պատասխանող լրացումներ ավելացրո՛ւ։ 1 Մեծ որս, ծանր որս, դժվար որս, հեշտ որս։ 2 Սարսափազդու մռնչոց, բարձր մռնչոց, ցավոտ մռչոց։ 3 Հպարտ արքա, ուժեղ արքա, վեհ արքա, արքայից արքա։

Նա որսի վրա բացահայտ է գնում՝ իր մռնչոցով բոլորին նախազգուշացնելով, որ գազանների արքան որսի է ելել:

9․ Լրացրո՛ւ բաց թողած տառերը․

Գաղտնիք, վայրէջք, պառկել, զարդարվել, արթնանալ։

10․ Կազմի՛ր երեքական բառ հետևյալ ածանցներով՝

-վածք- սանրվածք, թխվածք, ասացվածք

-ային- մարդկային, ջրային, ցամաքային,

-ական- մանկական, գրական, ստեղծագործական

-ակ- տնակ, գետակ, գնդակ

-եղեն- մսեղեն, հյութեղեն, ջրեղեն

11․ Համացանցից գտի՛ր հետաքրքիր փաստեր առյուծի մասին, 3-4 նախադասությամբ ներկայացրո՛ւ։ Առյուծը համարվում է կենդանիների արքան։ Այն կատվազգիների ընտանիքի գիշատիչ կաթնասւն է։ Արուներն ունեն կրծքավանդակը և պարանոցը ծածկող բաշ, որով էլ տարբերվում են էգերից։ Առյուծի ձագին անվանում էն կորյուն:

Թումանյանական օրեր (թումանյանական ընտանեկան ֆլեշմոբ)

Այս տարի՝ փետրվար ամսին, մենք այցելել ենք Հովհաննես Թումանյանի տուն-թանգարան։ Այցելությունը շատ հետաքրքիր էր։ Թանգարանը մեծ տպավորություն թողեց մեր վրա, մենք այնտեղ տեսանք <<Ամենայն հայոց>> բանաստեղծի անձնական օգտագործման իրերը, տեսանյութով տեսանք բանաստեղծին, ինչպես նաև նրա հայրենի Դսեղ գյուղի փոքր, ապակեպատ քանդակը։ Մենք իսկապես վայելեցինք այդ թումանյանական օրը և սկսեցինք ավելի շատ սիրել նրա գրած բանաստեղծությունները և պատմվածքները, որոնք այժմ էլ շատ ժամանակակից են, օրինակ՝ <<․․․ու մեր աչքերը նայում էն կարոտ հեռու աստղերին, երկնքի ծերին, թե երբ կբացվի պայծառ առավոտ հայոց լեռներում, կանաչ լեռներում>>։

Գնում եմ Մայր Դպրոց

  • Իմ Հյուսիսը. Հյուսիսային դպրոցն ու ես- Ես երրորդ դասարանից տեղափոխվել էմ Հյուսիսային դպրոց և միանգամից սիրել այդ դպրոցը։
  • Հյուսիսային դպրոցի յոթ հրաշալիքները- Ի տարբերություն իմ նախկին դպրոցի՝ այստեղ ամեն ինչ շատ հետակրքիր էր և տարբերվող։ Դրանց կարելի է հրաշալիքներ անվանել. ընտրություն-գործունեություն <<Կինոֆոտո>>-ս, լողը, հեծանվավարությունը։
  • Մայր դպրոցն ու ես-Ես Մայր դպրոցին ծանոթ էմ այնտեղ կազմակերպվող Մեդիա ուրբաթներից։
  • Ի՞նչ սպասելիքներ ունեմ Միջին դպրոցից-Դեռ չեմ պատկերացնում, թե ի՞նչ է սպասվում ինձ այնտեղ, բայց գիտեմ, որ էլի հետաքրքիր է անցնելու։
  • Որքանո՞վ եմ ճանաչում Մայր դպրոցը- Դեռ լավ չեմ ճանաչում, այն շատ մեծ է թվում։ Հյուսիսի համեմատ՝ մի քիչ խորթ է թվում։
  • Իմ ամենասիրելի վայրը Մայր դպրոցում-Առաջ հաճախում էի Ռոբոտաշինության ու այն ինձ համար ամենահետաքրքիր ու սիրելի վայրն էր։

Լրացուցիչ առաջադրանք

Տեքստից դուրս գրել 5 գոյական, 5 ածական։

գլուխ Դ

Նախընթաց դեպքից մի քանի օր անցած թագավորն ու Վաղինակը երկար խոսակցություն ունեին։ Խոսակցության առարկան Վաչագանն էր։

— Վաղինա՛կ,— ասաց թագավորը,— դու մի փոքր երեխա ես եղել, որ մեր տունն ես եկել, ես քեզ հարազատ որդու պես եմ պահել։

Գոյական։ Դեպքից, օր, թագավոր, Վաչագան, Վաղինակ։

Ածական, Նախընթաց, երկար, փոքր, հարազատ, քարացած։

Անահիտ

Ես կարդացել եմ Ղազարոս Աղայանի <<Անահիտ>> պատմվածքը։ Այդ պատմվածքը սիրո մասին է։ Հասարակ նախրչու աղջիկ Անահիտն իր գեղեցկության և խելքի ճկունության շնորհիվ կարողանում է դրդել թագավորի տղա Վաչագանին՝ սովորել մի արհեստ։ Վաչագանն էլ հանուն Անահիտի սիրով սովորում է գորգագործություն և գործում է մի գեղեցիկ գորգ Անահիտի համար և ուղարկում նրան նվեր։ Պատմվածքի իմաստը այն է, որ յուրաքանչյուր մարդ՝ լինի թագաժառանգ, թե նախրչի, պետք է իմանա որևէ արհեստ կամ մասնագիտություն։

Ինքնաստուգում


1.Առանձին խմբերով ներկայացրո՛ւ գոյականները և ածականները
՝ խիզախ, բարի, գարուն, արև, երկար, ծաղիկ, վազել, ժամացույց, ջրել, գնալ, հրաշալի, երեխա, լողալ,վազվզել, մաքուր, նավաստի: 

Խիզախ, բարի, երկար, հրաշալի, մաքուր-ածական

Գարուն, արև, ծաղիկ, ժամացույց, երեխա-գոյական

2. Տրված բառերից կազմի՛ր գոյականներ՝ իշխել, ճեղքել, գործել, շքեղ, ուսուցանել, դեղին, բժշկել, հյուսել:

Իշխան, ճեղք, գործ, շղեքություն, ուսում, դեղնություն, բժիշկ,

3.Տրված գոյականները հոգնակի դարձրո՛ւ՝ գլուխ, թվական, երկիր, սենյակ, հարևան, ծառ, տեր, ժապավեն, մարդ, կին։ 

Գլուխներ, թվականներ, երկրներ, սենյակներ, հարևաններ, ծառեր, տերեր ժապավեներ, մարդիկ կանայք

4. Առանձին խմբերով ներկայացրո՛ւ հատուկ և հասարակ գոյականները՝ ուսուցիչ, Գևորգ, քաղաքացի, ընկեր, կատու, Երևան, Աննա, Սևան, գետ, Հարությունյան:

Գևորգ, Երևան, Աննա, Սևան, Հարութունյան,

ուսուցիչ, քաղաքացի, ընկեր, կատու, գետ

5.Տրված բառերը բաժանի՛ր բաղադրիչների. յուրաքանչյուր բառի դիմաց գրիր տեսակը ըստ կազմության՝ բարեկամ, գրավոր, ծով, լուսամուտ, անպետք, հողոտ, գնորդ, ամառ : 

Բարեկամ-բարի-կամ (բարդ), գրավոր-գիր-ավոր (ածանցավոր), ծով (պարզ), լուսամուտ-լույս-ա-մուտ (բարդ հոդակապավոր), անպետք—ան-պետք (ածանցավոր), հողոտ-հող-ոտ (ածանցավոր), գնորդ-գն-գին-որդ (ածանցավոր)

6. Տրված բառերը դարձրո՛ւ նախածանցավոր կամ վերջածանցավոր ՝ կաթ, խորհուրդ, գետ, հեռու, քար, ամպ: կաթ-կաթնային, խորհուրդ-խորհրդավոր, գետ-գետակ, հեռու-հեռավոր, քար-քարե, ամպ-անամպ։

7. Հարցում արտահայտող բառերի փոխարեն համապատասխան բառեր կամ բառակապակցություններ գրելով՝ նախադասություններ ստացիր։ Ո՞ւմ ո՞վ ինչպիսի՞ն Է։ Ի՞նչը ինչպե՞ս ի՞նչ Էր լինում։ Ինչի՞ ի՞նչը ինչո՞վ ի՞նչ Է եղել։ Ո՞վ ի՞նչ արեց ինչո՞ւ։

Նրա մայրը գեղեցիկ է։ Սառույցը դանդաղ ջուր էր դառնում։ Խանութի կոշիկը տեսքով հին է եղել։ Ծերունին փայտը հավաքեց վառելու։

ՀԼ5

216. Քնքուժ, բարի, գեղեցիկ, խելացի, խիստ քույր։

Փոքր, հարազատ, երեսառած, աշխատասեր, բարեսիրտ եղբայր։

Հոգատար, սիրելի, հեզ, գթասիրտ մայր։

Ուժեղ, գործունյա, քաջ, անվախ հայր։

Բանիմաց, ճաշակով, սիրուն տատիկ։

Բարձրահասակ, հոգատար, ալեհեր, իմաստուն պապիկ։

217. Սրտային, վախկոտ, քարե, մայրական, երկնային, արևային, փայտե, լեռնային, փողոցային, երկաթե, օդային, ծաղկե, եղբայրաբար, ոսկե, արծաթե, ծովային, ամերիկական, ֆրանսիական, գերմանական։

218. Նախադասությունների իմաստը չփոխվեց։

219. Դաժան, խեղճ, իսկական վայրենի, թշվառ, գիտակ, արցունքանման, սուտ, կեղծավոր։

220. Ածակաները հանելուց հետո հատկանիշ արտահայտող բառերն անհայտացան։

224. Որովհետև նշված են ածականի համեմատական և գերադրական աստիճանները։

225. Վատագույն, ամենագեղեցիկ, ամենաբարձր, ազնգագույն, ամենահզոր, հզորագույն, ամենաահեղ, ամենահամեստ, հնագույն, ծանրագույն, լրջագույն, ամենախոշոր, խոշորագույն։

226. Հնագույն բառարանը հնագիտական պեղումների ժամանակ Սիրիյաում է հայտնաբերվել։

Ամենից հին բառարանը հնագիտական պեղումների ժամանակ Սիրիյաում է հայտնաբերվել։

  1. Վերնագրի՛ր երրորդ մասը: Իմաստուն ջուլհակը և դերվիշը։

Բնութագրի՛ր դերվիշին, ջուլհակին: Ջուլհակն ավելի իմաստուն գտնվեց, քան դերվիշը, և արդյունքում ջուլհակը հաղթեց դերվիշին։
Ի՞նչ սովորեցրեց  քեզ պատմվածքը:  Բանավոր ներկայացրո՛ւ: Մարդ պետք է լինի իմաստուն, բանիմաց և խոհեմ, որպեսզի հաղթի իր հակառակորդին կամ թշնամուն։

Մտածի՛ր և գրի՛ր հարցեր երրորդ մասի վերաբերյալ։ Ինչ ուզեց ջուլհակը մարդկանցից որպեսզի գնա և պատասխան տա դերվիշին? Ինչպես հաղթեց ջուլհակը դերվիշին? Ինչ պարգև նա ստացավ Շահ Աբաս թագավորից՞ Ինչպես ընդունեցին մարդիկ ջուլհակի հաղթանակը?

Ինչ կլինի, եթե․․․ ձմեռ չլինի

Եթե ձմեռ չլինի, ապա շոգ կլինի, բնությունը քուն չի մտնի, ծառերն ու ծաղիկները չեն հանգստանա, բերք չիլինի, երեխաները ձմեռային խաղեր չեն խաղա, լեռներից հոսող սառնորակ աղբյուրներ չենք ունենա;

Կյանքում ամեն ինչ իր կարևոր դերն ունի , արանց որի՝ մի շարք ևրևույթներ կտուժեն, և կյանքը արաջվանը չի լինի։

  • Պատմվածքից  դո՛ւրս  գրիր  5 գոյական, 5 ածական, 5 բայ։ Մարդիկ-գոյական իմաստուն-գոյական մանուկներ-գոյական Աստված-գոյական Քաղաք-գոյական իմաստուն-ածական տխմար-ածական իմաստասեր-ածական գիժ-ածական շնորհալի-ածական կան-բայ սիրել-բայ հարու կտա-բայ տանում-բայ չկատարեցիր-բայ։
  • Պատմվածքում ո՞ր ծեսն է նկարագրված։ Պատմի՛ր, հետաքրքիր տեղեկություններ դո՛ւրս գրիր այդ ծեսի մասին։ Պատմվածքում նկարեգրված է <<Բարեկենդան ծեսը>>։ Բարեկենդան նշանակում է բարի կենդանություն։ Բարեկենդանը հեթանոսական տոն էր, սակայն եկեղեցին այն դարձրել է Մեծ Պահքի նախորդող շաբաթվա տոն։
  • Պատմվածքից դո՛ւրս գրիր հատուկ գոյականները։ Աստված, Սողոմոն, Դանիել, Թիֆլիս, Մանուկ-խանը, Բաղդադ, Ավագը, Մեծ պաս։
  • Գրի՛ր տրված բառերի հոմանիշները՝ իմաստուն, համրանալ, խնդություն, անշուք, չքավոր, աղախին, խուրջին, պարգև։ Իմաստուն-գիտուն, խելացի, գիտակ, բանիմաց; համրանալ-լռել, չխոսել, անբարբառ դառնալ, լեզուն կուլ տալ, պապանձվել, բերանը ջուր առնել; խնդություն-ուրախություն; անշուք-տեսք չունեցող, շուք չունեցող; չքավոր-աղքատ, չունևոր, ընչազուրկ; աղախին-ծառա, սպասավոր, նաժիշտ; խուրջին-մեծ կողով, մեծ զամբյուղ, մեծ պայուսակ, ջվալ; պարգև-նվեր, ընծա։
  • Գրի՛ր տրված բառերի հականիշները՝  իմաստուն, հարուստ, անպատիվ, տխուր, խավար, ծանրություն։ իմաստուն-անխելք; հարուստ-աղքատ, չքավոր, ընչազուրկ; անպատիվ-պատվական; տխուր-ուրախ; խավար-լույս; ծանրություն-թեթևություն։