19.09.2022, երկուշաբթի

1.Հոմանիշ և հականիշ բառեր։

Հոմանիշ են կոչվում մոտ իմաստ արտահայտող բառերը: Օրինակ՝

գագաթ-կատար

հովիկ-զեփյուռ

Հականիշ են կոչվում հակառակ իմաստ արտահայտող բառերը: Օրինակ՝

երկար-կարճ

խոշոր-մանր 

տանը շարունակել․․․

2. Խնդրում եմ կարդալ տեքստը և գտնել բնությունը բնութագրող բառերը․

Լռություն կա Կաքավաբերդի ավերակներում։ Միայն ձորի մեջ աղմկում է Բասուտա գետը, քերում է ափերը և հղկում հունի կապույտ որձաքարը։ Իր նեղ հունի մեջ գալարվում է Բասուտա գետը, ասես նրա սպիտակ փրփուրի տակ ոռնում են հազար գամփռներ և կրծում քարե շղթաները։

Պարիսպների գլխին բույն են դրել ցինը և անգղը։ Հենց որ բերդի պարիսպների տակ ոտնաձայն է լսվում, նրանք կռնչյունով աղմկում են, թռչում են բներից և ահարկու պտույտներ անում բերդի կատարին։ Ապա բարձրանում է քարե արծիվը, կտուցը կեռ թուր, մագիլները՝ սրածայր նիզակներ, փետուրները որպես պողպատե զրահ։

Կաքավաբերդի բարձունքի միակ ծաղիկը ալպիական մանուշակն է, ցողունը կաքավի ոտքի պես կարմիր, ծաղիկը ծիրանի գույն։ Քարի մոտ է բսնում ալպիական մանուշակը, պարիսպների տակ։ Արևից քարերը տաքանում են, և երբ ամպերը ծածկում են քար ու պարիսպ, մանուշակը թեքվում է, գլուխը հենում քարին։ Ծաղկափոշու մեջ թաթախված գունավոր բզեզին մանուշակը ճոճք է թվում, աշխարհը՝ ծիրանագույն բուրաստան։ Ակսել Բակունց՝ <<Ալպիական մանուշակ>>։

Լռություն, կապույտ որձաքարը, սպիտակ փրփուրի, քարե շղթաները, քարե արծիվը, ալպիական մանուշակն, ցողունը կաքավի ոտքի պես կարմիր, ծաղիկը ծիրանի գույն, արևից քարերը տաքանում են, ամպերը ծածկում են քար ու պարիսպ, ծաղկափոշու մեջ թաթախված գունավոր բզեզ։

3․ Վերհիշելով դ-թ,բ-փ,գ-ք,ձ-ց,օ-ո,է-ե ուղղագրությունը՝ լրացնում ենք բաց թողնված տառերը․

Այսպիսով՝

էներգիա, վրաերթ, երես, որևէ, մանրէ, էինք,վերելք, գետեզր,կիսաեփ, լայնէկրան,վայրէջք, երանգ, եզր:

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s