Աֆրիկայում մի տղա էր ապրում: նա միայն իրենց երկիր հյուր գնացած մարդկանցինց էր լսել ձմռան մասին։ Նա միշտ երազում էր, որ իրենց քաղաքում էլ ձյուն գար, և ինքը տեսներ, թե ի՞նչ է այդ սպիտակ ու սառը բանը, որ թափվում է երկնքից։
Մի օր տղան հիվանդացավ։ Նա շատ բարձր ջերմություն ուներ։ Բարձր ջերմության մեջ՝ նա երազ տեսավ․ իրենց փոքրիկ տունն ու բակը ծածկվել էր փափուկ, ճերմակ գորգով, իսկ նա անհոգ վազվզում էր իր սևուկ ընկերների հետ ու շատ երջանիկ էր։